Այսօր կորոնավիրուսից մահացած 80-ամյա կինը Վարդենիս քաղաքից էր, վարակվել էր պոլիկլինիկայում աշխատող իր աղջկանից
Հասարակություն
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր գրանցվել է կորոնավիրուսից հետթական մահվան դեպքը: Մահացողը Գեղարքունիքի մարզից է՝ 80 տարեկան:
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ վերջինս Վարդենիս քաղաքի բնակչուհի է, ով երկար տարիներ տարբեր հիվանդություններ է ունեցել, իսկ վերջին տարիներին անկողնային հիվանդ էր: Կինը կորոնավիրուսով վարակվել է իր աղջկանից, ով Վարդենիսի պոլիկլինիկայի աշխատակից է: Նրանց ընտանիքի անդամները մեկուսացված են, իսկ աղջկա մոտ կորոնավիրուսը հաստատվել է, վիճակը կայուն է:
Նշենք, որ Վարդենիս քաղաքից սա կորոնավիրուսի հետևանքով մահացության երկրորդ դեպքն է: Առաջին դեպքում ևս պացիենտը տարեց էր, ուներ մի շարք ուղեկցող հիվանդություններ և 8 տարի անկողնային վիճակում էր գտնվում: