Քո իրավունքը. Քաղաքացիության եւ երկքաղաքացիության մասին Առողջ բանականությունը հուշում է, որ պարոն Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Արման Բոշյան (տեսանյութ) Չեմ կարծում, որ ընտրովի մարմնի ներկայացուցիչը նշանակովի կառույցի ներկայացուցչի պատճառով պետք է հրաժարական տա. Բադալյան Կբարձրացվի երթևեկության անվտանգության մակարդակը. Արմեն Խաչատրյանը՝ տեխզննության նախագծի մասին (տեսանյութ) Երեկ Աննա Հակոբյանի հետ հանդիպել ենք, բայց իր հրաժարականն անսպասելի էր. Սամվել Դանիելյանը՝ Արյունաբանականում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Վարչապետը շատ էմոցիոնալ մոտեցում ցուցաբերեց բժիշկների մասով. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Քննադատությունը չի բացառում ընտրությունը. Տիգրան Ուլիխանյանը՝ ՍԴ դատավորների քվեարկության մասին (տեսանյութ) Դիաբետիկ երեխաներին ինսուլին չեն տրամադրում. քաղաքացին ահազանգում է, նախարարությունից ու հիվանդանոցից՝ պարզաբանում Վանդալիզմ Մեծամոր համայնքում. գլխատել են եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի արձանը (լուսանկարներ) ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը ԱԺ նիստում երդվեց (տեսանյութ)
Երևան, 19.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Իշխանությունն անցավ ընտրովի արդարադատության կիրառմանը, որը արդարադատություն է, բայց արդեն ոչ շատ արդար և ոչ անաչառ. Հայկ Մարտիրոսյան

ArmDaily.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

-Պարոն Մարտիրոսյան, ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նոր նշանակումներին հետևեցին ակտիվ գործընթացներ, մասնավորապես՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Այս երկու հանգամանքները միմյանց հետ կապակցվա՞ծ են, թե պատահականություն:

-Թերևս կա կապ: Իմ համոզմամբ` իշխանությունը մեծ ուշացմամբ հասկացավ, որ կոնսոլիդացիա է գնում նախկին ռեժիմի թևում և որ Ծառուկյանն այլևս առավել ակտիվ դեր է դրանում ստանձնել: Որպեսզի հակակշռի դրան` իշխանությանը նախ անհրաժեշտ էր անձամբ վարչապետի համար շատ վստահելի մարդկանց բերել ուժայինների ղեկավարություն, որից հետո փորձեցին Ծառուկյանի օպերացիան իրականացնել: Ինձ թվում է, որ այս մի պլանը ավելի վատ կտապալեն, քան անգամ Քոչարյանի գործը: Որովհետև ապաշնորհ են և ապիկար:

-87 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռմխելիությունից: ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները որոշումը բնութագրում են քաղաքական հետապնդում և շինծու և պնդում են, որ նրա նկատմամբ հետապնդումներ սկսվեցին Ծառուկյանի՝ կառավարության հրաժարականի վերաբերյալ հայտնի կոչից հետո: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում տեղի ունեցածը:

-Իհարկե, եթե սա երկու և կես տարի առաջ տեղի ունեցած լիներ և չվերաբերեր միայն ԲՀԿ-ին` նման բան ասելու իրավունք անգամ ոչ ոք չէր ունենա: Բայց հատկապես Վանեցյան-Ծառուկյան կապի ակտիվացման պայմաններում, երբ Ծառուկյանը սկսեց բացահայտորեն մատնել ինքն իր նոր դիրքորոշումը, իշխանությունն անցավ ընտրովի արդարադատության կիրառմանը: Դա արդարադատություն է, բայց արդեն ոչ շատ արդար և հաստատ ոչ անաչառ:

