Հունվարից մինչ այսօր «ռումբի մասին» ահազանգման 7 դեպք է գրանցվել. քանիսի՞ հեղինակներն են հայտնաբերվել և ի՞նչ պատիժ է նախատեսված կեղծ ահազանգի համար ՄԻԵԴ-ը հետևել է իր պրակտիկային. Տարոն Սիմոնյան Շատ ավելի հեշտ կլիներ, որ մենք էլ դեմ քվեարկեինք և հիմա մամուլում որպես հերոս հանդես գայինք. Գրիգոր Բեքմեզյան Առողջապահության նախարա՞ր, թե՞ առողջապահության աստված. Արսեն Թորոսյանին «այս աշխարհը խիստ նեղ է» Այդ 7 փողոցին ընկնում է 20 տոկոս զոհերի վիճակագրությունը. Արմեն Խաչատրյանը՝ Երևանում 60կմ/ժ առավելագույն արագություն սահմանելու մասին Ավելի քան 2 մլրդ դրամ՝ 36 հյուրանոց ու հոթել որպես մեկուսավայր օգտագործելու ու սննդի համար (ցանկ) Երևանում պետք է 40կմ/ժ արագություն լինի. քաղաքացիները՝ ոստիկանության նոր որոշման մասին (տեսանյութ) Խնդրահարույց ջրագիծ ունենք և ամռան ամիսներին այդպիսի խնդիրներ լինում են. Հացավանի ղեկավարը՝ խմելու ջրի խնդրի մասին Մեքենայիս գինն ա 300 հազար դրամ, Հայաստանում աշխատող տարբերակ չէ. քաղաքացիները՝ կատալիզատորի պարտադիր լինելու մասին (տեսանյութ) Նախագահական նստավայրի դիմացից 9 անձ բերվել է ոստիկանություն
Երևան, 11.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ի՞նչ է գուժում գազի շուրջ ռուս-վրացական մերձեցումը. Ատոմ Մարգարյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞ՆՉ Է ԳՈՒԺՈՒՄ ԳԱԶԻ ՇՈՒՐՋ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ

-----------

Եթե չես ուզում պատերազմել հարևանիդ հետ՝ նրա հետ առևտուր արա։ Դարերով փորձված այս հին ճշմարտությունը, թերևս, հաստատվում է ռուս-վրացական նոր գազային պայմանավորվածություններով։ Ռուսական Գազպրոմ ընկերությունը համաձայնել է 15 տոկոսով էժանացնել Վրաստանին վաճառվող գազը։ Թեև կոնկրետ չի նշվում, թե այն ինչքան գումար է կազմում, սակայն կարելի ենթադրել, որ այն շոշափելի մեծություն է։ Վրաստանը «Գազպրոմից» 1000 խմ. գազը գնում է միջինը 230-235 դոլարով։ Ռուսաստանից գնած 160 միլիոն խորանարդը մեր հարևանի սպառման կարիքների ընդամենը 3 տոկոսն է։ Իսկ սպառվող գազի մնացյալ 97 տոկոսը Վրաստանը ներմուծում է Ադրբեջանից՝ շուրջ տասնհինգ 15-20 տոկոսով ավելի էժան, քան ռուսական գազի գինն է։

Սակայն, ընդհանուր միտումն այն այն է, որ Ադրբեջանը, օգտվելով Վրաստանին գազի գրեթե մենաշնորհային վաճառողի դիրքից, անընդհատ բարձրացնում է սակագինը. վերջին անգամ՝ Ադրբեջանը գազը թանկացրեց 2019թ.՝ 10.5 տոկոսով։ Հենց այս հանգամանքն է պատճառը, որ Վրաստանը արդեն երկու տարի է (12 տարվա ընդմիջումից հետո) գազ է գնում նաև Ռուսաստանից (2019թ՝ 160 մլն. խմ, 2020թ.՝ 170մլն.խմ)։ Այլընտրանքային՝ ռուսական ընկերությունց գազի գնումը իհարկե նպատակ ունի զսպել ադրբեջանական «Սոքար» ընկերության ախորժակը (Վրաստան ադրբեջանական գազի հիմնական մատակարարն է ու գազաբաշխիչ ցանցի հիմնական շահագործողը)։

Մյուս կողմից, Վրաստանին տրված գազի զեղչը իսկապես խիստ ինտրիգային է՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառվող գազի գնի իջեցման խնդրանքի մերժման ֆոնին։ Ինչպես ասում են՝ «կուժ քեզ եմ ասում, կուլա՝ դու հասկացիր»։ Ըստ էության շուրջ երկու տասնամյակ թշնամանքով շղթայված Վրաստանը և Ռուսաստանը փոխադարձ մերձեցման նշաններ են ցույց տալիս, ու այդ հանգամանքը շատ առումներով ուղերձներ է պարունակում նաև երրորդ կողմերի, այդ թվում՝ Հայաստանին։

Իհարկե, լավ օրից չէ, որ Ռուսաստանը «թշնամական» Վրաստանին գնային զեղչ է տալիս, իսկ այ «բարեկամ» ու «ռազմավարական դաշնակից» Հայաստանին (նաև՝ Բելառուսին) այդ հարցում մերժում է։ Տվյալ դեպքում Վրաստանին տրվող զեղչը (ինչը 1000 խորանարդի հաշվով շուրջ 35 դոլար է) գազի գնման գինը կիջեցնի մոտավորապես ադրբեջանական գազի ձեռքբերման գնի մակարդակին, ինչը կստիպի Ադրբեջանին հետագա գնիջեցումների գնալ։ Սա, իհարկե, հիպոթետիկ տարբերակներից մեկն է։ Սա հնարավոր է, քանի որ մասնավորեցնելով ու նույնիսկ իր գազափաշխիչ ցանցի մի զգալի մասը օտար երկրին (Ադրբեջանին) փոխանցելով, վրաց կառավարությունը պայմանագրերն այնպես է կնքել, որ դրանք բխում են իրենց ազգային-ռազմավարական շահերից։ Տվյալ դեպքում, եթե պետք է, որ Վրաստանում գործող ադրբեջանական «Սոքարը» գազը գնի Ռուսաստանից (ոչ թե Ադրբեջանից), այդպես էլ կլինի, քանի որ այդ դեպքում բանակցողը և որոշում կայացնողը վրաց կառավարությունն է։ Ու այստեղ բոլորովին ավելորդ են Հայաստանի նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ճառախոսների այն հեգնական հրապարակումները, թե՝ տեսե՜ք ոնց է Վրաստանի կառավարությանը հաջողվում ռուսներից գազի գնի զեղչ ստանալ, իսկ Նիկոլ Փաշինյանի կաբինետը մերժում է ստանում։ Նախկինների այս քարոզչական տրյուկը իհարկե նախատեսված է միամիտների համար. նրանք մոռանում են ասել, թե 2013թ. ո՞վ ամբողջությամբ կասկածելի պարտքի դիմաց ռուսներին վերջնականապես նվիրաբերեց երկրի ռազմավարական նշանակության ողջ գազաբաշխիչ ցանցը։

Սակայն խնդիրները շատ ավելի լայն՝ Ռուսաստանի ռեգիոնալ և գլոբալ նոր էներգետիկ քաղաքականության հավանական նոր համատեքստում պետք է դիտարկել ու նաև մեզ համար շահեկան հետևություններ անել։ Նախ՝ խնդիրը նրանում է, որ թափ առած կորոնաճգնաժամը փլուզելով գլոբալ և ազգային տնտեսությունները, կտրուկ կրճատել է էներգակիրների՝ նավթի ու գազի պահանջարկը, բազմապատիկ իջեցրել է դրանց գները։ Դրան գումարվել է գազասպառման շուկաներում էժան սեղմված գազ վաճառող երկրների (ԱՄՆ, Քաթար, Եգիպտոս, Ալժիր և այլն) խիստ ագրեսիվ, դեմպինգի տարրեր պարունակող էքսպանսիան եվրոպական շուկաներում։

