Շուռնուխում գեյ շքերթը նախաձեռնածի հայրը Փաշինյանի Սյունիք այցելության ժամանակ հավկիթներով վերջինիս զրահապատ մեքենային հարվածելու գործով հակասական ցուցմունքներ է տվել Պատվաստվելու պարտավորությունն առաջ է գալիս հոկտեմբերի 15-ից, իսկ մինչև այդ՝ թեստի պահանջ ներկայացնելն անօրինական է. Ռոբերտ Հայրապետյան Պիտի բոլորը զգան, որ հայերը կան, կմնան ու կլինեն. հարցում (տեսանյութ) Եռաբլրում. Պաշտպանության նախարարը ֆիդայու թոռ էր, ինչի չի գալիս պատասխան տա սխալների համար Եռաբլրում. Գումարտակի թիկունքն արդեն դատարկ էր, եթե չնահանջեինք՝ ոչ մեկ ողջ չէր մնա Եռաբլրում. Մինչև հիմա ձայնն ականջիս մեջ է, կանչում էր՝ մամ, երևի երեխաս օգնություն էր ուզում, չհասա Եռաբլրում. Նարեկը չասաց, որ վիրավորի հետևից էր գնում, ասաց՝ մտնում է վիրահատության, հեռախոսն անջատվելու էր ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանը կորցրեց որևէ կարևորություն Ռուսաստանի համար. Արա Պապյան Իրենք թքած ունեն խորհրդարանական ընդդիմության բարձրացրած հարցերի վրա, ուստի, հասկանալի չէ, թե ինչու պատվիրակության կազմում ընդդիմադիրներ չկան. Նաիրա Զոհրաբյան «Արևիք» ազգային պարկում 1000 հա-ից ավել անտառային գոտի է հրդեհվել. Անտառագետ Արարատի մարզպետն իր գործարանից հեռացնո՞ւմ է ողջ սարքավորումները Թույլ չեն տալիս տեսակցել որդուս. Գագիկ Առուշանյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Վիճակն իրոք վատ է. «Իմ քայլը» դեռ կարող է իր քայլն անել. Միքայել Մինասյան

Սոցցանցերի քրոնիկոն

Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վիճակն իրոք վատ է. «Իմ քայլը» դեռ կարող է իր քայլն անել

Հայաստանը տապալել է համավարակի դեմ պայքարը։ Այսօր արդեն հնչում են պետության կործանման և սոցիալական անհաղթահարելի աղետի մասին գրեթե ապոկալիպտիկ կանխատեսումներ։ Ու որքան էլ այդ գնահատականներում լինի սթափ հաշվարկ ու առողջ դատողություն, ես հավատում եմ, որ ամեն ինչ դեռ հնարավոր է շտկել։ Վերջերս շատ հաճախ է հնչում հարցը. իսկ դուք ի՞նչ եք առաջարկում։ Առանց երկար նախաբանի, ներկայացնում եմ ճգնաժամից դուրս գալու հնարավորություն ունենալու համար շատ կոնկրետ ու իրատեսական իմ առաջարկները։

Ես իսկապես համոզված եմ, որ մեր երկիրը դեռ ունի շանս ու պոտենցիալ՝ կորոնավիրուսից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Այդ լուծման բանալին իշխող քաղաքական ուժի ձեռքում է։ Դեռ։ Որպեսզի հակաճգնաժամային պլանն աշխատի, պետք է սկսել ամենահիմնականից՝ մեկուսացնել ու վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Իշխող քաղաքական ուժի համար սա թերևս ամենացավոտ որոշումն է, բայց առանց որի ոչ մի այլ քայլ չի աշխատի։

Նիկոլ Փաշինյանի modus operandi-ն՝ գործելաոճն ու էությունը կռիվն է։ Նա առանց կոնֆլիկտի չի կարող գործել։ Բայց եթե ընդդիմադիր գործչի պարագայում դա ինչ-որ տեղ ընկալելի էր, ապա գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում դա ուղղակի կործանարար է։ Չսպասե՛ք, որ նա երբևէ կանցնի խաղաղ աշխատաոճի, հանգիստ պայմաններում բարդ խնդիրները լուծելուն։ Նիկոլ Փաշինյանը կարող է անել միայն մեկ բան՝ քանդել, ոչնչացնել, զրոյացնել։ Նիկոլն առանց կոնֆլիկտի չի կարող գոյություն ունենալ։ Դա և՛ գործելաոճ է, և՛ հոգեվիճակ։

