ԿԳՄՍ նախարարի երեկվա ճեպազրույցից հետո թատրոնի անձնակազմի մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխաններն ուզում են լսել անձամբ նախարարից. Արամ Թորոսյան Ես որպես սովորական հայ մարդ՝ անհանգստացած եմ ադրբեջանցիների կատարած ինժեներական աշխատանքներից դիրքերում. Ներսես Շադունց
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ներկա և նախկին քաղաքական գործիչների ընտանեկան լուսանկարներն ու գրառումները

Սոցցանցերի քրոնիկոն

Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է։ Համացանցում ֆլեշմոբ է սկսվել՝ ներկա և նախկին հասարակական-քաղաքական գործիչները որոշել են շնորհավորել տոնը ընտանեկան ջերմ լուսանկարներ յհրապարակելով և կից գրառում անելով: 

Ընտանեկան նույն լուսանկարն են հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը: 

«Ամուր, սիրո և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքը ամենակարևորն է, անկախ նրանից չքավոր գործազու՞րկ ես, քաղհալածյա՞լ, քաղբանտարկյա՞լ, պատգամավո՞ր, թե երկրի ղեկավար։

Այս բոլոր փուլերն անցել եմ, անցնում եմ և դրանց հարուցած բեռները անկրելի կլինեին, եթե չլիներ իմ ընտանիքը։ Այսօր Ընտանիքի միջազգային օրն է»,- լուսանկարին կից գրել է վարչապետը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր մեծ ընտանիքի լուսանկարն ու կից գրել.

«Աշխարհի բազմաթիվ պետություններում այսօր տոնվում է Ընտանիքի միջազգային օրը: Ամուր և համերաշխ ընտանիքը առողջ հասարակության հիմքն է, ուժեղ պետության գրավականը: Թո՛ղ բոլոր հայ ընտանիքներում մշտապես թևածի սերը, հարգանքն ու համերաշխությունը:

Շնորհավո՛ր Ընտանիքի միջազգային օրը »:

01dea250-9696-11ea-a623-1972f4e09fad97939073_10158707623962845_2550963407046049792_o.jpg

Ընտանիքի միջազգային օրվա առիթով ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ կից գրելով.

«Այսօր ընտանիքի միջազգային օրն է:1993 թվականից ՄԱԿ-ը մայիսի 15-ը հռչակել է Ընտանիքի միջազգային օր: Այն պետության կարևորագույն ինստիտուտներից է, իսկ ամուր ընտանիքը, ուր կա սեր և համերաշխություն, միայն ամրապնդում է պետությունը»:

90e890c0-96bc-11ea-a623-1972f4e09fad188035.jpg

Արարարտի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Այսօր ընտանիքի միջազգային օրն է: Ընտանիքը պետականության կայացման, հզորացման գործում կարևոր հենասյուներից մեկն է:

Շնորհավորում եմ ընտանիքի միջազգային օրվա առթիվ և բոլորի ընտանիքներին մաղթում խաղաղություն, սեր և առողջություն»:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նունյնպես լուսանկար է հրապարակել տիկնոջ և նորածին դստեր հետ՝ կից գրելով. «Աստված պահապան լինի բոլորիս ընտանիքներին։ Ֆեյսբուքում այս մասին գրել ու ընտանեկան լուսանկար է հրապարակել Նոնա Վանեցյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, այս տարի Վանեցյանների ընտանիքը համալրվել է։ Երկու որդիներից հետո Վանեցյանները դուստր են ունեցել»:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ է շնորհավորել Ընտանիքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, որը մենք 2011 թվականից օրենքի ուժով ամրագրել ենք Հայաստանում եւ նշում ենք որպես Ընտանիքի օր: Ընտանիքը բարձրագույն արժեք է, առողջ հասարակության ու ամուր պետության հենքն ու երաշխավորը: Երջանիկ է այն ընտանիքը, որում ազգային ավանդությունների ու ինքնության պահպանմանը զուգահեռ տիրում է իրավահավասարություն, փոխադարձ հարգանք ու փոխըմբռնում:

Անկախ հասարակական հարաբերությունների զարգացման աստիճանից՝ ընտանիքի ամրության գլխավոր նախապայմանը հարգանքն ու փոխզիջումն է. վեճի ամենասուր պահին լռելու ու լսելու կարողությունը, դժվարությունները միակամ հաղթահարելու խիզախությունը, երջանիկ պահերը միասին վայելելու բերկրանքը:

Փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է: Նույնիսկ առերեւույթ անլուծելի թվացող իրավիճակները հեշտ հաղթահարելի են, երբ մարդն իր թիկունքում ունի ընտանիքի սերն ու մտերիմների աջակցությունը: Դա ուժ է, որի դեմ անկարող է ցանկացած հողմ:

Ցավոք, այսօր տեսնում ենք նաեւ այնպիսի երեւույթների անթաքույց քարոզ, որոնք հակասության մեջ են մեր հավաքական պատկերացումների հետ եւ բացասական ազդեցություն են ունենում հասարակության կարեւորագույն բջիջի՝ ընտանիքի կայացման գործում: Փոքր ազգերի համար սա ծանր հետեւանքեր ենթադրող խնդիր է:

Մեր երկիրն այսօր կանգնած է ժողովրդագրական մարտահրավերի առջեւ, որի հաղթահարման ամենագործուն միջոցը, իմ խորին համոզմամբ, ամուր եւ լիարժեք ընտանիքի գաղափարի փառաբանումն է:

Սեր եւ ներդաշնակություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, խաղաղություն Հայաստանին եւ Արցախին:

Աստված բոլորիս պահապան»:

Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցը և Հյուսիս-Հարավ ու Պարսից Ծոց-Սև Ծով ուղիների մրցակցությունը. Ստյոպա Սաֆարյան
Դատարան է ուղարկվել կրկնակի քվեարկության փորձի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ
ԱԱԾ նախկին տնօրենից՝ փաստաբան
Պարապմունքներ նորակոչիկների հետ
Ընտրել «հուսալիներին»․ ովքեր կգնան Վերաքննիչ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակոցներ է արձակել Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր
Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին
Ուկրաինայի հայերը ծրագրում են ընդլայնել Հայաստանում էլեկտրալցակայանների ցանցը
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը
Օգնենք Անիին ապրել ու իրականցնել երազանքները՝ հաղթելով քաղցկեղը
Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար
Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին
Լին Թրեյսին անդրադարձել է ԼՂ-ում հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ԱՄՆ ջանքերին
Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Բադալյանին վճարել 30.000 եվրո`որպես ոչ նյութական վնասի հատուցում. Զոհրաբյան
ՀՀ ԱԳՆ-ն 5 կետով պատասխանել է թշնամական Ադրբեջանի նախագահին
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
6 տարվա ազատազրկում՝ հայ ռազմագերիներին. «Բանդիվան»-ի գործունեությունը կասեցվե՞լ է. հուլիսի 23-ն` ամփոփ
Դոլարի փոխարժեքը նվազել է
Եթե մենք չստեղծենք կարգին բանակ, պետք է պատրաստ լինենք ադրբեջանցիներին տեսնելու նաև Երևանում և Սևանում. Արա Պապյան
Փաշինյանին ընտրած շուռնուխցիներով, սյունեցիներով պահանջում ենք ազատ արձակել մեր համայնքապետ Առուշ Առուշանյանին. Շուռնուխի բնակիչների կոչ-պահանջը Նիկոլ Փաշինյանին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է եղել. ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող թեթեւ վիրավոր է, Ադրբեջանն ունի 1 զոհ
Որ բնակավայրերում են հովիվ փնտրում և ինչ աշխատավարձ են առաջարկում. Վահան Քերոբյանի հայտարարության հետքերով
Լրատվամիջոցների խաչը եւ զորությունը, իսկ երբեմն դրանց բացակայությունը
Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Արմեն Սարգսյանն այցելել է ճապոնացի հայտնի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ
Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ
Քերիմ Վելիևը նշանակվել է Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ
Արամուսը շուտով շահագործման կհանձնի նորակառույց, իսկ Մայակովսկին՝ հիմնանորոգված մանկապարտեզների շենքերը
Ինչ տվյալներ է ամփոփել ԱՆ-ն Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Հ.Մանուկներ» ԱԿ-ում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ բոլոր հոսպիտալացվածները դուրս են գրվել
«Բանդիվան կաթ»-ը ՍԱՏՄ-ի ստուգումից հետո շարունակում է աշխատել
Չի կարելի փակել մի թատրոն, կոլափսի մեջ դնել երկրորդ թատրոնը, որպեսզի փորձատեղի ապահովվի Սիմֆոնիկ նվագախմբի համար. Սամսոն Ստեփանյան
Անվանական կրթաթոշակ՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Զբաղվածության մակարդակի ավելացումը հարկային վարչարարության խստացման, որոշ դեպքերում փոքր և միջին բիզնեսների հարկային տեռորի արդյունք է. Թադևոս Ավետիսյան
Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին Ազգային Ժողովում
Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում
Մենք իրար հասնող, մեկս մյուսի համար հոգ տանող ժողովուրդ ենք, դիմակ կրելն ի՞նչ է, որ չանենք մեր մեծերին պաշտպանելու համար. Ավանեսյան
Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով
Մեկնարկել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Ադրբեջանում 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում Է Աֆղանստանի սահմանների 90 տոկոսը. Աֆղանստանում հերքել են տեղեկատվությունը
Ինչու է ԱԺ-ում խստացվել անվտանգության համակարգը
Մեքենայի պայթյունից Բագրատաշենի մաքսատան մոտ 35-ամյա վարորդը մահացել է
Կասեցվել է ընկերության կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունների գործունեությունը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™