Այս ֆոնին բավականին տեսանելի է նաև գազի շուկաներում թուրք-ադրբեջանական ալյանսի համաձայնեցված գործողությունները՝ հատկապես ընդդեմ ռուսական շահերի։ Այն, որ Թուրքիան կտրուկ՝ շուրջ 7 անգամ, կրճատել է ռուսական գազի գնումները, ինչպես նաև իր տարածքով դեպի Եվրոպա դրա փոխանցումը, ակնհայտ է։ Մյուս կողմից, մինչև վերջերս ադրբեջանական գազը ռուսական գազին լուրջ մրցակից չէր համարվում, քանի որ Ռուսաստանից Սև ծովի հատակով դեպի Թուրքիա ձգվող երկու խողովակների («Կապույտ Հոսք» և «Հարավային հոսք») կառուցումը ու այնտեղից դեպի Եվրոպա դրանց ուղղորդումը (շրջանցելով Ուկրաինան) կարծես թե շահեկան դիրքեր էր ապահովել Ռուսաստանի համար։

Դարավոր թշնամանքի ու հակամարտությունների ընդհանուր պատմություն ունեցող Ռուսաստանը և Թուրքիան վերջին տարիներին հատկապես արևմտյան պատժամիջոցների ֆոնին ընդհանուր լեզու էին գտել ու տնտեսական շահերի ու ընդհանուր ներդրումային ծրագրերի տպավորիչ ֆորմատներ ձևավորել (ընդհանուր էներգետիկ մեգածրագրեր (երկու խոշոր գազատարներ Սև ծովի հատակով, ռուսական տեխնոլոգիաներով կառուցվող ատոմակայաններ Թուրքիայի տարածքում, ռուսական հեռահար C-400 հրթիռային համալիրների վաճաք և այլն))։ Չնայած դրան, կյանքը ցույց տվեց, որ ռուս-թուրքական այդ համագործակցությունը ոխերիմ բարեկամությունից այն կողմ չանցավ։ Կորոնաճգնաժամի պայմաններում ավելի ու ավելի խորն է ընդգծվում շահերի էական բախումը, քան դրանց կոնսենսուսը։ Հատկապես՝ Սիրայում և Լիբիայում լոկալ ռազմական բախումները այդ երկրների զինուժերի միջև և այլ ակնհայտ փաստեր վկայում են, որ ռուս-թուրքական մերձեցումը պարզապես շան և կատվի բարեկամություն է, ոչ ավելին։ Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտին, ապա այստեղ պարզապես խայտառակ վիճակ է։

Հավանաբար Ռուսաստանի ղեկավարությունը այնքան է տարվել ու գլուխը կորցրել Թուրքիայի հետ սիրախաղով, ու նաև ադրբեջանական իշխանությունների հետ սիլի-բիլիներով, որ հարկ չի համարել մի քանի տասնյակ միլիարդանոց գազատարների («Կապույտ հոսք», «Հարավային հոսք») կառուցումը զուգակցել ու ամրագրել հետագայում այդ գազատարները երկարաժամկետ ու հավուր պատշաճի համատեղ շահագործելու պայմանագրահենքով ու փոխադարձ պարտավորություններով այնպես, որ Թուրքիայի մտքով անգամ չանցնի դիմել այլընտրանքների, այսինքն՝ երրորդ երկրներից (ասենք՝ Ադրբեջանից կամ նույնքան եղբայրական Թուրքմենստանից կամ Ղազախստանից) գնի իրեն անհրաժեշտ բնական կամ սեղմված գազը, ինչպես նաև խափանի ռուսական գազի հոսքը իր տարածքով դեպի Եվրոպա։ Սակայն, այժմ մենք ականատես ենք հենց այդպիսի զարգացումների։ Իսկ դա նշանակում է, որ դարձի եկած ու երազախաբ եղած Ռուսաստանը ուզած-չուզած պետք է արմատապես փոխի իր քաղաքականության վեկտորը այս տարածաշրջանում, ինչի դրսևորումներից մեկը, ըստ երևույթին հենց ռուս-վրացական հարաբերություններում դրսևորվող ձնհալն է ու գազային զեղչը։