Եկեք գուշակեմ սիրելի բարձրաստիճան պաշտոնյաներ. դուք արդեն շատ վաղուց նրան զեկուցում եք միայն դրական լուրեր, ճի՞շտ է։ Իրար վրա եք գցում, թե ով պիտի իրազեկի տհաճ նորությունը, ճի՞շտ է։ Խորհրդակցությունների ժամանակ փորձում եք գուշակել ինչ կուզեր, որ ասեիք, որպեսզի եթե հանկարծ ձեզ հարց տա, դա ասեք, ճի՞շտ է։ Երբ լրագրողները հարցնեն, անպայման կհերքեք սա, որ խոսակցություն չգա ձեր վրա, միևնույն է բոլորս էլ գիտենք, որ այդպես է։ Հաճա՞խ եք իր աշխատասենյակում հիսթերիայի հասնող գոռգռոցի թիրախ դարձել, իսկ ի՞նչ հաճախականությամբ եք իր աշխատասենյակից դուրս գալուց կիսաձայն ասել. «Ո՞վ ա էս աննորմալ գեղցին»։ Պետք չի պատասխանել, բոլորս գիտենք պատասխանը։ Այս վիճակն իրականություն է, բայց այս վիճակը որևէ աղերս չունի բարդագույն մարտահրավերների պահին երկիրը փորձանքից հանելու հնարավորության հետ։

Մենք հասել ենք «Պլան զրոյի»՝ այսինքն սա վերջին և ամենակարևոր փորձն է Հայաստանը փրկելու գլոբալ ցնցումներից, ինչն, ի դեպ, շաբաթների հարց է։ Երկիրը ամայացումից կանխելու և Նիկոլին հեռացնելու ամենաանցավ հնարավորությունն ունի քաղաքական մեծամասնությունը։ Ուրիշ ոչ ոք։ Այսօր հենց դուք եք պատասխանատու երկրի ճակատագրի համար։ Ձեր ձեռքերում է՝ կլինի՞ Հայաստանը վաղը, թե ոչ։ Իսկ որպեսզի լինի, պիտի ժամ առաջ հեռացնել Նիկոլին։

Որպես քաղաքական մեծամասնություն, դուք նաև պետք է ձեր թիմից ընտրեք նոր վարչապետի։ Չասեք բա ում. դուք էլ գիտեք, որ առնվազն 1-2 բավականին հասունացած թեկնածու ունեք։ Այդ ընտրությունը կարող եք կատարել միայնակ կամ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ միասին։ Դա ձեր գործն է։ Իսկ նոր՝ փրկության կառավարությունը պետք է շատ արագ կայացնի հետևյալ որոշումները.

-Նախորդ խեղկատակության փոխարեն կազմակերպի միջազգային բոլոր ստանդարտներին հարիր իրական կարանտին և զրոյացնի կորոնավիրուսը երկրում,

-2-3 ամիս վճարի բացառապես բոլոր ընտանիքներին տանը մնալու համար, վճարի այնպես, որ յուրքանչյուր ընտանիք բնականոն ապրելու որևէ խնդիր չունենա,

-վճարի բոլոր կոմունալ ծախսերը,

-սառեցնի բոլոր վարկային պարտավորությունները,

-դադարեցնի փոքր ու միջին բիզնեսից հարկերի գանձումը։

Այդպես հանել երկիրը սպասվող դժոխքի հեռանկարից, որ հնարավոր լինի ապրելու ու զարգանալու նոր սցենար ունենալ։