-Ծառուկյանի շուրջ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա կլինի՞, եթե հաշվի առնենք նաև այն, որ Ծառուկյանն ինքն էր կոչ արել «առողջ ուժերին», որոնք ընդունելի են հասարակության կողմից, միանալ իրեն և, ձեր կարծիքով, որո՞նք են այդ ուժերը:

-Նոր կոնսոլիդացիայի կարիք նախկին ռեժիմի ճամբարում չկա: Նրանք առանց այդ էլ կոնսոլիդացվում էին արդեն բավական բարեհաջող: Այս գործը ընդամենը նոր զենք կդառնա այս ապաշնորհ իշխանության դեմ:

-Ինչպե՞ս պետք է կառուցի Փաշինյանը հետագա պայքարը, և ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորի հասարակությունը:

-Հասարակությունը պետք է հավասարապես սկսի եղկելի համարել թե՝ նախկինների և թե՝ ներկաների վարքագիծն ու ճամբարները: Հասարակությունը պետք է այլևս միայն ու միայն սատարի այն ուժերին, որոնք ազնիվ են, չեն ասոցացվում երկուսի հետ էլ և օրակարգում ունեն ծրագիր` իշխանության գալու պարագայում արմատական խաչ քաշել անցյալի վրա և պատմության աղբանոցն ուղարկել նաև այսօր անցյալը կենդանի պահողներին: Անընդհատ նախկինի դեմ կռիվ տալը այս իշխանությունների անմաքուր գործելակերպն է: Իսկական նորերը պետք է իրավական և քաղաքական արագ, վճռական և համապարփակ գնահատական տան ողջ անցյալին և անմիջապես անցնեն ազգայինի կառուցմանն ու մեր առջև կանգնած մարտահրավերների դիմակայմանն ու հասցեավորմանը: Ներկաները դա այլևս անզոր են անել և ներկաներին սատարողներն այլևս մեղմ ասած` կա´մ իրականությունից շատ են կտրված և կա´մ շատ են լսում այն մեկ-երկու պրոպագանդիստ ու կրկնախոս քաղաքագետվերլուծաբաններին, որոնք դեռևս բոցաշունչ ճառեր են ասում անցյալի դեմ և ընթացքում ջերմեռանդ զորակցություն հայտնում անցյալի դեմ պայքարը լիովին տապալած և որևէ ճիշտ գործողության անընդունակ ներկաներին:

Իզաբելա Սուլթանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
«Զվարթնոց»-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ է գողացել ու բռնվել. նախաքննությունը շարունակվում է Ոստիկանապետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին. ներկայացվել է համակարգում ընթացող բարեփոխումների մասին Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատել էր իր կարողությունները. Զոհրաբ Մնացականյան Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնն այսուհետ նոր պետ ունի Փաշինյանին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները Ցավալի է՝ վարչապետի աշխատակազմը ճշտում չի կատարել, մինչեւ նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ. Մարուքյան Հատել է Դսեղ գյուղի հարակից անտառի քամատապալ ծառերը. քաղաքացին հրավիրվել է ոստիկանության բաժին Աբովյանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ Իրական վտանգը ոչ թե կանոն պահելու, այլ դրանք չպահելու հետևանքով դպրոց գնալու անհնարինության մեջ է. Ժաննա Անդրեասյան Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երեւան. դեսպանատունը ներկայացրել է ժամանակացույցը Տեսահոլովակի պրեմիերա․ Լեդի Գագա՝ «911» Առանց ազատագրված տարածքների հնարավոր չէ սեփական ուժերով ՀՀ-ի, Արցախի անվտանգությունը պատշաճ մակարդակի պահել. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվեց Արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր. ՊՆ Меган Маркл расплакалась перед последней встречей с королевой (WP) Դանակահարությունը բացահայտվեց. Արարատի ոստիկանների բացահայտումը Ճշմարտության ճանապարհին սխալվելու վճռականությունից բացի կարեւոր է նաեւ սխալները ընդունելը Հայաստանում Ռուսաստանի դեսպանը նշել է սահմանները բացելու պայմանները Իմ հիացմունքն եմ հայտնում նախագծի հեղինակներին խիզախության համար. Անուշ Բեղլոյան (տեսանյութ) Այնքան մարդ կլինի, որքան պետք է. չկասկածեք, շուտով դա կտեսնեք. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթն ավարտվեց Քո իրավունքը. Քաղաքացիության եւ երկքաղաքացիության մասին Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Արարատ Միրզոյան Ինչպե՞ս եք վերաբերվում տարրական դասարանների աշակերտների՝ դիմակ կրելու փաստին. Մելքումյանը՝ փոխնախարարին (տեսանյութ) Սիրտս ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության արդյունքում ժողովրդի խնդիրներն ավելանում են. Գագիկ Ծառուկյան Առողջ բանականությունը հուշում է, որ պարոն Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Արման Բոշյան (տեսանյութ) ԱԺ-ն վավերացրեց մի շարք համաձայնագրեր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն Սահմանամերձ համայնքների բնակիչները ինչպիսի փոխհատուցում կստանան. Ներկայացնում է Գաբրիելյանը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթ Երևանում. ուղիղ Չեմ կարծում, որ ընտրովի մարմնի ներկայացուցիչը նշանակովի կառույցի ներկայացուցչի պատճառով պետք է հրաժարական տա. Բադալյան Досье կայքի հրապարակումները Հայաստանում Կրեմլի ենթադրյալ գործակալների վերաբերյալ կրկնակի գռդոն է. Արսեն Խառատյան ԱՄՆ-ում ավելի քան 50 մլն դոլար են հավաքել Լենինի մարմինը գնելու համար Մեղրիի անցակետի արդիականացման համար կներգրավվի 10 մլն 626 հազար 260 եվրո. ՊԵԿ նախագահ (տեսանյութ) Կբարձրացվի երթևեկության անվտանգության մակարդակը. Արմեն Խաչատրյանը՝ տեխզննության նախագծի մասին (տեսանյութ) Կորոնավիրուսի սպասվող երկրորդ ալիք. որ երկրներում է վարակվածների թիվն աճել Չկա ֆիլմ, որ «Մենք ենք մեր սարեր»-ի, «Հեղնար աղբյուր»-ի նման հայտնի լինի. Միքայել Մելքումյան (տեսանյութ) Ինձ ասել են, որ արաբական երկրներն ուզում են ֆանտաստիկ գումարով ՀՀ-ում դրամա նկարել. պատգամավոր (տեսանյութ) Երեկ Աննա Հակոբյանի հետ հանդիպել ենք, բայց իր հրաժարականն անսպասելի էր. Սամվել Դանիելյանը՝ Արյունաբանականում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի «Мир гитары» միջազգային երաժշտական փառատոնին Այս օրինագիծը լավ ցանկությունների ձևակերպումներ են. ԿԳՄՍ փոխնախարար (տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Դուք չեք կարող հաշվել ֆիլմի արժեքը. Ձեր չափումները ես չեմ ընդունում և վե՛րջ. Արթուր Մանուկյան (տեսանյութ) Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի 13 թեկնածուների անունները Կասկադյորական ավտովթար Կոտայքում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ. վիրավորներին մեքենայից դուրս են բերել փրկարարները «Մի հաճելի լուրով ամփոփենք». երեքշաբթի տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է Ով է որոշելու և ինչ սկզբունքով՝ ֆիլմը պոռնոգրաֆի՞կ է, թե՞ ոչ. Զոլյանը՝ Կոստանյանին (տեսանյութ) 59 հանցագործություն մեկ օրում. ընտանեկան բռնություն, թմրամիջոցների մաքսանենգություն ԱԱՀ-ից ազատելով՝ ՀՀ-ում ֆիլմարտադրությունը չի զարգանա. Սոնա Ղազարյան (տեսանյութ)

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