Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան Երբ ժողովրդավարությունը սպանում են, այնտեղ գտնվող մարդկանց բնաջնջում են, իրական սատարող երկրներն իրենց գործիքակազմով պետք է օգնեն. Սիրանուշ Սահակյան Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Անի Սամսոնյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


ԱԱԾ-ն ամենաերկարը ղեկավարել է Գորիկ Հակոբյանը, ամենաերիտասարդ ԱԱԾ տնօրենը Արգիշտի Քյարամյանն է

Փաստերի լեզվով

Երեկ հայկական լրահոսի թոփ թեման ուժային կառույցներում պաշտոնանկություններն ու նշանակումներին էին։ ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոնանկությունները տարբեր անկյուններից էին դիտարկվում։ Այս ֆոնին քննարկումների կոնտեքստում էր գտնվում նաև այն հարցը, թե Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում նշված ուժային կառույցներում քանի անգամ են փոխվել ղեկավարները և հատկապես որ նախագահի օրոք են ուժայինների ղեկավարները առավել երկար պաշտոնավարել։

Ազգային անվտանգության ծառայություն 

Հայաստանի երրորդ հանրապետության Ազգային անվտանգության նախարարությունը քանիցս ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների։ Անկախ Հայաստանում, 1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին» օրենքով ՊԱԿ-ը վերանվանվել է ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության, որի պետ է նշանակվել գեներալ-մայոր Հուսիկ Հարությունյանը։ Հուսիկ Հարությունյանը պաշտոնավարել է 1991-92թթ։ 

1992-93թ.թ. ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ է եղել Վալերի Պողոսյանը։

1993-94թ.թ. Ազգային անվտանգության պետական վարչության պետ է նշանակվել գեներալ-մայոր Էդուարդ Սիմոնյանցը։

1994-95 թ.թ. ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար է եղել Դավիթ Շահնազարյանը։

1995թ. ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչությունը վերանվանվեց ՀՀ Ազգային անվտանգության նախարարության, եւ նախարար նշանակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը, որպես ԱԱԾ նախարար, պաշտոնավարել է 1995-96թ.թ. եւ 1999թ.։ 1996թ. նոյեմբերի 8-ին մեկ կառույցում միավորվեցին ՀՀ Ներքին գործերի նախարարությունն ու Ազգային անվտանգության նախարարությունը, եւ ստեղծվեց ՀՀ Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարություն։ Այն շարունակեց ղեկավարել Սերժ Սարգսյանը։ Ավելի ուշ, 1999թ., այդ նախարարությունը կրկին տարանջատվեց Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարությունների։

1999թ. նոյեմբերին` հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, ՀՀ Ազգային անվտանգության նախարար նշանակվեց Կառլոս Պետրոսյանը։ 2002թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային անվտանգության նախարարությունը վերաձեւավորվեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության։ Կառլոս Պետրոսյանը 2003թ. նշանակվում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն եւ պաշտոնավարում է մինչեւ 2004թ. նոյեմբերի 5-ը։

2004թ. մինչեւ 2016թ. ԱԱԾ տնօրենը Գորիկ Հակոբյանն էր։ Նա եղել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, իր կարիերան շարունակել է նաեւ անկախ Հայաստանում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում։ Նա 2016թ. փետրվարին պաշտոնից ազատվել է պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու պատճառով։

Հակոբյանին փոխարինել է Գեորգի Կուտոյանը, ով մինչ այդ համարվում էր ամենաերիտասարդը՝ ԱԱԾ տնօրենների մեջ։ Կուտոյանը պաշտոնավարել է 2016 թ-ի փետրվարի 12-ից մինչև 2018 թ-ի մայիսի 10-ը։ 2020 թվականի հունվարի 17-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արթուր Վանեցյանը, վերջինս պաշտոնավարել է 2018 թ-ի մայիսի 10-ից մինչև - 2019թ-ի սեպտեմբերի 16-ը։ 

Վանեցյանին փոխարինել է Էդուարդ Մարտիրոսյանը, ով 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող: 2020 թվականի մարտի 19-ին նշանակվել է ԱԱԾ տնօրեն: Նա պաշտոնավարել է մինչև 2020թ-ի հունիսի 8-ը։ 

Երեկ՝ հունիսի 8-ին, ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արգիշտի Քյարամյանը։ Երկրում իշխանական վերադասավորումից հետո Քյարամյանը ամենաշատ պաշտոնների նշանակված անձն է։ Նա 2 տարվա ընթացքում 8 տարբեր պաշտոնների է նշանակվել, իսկ վերջին 2 ամսում՝ 4 պաշտոնի.

2018 հունիսի 8-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ:
2018 հուլիսի 10-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետ:
2019 փետրվարի 15-ից, աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ:
2019 մարտի 1-ից, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:
2019 ապրիլի 10-ից, աշխատել է ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ:
2019 ապրիլի 25 - 2020 մայիսի 4, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար:
2020 մայիսի 4 - 2020 հունիսի 8, աշխատել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն:
2020 հունիսի 8-ից, ՀՀ ԱԱԾ տնօրեն:

Այսպիսով Քյարամյանը ամենաերիտասարդ ԱԱԾ տնօրենն ու իշխանափոխությունից հետո ամենաշատ պաշտոնների նշանակված անձն է։ Ամենաերկարը պաշտոնավարել է Գորիկ Հակոբյանը՝ 12 տարի։ 

Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին այս կառույցի ղեկավարը 5 անգամ փոխվել է, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու պատճառով նրան փոխարինել է Գեորգի Կուտոյանը։ Իսկ արդեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Քյարամյանը 3-րդ ԱԱԾ տնօրենն է։

Սյունիքի մարզպետն ընդունել է ՀԲԸՄ Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանին
Ռոզա Լինը ելույթ կունենա Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում
Ադրբեջանցիները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Պարզվել է Իսակովի պողոտայում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը
Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխանել է Լևոն-Տեր-Պետրոսյանին
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը դարձավ միանձնյա առաջատար. «ՉեսսՄուդ Օփեն»
ԿԽՄԿ-ն նոր նախագահ ունի
Երանոսում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ գերիների սպանության տեսանյութից
Քրեակատարողական առողջապահական համակարգը համալրվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով
ԵՄ-ն կոչ է արել Բաքվին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը
Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մսաղացի մեջ․ կատարվել է դաստակի և մատների անդամահատում. ԲԿ
Պետական ռեգիստրի գործակալությունն այսուհետ էլեկտրոնային տարբերակով կծանուցի՝ գրանցման փաստաթղթերում թերությունների առկայության մասին
Ցանկացած վայրագության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ԱՄՆ Պետդեպը՝ հայ գերիների սպանության մասին
Իրանը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ տրամադրելու մասին լուրը
Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան
Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները
Արցախի անվտանգության խորհուրդը հանդես է եկել երկրի ապագայի վերաբերյալ հայտարարությամբ
Հայ զինծառայողների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան
ՊՆ-ն կոչ է անում չտարածել չստուգված տեղեկություններ
Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում. Արմեն Գրիգորյանը՝ «Վաշինգտոն Փոստ»-ին
COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում հասել է 618 միլիոնի
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության ղեկավարին
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի մի խումբ փորձագետների
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Ժամանակավորապես կփակվի Մ.Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Դոլարն ու եվրոն թանկացել են
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2960 խախտում
Սևանա լճից դուրս է բերվել 16 ապօրինի խեցգետնաորսիչ
ԲՏԱ նախարարը մասնակցել է «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» ֆորումի առցանց հանդիպմանը
Դրոնով փորձել են հեռախոսներ ուղարկել քրեակատարողական հիմնարկ․ ՔԿԾ
Ըստ «Հայկական ժամանակի» Ադրբեջանը Հայաստանից ունի հինգ հիմնական պահանջ․ Ալեքսանդր Քանանեան
Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ջանքերը. Վահագն Խաչատուրյան
Ոստիկանապետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են պարեկային ծառայության գործունեության և մյուս մարզերում ներդրման խնդիրները
ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը
Աննա Հակոբյանը մասնակցել է Լանջիկ գյուղի մանկապարտեզի բացման արարողությանը (լուսանկարներ)
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն մեծ ցավով գուժում է Շաղիկ Մարուխյանի մահը
ՃՏՊ Սևան-Երևան ավտոճանապարհին
Դատական համակարգի ակախության ապահովումը ժողովրդավարության համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրներից է․ Փաշինյան
Միջազգային հանրությունը և կառույցները պետք է հստակ և հասցեական արձագանքեն այդ հանցագործություններին. Արմեն Սարգսյան
Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին
Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ «Հայկական ժամանակ»-ի հրապարակմանը
Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
Ձեզ հետ պայմանավորվածություններ չեն պահվում, իսկ գինը շատ թանկ է, այս անգամ՝ 17 հայ զինվորի կյանք. սահմանադրագետ
Անցած շաբաթվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները ականազերծել են 200 քմ տարածք
Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ նախագա՞հ
Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել. Անդրանիկ Թևանյան
Ամփոփվել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը. հայտնի են մրցանակակիրները
Լիահույս եմ, որ բարեկամ Իրաքը կհաղթահարի իր առջև ծառացած մարտահրավերները. Փաշինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™