Կասեք բա ի՞նչ միջոցների հաշվին անել այդ ամենը։ Եթե միջոցներ լիներ, ի՞նչն էր խանգարում հիմա անել։ Ասեմ պատասխանը, դա անելու համար խանգարում է մեկ մարդ, և այդ մարդը երկրի գործող վարչապետն է։ Նոր ու բանական վարչապետ ունենալու դեպքում շատ բան կփոխվի։ Նախ սովի մատնվող բնակչության ֆոնին չեք տեսնի անձրևի տակ հիմարաբար տասնյակ միլիոնավոր դրամների ասֆալտապատում՝ միայն գլուխ գովալու համար։ Նոր ու բանական վարչապետի դեպքում դուք կարիք չեք ունենալու փրկվել իշխանության կորստի սարսափելի հետևանքներից, ու շատ ավելի հեշտորեն եք լծվելու իրական գործի, ձեր շուրջը մոբիլիզացնելու եք բոլոր կարող ուժերին, ինչը մեծ ռեսուրս է գեներացնելու։ Բայց ամենակարևորը. նոր ու բանական վարչապետի դեպքում Հայաստանի զանգին կսկսեն պատասխանել համաշխարհային դոնոր կազմակերպություններում ու դաշնակից մեծ երկրներում։ Ու արագ ռեսուրսների պակաս չի լինի, վստահեցնում եմ ձեզ։ Վրաստանը 3 միլիարդ դոլարի ֆինանսավորման պայմանավորվածություն արդեն իսկ ունի։ Դուք չե՞ք ամաչում այդ կազմակերպված երկրի ու իր գործունյա իշխանության օրինակին նայելով։

Եկել է ճշմարտության պահը։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է. ցանկանո՞ւմ եք ճգնաժամից դուրս գալ, ցանկանո՞ւմ եք երկիրը չկորցնել, գլոբալ ցնցումներից ու սոցիալական բունտերից խուսափել՝ ուրեմն պետք է միավորել երկրի ամբողջ ներուժը, օգտագործել բոլորի հնարավորությունը։ Վիճակն իսկապես վատ է։ Հիմա պետք է ոչ թե ժողովրդից փող վերցնել, այլ ժողովրդին փող տալ, երկիր բերել շատ փող, սկսել աշխատել միլիարդներով ներդրումների հեռանկարի վրա, հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։ Մենք հայտնվել ենք իրավիճակում, երբ ամեն պետություն իր գլխի տերն է, բոլորն ունեն իրենց սեփական խնդիրները։ Իսկ դրանք լուծելու համար մեզ պետք է ազգովի համախմբվել, մի պահ մոռանալ բոլոր վեճերը։ Այս պահին ակնհայտ է. բոլորը համաձայն են ու բոլորը պատրաստ են։ Ու սպասում են «Իմ քայլի» քայլին։ Եվ հիշեք. վաղը, մեկ շաբաթ, մեկ ամիս կամ մեկ տարի անց, մեղավոր կամ պատճառ չփնտրեք։ Հիշեք այս օրը, երբ երկիրը կազմ պատրաստ էր։ Ու ձեզանից պահանջվում էր ընդամենը մեկ որոշում։ Հիմա հենց այդ օրն է։

Եվ վերջում. հարգելի՛ «իմքայլականներ», դադարեցրե՛ք երրորդ անձանց միջոցով «մեսիջներ» ուղարկելը, թե դուք էլ համաձայն չեք երկրում տիրող քաոսի հետ, թե դուք անձնական ոչինչ չունեք մեր դեմ և ստիպված եք ամբիոններից ելույթներ ունենում, թե դուք էլ էիք այլ կերպ պատկերացնում երկրի ապագան և դուք էլ չեք համակերպվում մի անհավասարակշիռ մարդու թատրոն դարձած քաղաքական անցուդարձի հետ:

Հասկացե՛ք, որ նման պահվածքն անիմաստ է և ոչ մի արժեք չունի. հիմա գործելու ժամանակն է:
Մտածե՛ք»:

Ռուստամ Բադասյանը և Իտալիայի դեսպանը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության հարցեր
Շուռնուխում գեյ շքերթը նախաձեռնածի հայրը Փաշինյանի Սյունիք այցելության ժամանակ հավկիթներով վերջինիս զրահապատ մեքենային հարվածելու գործով հակասական ցուցմունքներ է տվել
Փոփոխվել է օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը. ԿԳՄՍՆ
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում ելույթ է ունեցել 100 երկրի ղեկավար
ԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը․ ՄԻՊ
Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման միջպետական նշանակության ճանապարհի 5.9 կմ հատվածը հիմնանորոգվում է
Պատվաստվելու պարտավորությունն առաջ է գալիս հոկտեմբերի 15-ից, իսկ մինչև այդ՝ թեստի պահանջ ներկայացնելն անօրինական է. Ռոբերտ Հայրապետյան
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը. ՈՒՂԻՂ
Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին բժիշկ Հովհաննես Գևորգյանին
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 772 նոր դեպք, ունենք 425 առողջացած, 13 մահվան դեպք
Նավթի գներն աճել են
Ավելի քան 800 մեղադրյալ, դատի տրված 55 անձ՝ 2020թ. պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երում կատարված հանցագործությունների քննության արդյունքում. ամփոփում
Բայդենը ստացել է COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը
Բողոքի ակցիա Առողջապահության նախարարության դիմաց. ՈՒՂԻՂ
Ավելի քան 500 միգրանտներ ժամանել են իտալական Լամպեդուզա կղզի
Առողջապահության նախարարությունը՝ ՊՇՌ թեստերի գնագոյացման մասին
Շենգավիթի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
«Բեհշահրե զարին» արդյունաբերության զարգացման ընկերությունը ցանկություն է հայտնել վերսկսել աշխատանքը Հայաստանում. Իրանում ՀՀ դեսպանություն
«Յաշիկի» վարորդը «Բելաջիո»-ի մոտ դուրս է եկել հանդիպակաց ու դարձել ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 24 հա տարածքում բռնկված հրդեհները
Լոռու մարզպետարանում քննարկվել են առողջապահության ոլորտի առաջնահերթ հարցեր
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց. կա 1 զոհ, 1 վիրավոր
«ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա»-ի ֆեյսբուքյան էջը կիսվել է Երևանի լուսանկարով
Օրվա աստղագուշակ
«Փաստ». Ոչ մի պաշտոն՝ առանց ՔՊ-ացման
«Ժողովուրդ». Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձը
«Հրապարակ». PR-ի համար չեն անում
«Ժողովուրդ». Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում
«Ժողովուրդ». Կառավարության որոշումն անկատար է մնացել. ի՞նչ եղավ 3.5 մլրդ դրամը
«Փաստ». Մակունցի վախերն ու անհանգստությունները
«Հրապարակ». Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը
«Փաստ». Փափագում է դեսպան դառնալ
«Ժողովուրդ». ՀՀ-ի կողմից ընդդեմ Ադրբեջանի ընդամենը երկու հայց է ներկայացվել
«Հրապարակ». Ինչո՞ւ է Հայկ Մարությանը զենքով շրջում
«Հրապարակ». ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Պաշտպանության հանձնաժողովի դե ֆակտո փոխնախագահ
Լույս չի լինի
Շիրակի մարզում ոստիկանության 27-ամյա աշխատակիցը Opel-ով բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի՝ հող գրավողի դափնին ձեռք բերելու համար. Արման Մուսինյան
Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հոկտեմբերի 2-ին Կիև-Թբիլիսի չվերթի ինքնաթիռի տոմսը
Տիգրան Արզաքանցյանը նոր քաղաքական թիմ է ստեղծում
ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու ԼՂ հակամարտության չլուծված խնդիրների լուծմանը
Ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված խաչքար-հուշակոթողների բացմանը
Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 289 մարդ
Հայտնի է` երբ կսկսվեն Covid-19-ի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Այս պատերազմը պատերազմ չէր՝ այլ միակողմանի ջարդ էր. Սերոբ Գասպարյան
Պիտի բոլորը զգան, որ հայերը կան, կմնան ու կլինեն. հարցում (տեսանյութ)
Մակրոնի վրա հավկիթ նետած տղամարդուն ձերբակալել են
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™