Ի դեպ. Գույքահարկի վերանայման եւ «բնիկ երևանցի» ձեւակերպման մասին
Ի դեպՎերջին օրերին համացանցում եւ հանրային շրջանակներում բավական մեծ աղմուկ բարձրացրեց մի գրառում, այսպես կոչված «ֆլեշմոբ», կապված գույքահարկի նոր օրենքի հետ: Բայց քննարկումները ծավալվեցին ոչ միայն եւ ոչ այնքան նոր օրենքի շուրջ, որքան այդ գրառման մեջ տեղ գտած «Բնիկ Երեւանցի» եզրույթի: «Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։ ԵՍ ԲՆԻԿ ԵՄ ԵՎ ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔՆ Է», ասված էր այդ գրառման մեջ: Եղան մարդիկ, որ համաձայնեցին ու միացան այս ֆլեշմոբին, այս խմբում բնիկ Երեւանցիներն էին, կամ իրենց այդպիսին համարողները, եղան մարդիկ, որ մտածեցին, թե գրառման մեջ ռացիոնալ բան կա, բայց ընտրված ձեւակերպումն անհաջող է ու կրքեր բորբոքող, եղան նաեւ մարդիկ, ում համար բացարձակապես անընդունելի էր «բնիկ» եւ «նորեկ» տարանջատումները։
Նրանք սկսեցին շատ կոշտ քննադատել ֆլեշմոբի հեղինակներին, ընդուպ մինչեւ հեգնելով, թե ներեցեք՝ ի՞նչ է նշանակում «բնիկ Երեւանցի», «բնիկ Երեւանցին» ինչ որ էլիտա՞ր, արտոնյա՞լ դաս է՝ բնակչության մնացած մասերից բարձր ու բարձրադաս: ՆախաձԵռնության հԵղինակ Վահան Արծրունին պարզաբանեց, թե իր շեշտը, իր իմացաբանական շեշտը այդ եզրույթի վրա չի եղել, այլ գույքահարկի նոր օրենքի անկատարության, ինչը սակայն ստվերում մնաց ։Ինչ վերաբերում է «բնիկ» եզրույթին, ապա դա ավելի շատ պատմական կատեգորիա է, որ կարելի է ընդունել կամ չընդունել, բայց պետք է հաշվի նստել դրա հետ։
Գույքահարկի նոր օրենքին ինքն արձագանքել է որպես բնիկ, իսկ այս օրենքը առաջին հերթին ոտնահարում է բնիկների իրավունքները, այն մարդկանց, ովքեր ոչ թե անաշխատ եկամուտներով դղյակներ են գնել վերջին տարիներին, այլ ժառանգություն են ստացել իրենց հայրերից ու պապերից։Եվ հիմա իրենց հետ կատարվում է գրեթե նույն բանը, ինչ ժամանակին կատարեց Հյուսիսային պողոտայի բնակիչների հետ։Ճիշտ է, այս դեպքում հարցը չեն լուծում ուժով ու զոռով, սակայն նույնն է գործողության ալգոռիթմը, այն է՝ նախապայմաններ են ստեղծվում, որոնք ստիպում են մարդկանց հեռանալ իրենց պապական տներից։ Արդյո՞ք պետք էր վերանայել գույքահարկի դրույքաչափերը, մասնագետներն ասում են՝ այո։
Արդյո՞ք վերանայման ճիշտ ժամանակ է ընտրվել, կարծիքները տարբեր են։ Մեկ բան ակնհայտ է, որեւէ ռեֆորմ իրականացնելուց, որեւէ օրենք ընդունելուց առաջ հարկավոր է հաշվարկել ու մի լավ ծանրութեթեւ անել բոլոր հնարավոր հետեւանքները՝ դրական ու բացասական։ Ոչ թե զոռով մարդուն դուրս հանել իր տնից, ինչպես անում էին առաջ, կամ ասել՝ թող վաճառեն, գնան համեստ բնակարան գնեն, ինչպես անում են հիմա։