Ի դեպ. Ներքաղաքական պայքարի, արտաքին կողմնորոշումների, ԲՀԿ եՒ ՀՀԿ ճակատագրի մասին
Ի դեպԻ դեպ, Հայաստանում ծայր առած ներքաղաքական պայքարը կարծես ուրվագծում-ամրակայվում է հիմնական դերակատարների արտաքին քաղաքական կոմնորոշումների ուրվանկարը։ Հետաքրքիր զուգատիպությամբ, նախօրեին ԲՀԿ պատգամավորները հանդիպում ունեցան Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ, իսկ ՀՀԿ առաջնորդը մասնակցեց ԵԺԿ հեռավար վեհաժողովին։Դժվար չէ կռահել, թե ինչ են խոսել ԲՀԿ պատգամավորները Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանը՝ գրեթե նույն բանը, նույն շեշտադրումներով, ինչ տեսանք ու լսեցինք Սոլովյովի հաղորդմանը։ Այն է, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, եւ դա պայմանավորված է ԲՀԿ քաղխորհրդում նրա հայտարարությամբ՝ կառավարությունը 100 տոկոսով փոխելու անհրաժեշտության մասին։ Սերժ Սարգսյանն էլ ԵԺԿ հեռավար վեհաժողովում է քննադատել Հայաստանի կառավարությանը, ինչպես հանրապետական աղբյուներն են հաղորդում՝ խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին:Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդեց ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունն այն մասին, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով եւ կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։ Նիկոլ Փաշինյանն այստեղ կասեր որ ընդդիմությանը։Հայաստանում հիմա ընդդիմություն են 30 տարվա կոռուպցիոներները։ Ինչեւէ.Առաջին հայացքից թվում է, թե հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից առնվազն երկուսը՝ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն բաժան-բաժան են անում ընդդիմադիր դաշտը, նաեւ արտաքաին քաղաքական կոմնորոշումների առումով՝ մեկը ՌԴ, մյուսը Արեւմուտք։ Բայց սա միայն առաջին հայացքից։Կասկած չունենաք, որ իշխանության համար պայքարի ինչ որ մի փուլում նրանց ջանքերը միատեղվելու եւ համատեղվելու են, եթե իհարկե ուրբաթն ավելի շուտ չգա, քան շաբաթը։Հիշեցնեմ,ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքի թեմային, Նիկոլ Փաշինյանը հիշեց 2017-ին իր մի նախաձեռնության մասին, որ երբ բացահայտվում է, որ կուսակցությունը համակարգված ձևով ընտրակեղծիքներ է իրականացրել, այդ կուսակցության գործունեությունը պետք է կասեցվի։ Այն ժամանակ ԵԼՔ-ի գործընկերները չեն համաձայնել դնել շրջանառության մեջ, ու հիմա վարչապետը դիմեց խորհրդարանին, թե գուցե ժամանակն է նման մի օրենք գրել։ Տեղից արձագանք եղավ, որ այդ հարցով արդեն զբաղվում են։