Ի դեպ.ԱԱԾ տնօրենի նոր տեղակալի նշանակման մասին
ADTVԻ դեպ, այսօր հանրային ուշադրության կենտրոնում էր կադրային մի նշանակում, որը աշխույժ քննարկումների ու հումորախառը մեկնաբանությունների առարկա դարձավ։ Խոսքը Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու մասին է։ Հրամանը ստորագրել է հանրապետության նախագահը՝ վարչապետի որոշմամբ ու առաջարկով։ Բայց ուշագրավն այն է, որ Արգիշտի Քյարամյանը վերջին երկու օրվա ընթացքում հասցրեց մի քանի անգամ ազատվել ու նշանակվել տարբեր պաշտոններում։ Այսպես. նա նախօրեին ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ նույն օրը նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Պարզվել էր, նա Քննչական կոմիտեի նախագահի թվով 5-րդ տեղակալն էր, կառավարությունը մի քանի օր առաջ էր կոմիտեի տեղակալների թիվը ավելացրել եւս մեկով ու հասցրել 5-ի։ Մինչ կսկսեինք խելացի դատողություններ անել, թե հենց Քյարամյանի «պատվին» էր տեղի ունեցել այդ ավելացումը, Քյարամյանն ընդամենը մեկ օր մնաց այդ պաշտոնում, ազատվեց ու անմիջապես նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։
Նշանակումը տարբեր մեկնաբանությունների արժանացավ, այդ թվում հումարային, թե բա դեռ օրը չի ավարտվել, մինչեւ օրվա ավարտը Քյարամյանը կհասցնի եւս մի երկու-երեք անգամ ազատվել-նշանակվել։ Շատերը շարունակեցին քննադատել կառավարության ու վարչապետի կադրային քաղաքականությունը՝ որ չկա պետական կառավարում, որ նման գործելակերպով կազմաքանդվում ու արատավորվում է առանց այդ էլ արատավոր պետական կառավարման համակարգը եւ այլն։ Բայց ավելի ճշմարտանման են թվում այն մեկնաբանությունները, համաձայն որոնց ի սկզբանե որոշված է եղել Արգիշտի Քյարամյանին նշանակել ԱԱԾ տնօրենի տեղակալ, սակայն ԱԱԾ ղեկավար կազմում աշխատելու հետ կապված օրենքը որոշակի պահանջներ ունի՝ անձը պետք է իրավապահ համակարգում համապատասխան աշխատանքի ստաժ ունենա։ Եւ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը փաստացի եղել է ասենք այսպես՝ միջանկյալ պաշտոն՝ այդ ստաժն ապահովելուն համար։ Եթե հիշում եք, նմանօրինակ մի պատմություն եղավ նաեւ նախընթաց տարիներին, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, երբ որոշում կար վաղամեռիկ Գեորգի Կուտոյանին նշանակել ԱԱԾ տնօրեն։ Նրա համար էլ միջանկյալը դատախազի տեղակալի պաշտոնն էր։ ԻՆչեւէ. Եթե իսկապես այս նշանակում-ազատումները կատարվեցին օրենքի պահանջը ձեւականերոն կատարելու ձեւականորեն համար, ապա անհասկանալի է մնում այդ պահանջը ուժի մեջ թողնելու իմաստը, եթե հարկ եղած դեպքում իշխանությունը կարող է շրջանցել այն՝ նմաօրինակ իրավիճակային լուծումներով։
Ինչեւէ, կադրային հերթական ազատում-նշանակումը կատարվեց, հաջորդը հավանաբար կլինի վաղը, շրջակա միջավայրի նախարարությունում։ Այդ մասին տեղեկություններն արդեն շրջանառվում են։