Այստեղ կարելի մի քանի կարճ կանխատեսումներ անել։ Նոր իրավիճակում Ռուսաստանը կփորձի հրաժարվել իր պրոաբխազական կեցվածքից ու կփորձի լուծել վրաց-աբխազական կոնֆլիկտը՝ կշեռքի նժարը թեքելով Վրաստանի օգտին՝ միաժամանակ համոզելով աբխազներին՝ այս կամ այն տարբերակով կամ ֆորմատով լեզու գտնել վրացիների հետ։ Իհարկե, կվերականգնի դիվանագիտական հարաբերությունները, երկկողմ տնտեսական ու ներդրումային կապերը, կզարգացնի հաղորդակցության ուղիները, հնարավոր է՝ կբացվի աբխազական երկաթգիծը։

Վրացիներին ևս կարելի է հասկանալ։ Ըստ երևույթին վրաց էլիտար շրջանակները ու ռեալ քաղաքական որոշումներ ընդունողները հասկացել են, որ Վաշինգտոնից ու ՆԱՏՈ-ից փչող քամիները Սահակաշվիլու հետ վաղուց եկել ու անցել են, այնտեղից սպասել ինչ-որ առարկայական ու հատու օժանդակություն կորուսյալ տարածքները (Աբխազիա, Օսեթիա) ետ բերելու հարցում, պարզապես անիրական երազանք է, առավել ևս՝ հետկորոնավիրուսային աշխարհում, երբ գլոբալ աշխարհակարգը փուլ է գալիս, իսկ թե, ինչ է լինելու դրա փոխարեն, դեռ ոչինչ պարզ չէ։ Այս պարագայում վրացիները ավելի շուտ մտածում են ռուսների հետ լեզու գտնելու, քան նրա հետ պատերազմելու մասին։ Ի վերջո, կորոնաճգնաժամը քայքայել է արևմտյան տնտեսությունը և լրջորեն խաթարել նրանց ներդրումային հնարավորությունները. Այս պայմաններու Վրաստանը չի կարող ակնկալել այն առատ արևմտյան ֆինանսավորումն ու ներդրումային հոսքերը, որ կային նախկինում։

Դե իսկ ռուսների գլխավոր մոտիվները դժվար չէ հասկանալ։ Այս փուլում արդեն կարևորը, Վրաստանի հետ լեզու գտնելով, ադրբեջանական, թուրքմենական և ղազախական գազի ու նավթի հոսքերի արգելափակումն է դեպի Արևմուտք ու այդ կերպ մրցակիցների չեզոքացումը, մյուս կողմից, թուրք-ադրբեջանական ալյանսի ռեգիոնալ ծրագրերի խափանումը։

