Ի դեպ. ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության մասին
Ի դեպԻ դեպ, Հայաստանյան հանրային-քաղաքական շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրավի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ կա: Նրա խոսքով` հակամարտության կողմերին առաջարկվում է առաջին փուլում լուծել առավել կարևոր խնդիրները՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջանների վերադարձ և տրանսպորտային, տնտեսական ու այլ կոմոնիկացիաների ապաշրջապակում: Հիշեցնեմ, հայկական կողմը միշտ հայտարարել է, որ սեղանին փաստաթուղթ չկա, փուլային տարբերակ չկա, բանակցություններ որպես այդպիսին, չկան, տեղի են ունենում քննարկումներ։
Հասկանալի է, թե սա ինչ մեծ աղմուկ պիտի առաջացներ Հայաստանի, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքագետների ու քաղաքական գործիչների շրջանում, իշխանությանն ուղղված մեղադրանքներով ու քննադատության մեծ չափաբաժնով։Նրանք հայտարարեցին, որ Հայաստանի նախկին իշխանությունը երբեք չի քննարկել հիմնախնդրի լուծման փուլային տարբերակը, այն համարել է անթույլատրելի եւ անիրագործելի, ու եթե ՌԴ արտգործնախարարի ասածը համապատասխանում է իրականությանը, ապա գործ ունենք Հայաստանի և Արցախի ազգային, պետական շահերի տապալման և սեփական հանրությանը հետևողականորեն ստելու հետ: Բանը հասավ մինչեւ ԱԳ նախարարի հրաժարականը պահանջելուն։ Հասկանալի է, պետք էր սպասել նաեւ ԱԳ նախարարի արձագանքին եւ այն չուշացավ։
Զորհաբ Մնացականյանն հայտարարեց, որ Երեւանը չի քննարկում որեւէ փաստաթուղթ, որ Արցախի կարգավիճակի, ինքնորոշման հարցը ենթակա չէ զիջման, իսկ «տարածքները» Արցախի համար անվտանգություն են, պաշտպանական բնագիծ, որը ենթակա չէ զիջման: Պաշտոնական Երեւանն ընդգծեց նաեւ Արցախի՝ բանակցային լիիրավ կողմ ներգրավելու անհրաժեշտությունը: Այսպիսով, Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունն իրականում մեծ իրարանցում առաջացրեց հայաստանյան քաղաքական դաշտում։ Նվազագայուն հետեւանքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահություն ու դժգոհություն գեներացնելու նոր հնարավորության ստեղծում էր։
Առավելագույնը, որին կձգտի Ռուսաստանը, որոշակի, շատ կոնկրետ քայլերն են, որոնք կարող են հետեւել այս հայտարարությանը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ըստ ամենայնի բավական դժվար շրջան է մեկնարկում։