Ի դեպ. Սերգեյ Լավրովի հայտարարության արձագանքների մասին՝ Հայաստանում եւ Ադրբեջանում
Ի դեպԻ դեպ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին մի փաստաթուղթ կա, որը ենթադրում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակ, շարունակում է ակտիվորեն քննարկվել հանրայաին քաղաքական շրջանակներում։
Բնականաբար՝ որ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի։ Հայաստանի արտգործնախարարն ըստ էության շատ արագ ու բավական կոշտ հերքեց, թե Հայաստանը բանակցում է փուլային կարգավորման շուրջ, բայց քննարկումներն ու քննադատությունները շարունակվում են, հատկապես ու առավելապես նախկին կառավարող կուսակցության կողմից։ Հանրապետականները ասում, հաստատում ու վերահաստատում են, որ իրենց ժամանակ, իրենց կողմից փուլային լուծման որևէ տարբերակ չի քննարկվել։ Նրանք խոսում են ազգային անվտանգության ու տարածքներ հանձնելու անթույլատրելիության մասին։
Ի պատասխան այս պնդումների, հանրապետականներին հիշեցնում են Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցը Դմիտրի Կիսելյովին, որտեղ Հայաստանի այն ժամանակվա նախագահը բառացիորեն հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել Կազանյան փաստաթուղթը, սակայն Ադրբեջանը վերջին պահին մերժել է։ Ի դեպ, Լավրովի հայտարարությունը ակտիվորեն քննարկվում է նաեւ Ադրբեջանում։ Առաջին հայացքից թվում էր, թե ՌԴ ԱԳ նախարարի այդ հայտարարությունը պիտի որ մեծ ոգեւորությամբ ընդունվեր Բաքվում, քանի որ այն, կարծես թե, խոսում էր Բաքվի դիվանագիտական հաղթանակի մասին, բայց արիուտես, որ բնավ էլ այդպես չէ։Այստեղ սկսել են գիտակցել, որ Լավրովի այդ հայտարարությունից հետո մինչ այս փոխադարձ ընդունելի տարբերակների մասին բարձրաձայնող, ժողովուրդներին խախաղության պատրաստելուն միտված Երեւանը կոշտացնում է իր դիրքորոշումը, որի վկայությունը թե ԱԳ նախարարի, թե նախարարության մամլո խոսնակի տեքստերում կարելի է տեսնել։
Մասնավորապես՝ «Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը»։ Բաքվում սկսում են մտածել, որ սա ոչ թե դիվանագիտական հաղթանակ, այլ դիվանագիտական ծուղակ է, կամ փակուղի։ Եւ այս համապատկերում, Բաքվում արդեն քննադատության սլաքներն ուղղվում են ԱԳ նախարար Մամեդյարովի ուղղությամբ։ Եւ բնավ զարմանալի չի լինի, եթե մոտ ապագայում մենք ականատեսը լինենք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետագա պաշտանավարման հարցի քննարկմանը։ Հետքաքրքիր է, թե Ռուսաստանում ինչպես են գնահատում Լարվովի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը։ Եվ ինչ են պատրաստվում անել։