Սրանք ընդամենը վարկածներ են, որոնք, դատելով որոշ փաստերից, կարող են դրվել քննարկման ու բանավեճի հարթակներին, ու այդ համատեքստում շատ կարևոր են դրանց ազդեցությունների գնահատումը մեր տնտեսության, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի, ու հատկապես ղարաբաղյան կարգավորման վրա։ Եթե դեպքերի ընթացքն այնպիսին է, ինչպիսին ես նկարագրեցի, ապա պետք է սպասել տարածաշրջանում լարվածության նոր էսկալացիա ու համագործակցության ալյանսերի նոր վերաֆորմատավորում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Երկկողմանի արհամարհանք. «իրականությունն» այս մարդուն, այս մարդը՝ իրեն շրջապատող իրականությանը. Միքայել Մինասյան Սեքսի 7 տեսակ, որ կանայք ամենաշատն են նախընտրում Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Մասիս-Չարբախ ճանապարհին բազմաթիվ վնասվածքներով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել Երեք ընկերներով ծեծել են խանութի տիրոջը, ապա կրակել հրազենից. Նրանք կոշեցիներ են Пандемия коронавируса ускорилась в два раза (WP) Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին Հայազգի բժիշկը բռնաբարել է անզգայացման տակ գտնվող հիվանդներին Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ և աշխատողներ պարգևատրվել են Յուքոմի շարժական և ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է․ հայտարարություն Պրեմիերա․ Թաթա Սիմոնյան & 3.33՝ «Ձյունը հալել էր» ՀՀ կրթության տեսչական մարմինն իրականացնում է մշտադիտարկումներ ամենօրյա ռեժիմով Ես ու իմ Աշը. Փաշինյանի դուստրերը լուսանկարներ են հրապարակել իրենց եղբոր հետ Հանրապետության հրապարակն էսքան տխուր երբեք չեմ հիշում. ԱԺ պատգամավորը լուսանկարներ է հրապարակել «Նոան»՝ Հայաստանի գավաթակիր (ֆոտո) Շենգավիթ վարչական շրջանում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ էական խախտումներ չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ Ռումբի մասին ահազանգը կեղծ էր. ԱԻՆ Հուլիսի 11․ Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3490 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 84065 է Մթության պատճառով 30-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են «ՈՒԱԶ»-ը Հաղարծին գյուղում հետընթացի ժամանակ կողաշրջվել է. 38-ամյա վարորդը տեղում մահացել է Բենիամին գյուղում 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել Ռուսաստանը հուլիսի 15-ից կչեղարկի միջազգային ավիափոխադրումների սահմանափակման ռեժիմը Доллару предсказали падение к 2021 году (WP) Գրկելով երազանքը 1800 մ բարձրությունից. Խաչիկ ու Արարատ համայնքների մշակույթի տների ներուժը որպես համայնքների զարգացման հիմնաքար Որոշում ենք կայացրել իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի. Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել Մա՞րդ եք դաստիարակում, թե՞ գործ տվող, քննադատող. ուսուցիչներից շատերը չեն կարողացել մասնակցել Ժաննա Անդրեասյանի հետ քննարկման ու իրենց կարծիքն ասել ԱԻՆ-ը կրկին ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացել Համայնքներ կան` բացօթյա են անցկացնում պատարագները. Տեր Եսայի քահանա Արթենյան Տեսչական մարմինները հուլիսի 9-ին իրականացրել են 910 ստուգում Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել Սուրբ Սոֆիայի տաճարը կդառնա մզկիթ. Էրդողանը ստորագրել է հրամանագիրը Հունվարից մինչ այսօր «ռումբի մասին» ահազանգման 7 դեպք է գրանցվել. քանիսի՞ հեղինակներն են հայտնաբերվել և ի՞նչ պատիժ է նախատեսված կեղծ ահազանգի համար Մադոննայի դուստրն առանց ներքնազգեստի եւ չսափրած թեւատակերով հայտնվել է պապարացիների օբյեկտիվում (լուսանկարներ) Կոտայքում կմեկնարկեն 5 դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքներ Мировые поставки нефти рекордно упали (WP) ՄԻԵԴ-ը հետևել է իր պրակտիկային. Տարոն Սիմոնյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած երկու տասնյակից ավելի տնտեսվարողների գործունեությունը Արմեն Սարգսյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի, Սամվել Բաբայանի, Գրիգորի Մարտիրոսյանի եւ պաշտոնատար այլ անձանց հետ (տեսանյութ) Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ ու հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ 12 կոոպերատիվների նախագահներին Էկոնոմիկայի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձավ Շատ ավելի հեշտ կլիներ, որ մենք էլ դեմ քվեարկեինք և հիմա մամուլում որպես հերոս հանդես գայինք. Գրիգոր Բեքմեզյան Հանրակրթության չափորոշիչների նախագիծը ազգային բաղադրիչը կրթության համակարգից դուրս բերելու հերթական փորձն է. ՀՅԴ ՀԵՄ ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերը «Թիմ» ՍՊԸ-ին օտարելուն Արցախի նախագահն ընդունել է Սեյրան Օհանյանին Ի դեպ. Համաճարակային իրավիճակի եւ առողջապահության նախարարության մասին Առողջապահության նախարա՞ր, թե՞ առողջապահության աստված. Արսեն Թորոսյանին «այս աշխարհը խիստ նեղ է» Հայաստանը կհամալրի դատական իշխանության նկատմամբ հարձակումների «սեւ ցուցակը». Սիրանուշ Սահակյան Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն դրամ. ՀՏԶՀ