Կենտրոնի պապենական առանձնատներում ապրող աղքատների գույքը հարկվելու է նույն սկզբունքով, ինչ շքեղ առանձնատներինը. Թադևոս Ավետիսյան Խիստ կարանտինային համակարգին վերադառնալը մի զարգացում է, որը մեզանից ոչ մեկը չի ուզում. Նիկոլ Փաշինյան Մենք մի դեպքով ունենք մեկ ընտանիքում 3 մահ կորոնավիրուսից. վարչապետ Մենք այսօր մի ամբողջ գյուղ կորոնավիրուսով վարակվածներ ունենք. Արտավազդ Վանյան Դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և հավասարվել ՌԴ-ի ցուցանիշներին. Փաշինյան Ռոբերտ Քոչարյանի գործի քրեադատավարական գործընթացի շրջանակներում դատարանը նույնպես պետք է հաշվի առնի ՄԻԵԴ կարծիքը. Արամ Օրբելյան Տոթին ահավոր դժվար է. շնչառականի հետ անհարմարություն է լինում. քաղաքացիները՝ դիմակ կրելու մասին (տեսանյութ) Ինչու է Դավթաշենում ուժեղացված հսկողություն․ բազմաթիվ դեպքեր են գրանցվել. խանութներից մեկի աշխատակիցները վարակվել են (լուսանկարներ) Ունենք 103 վարակակիր. կան մի քանի օջախներ, որոնց մասին տեղեկացված են համապատասխան մարմինները. Սևանի քաղաքապետ Նախկին դատավորի դստեր ընկերությունը 750,000 դրամի տաբատ է մատակարարել ԴԱՀԿ-ին և մոտ 177 մլն դրամի պայմանագրեր է կնքել այլ մարմինների հետ
Երևան, 29.Մայիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Լեւոն Տեր-Պետրոսյան. Պատերազմական վիճակի թելադրանքով

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում՝ ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Ի տարբերություն վերջիններիս՝ այսօր ռազմաճակատի գիծ գոյություն չունի, հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժներն անօգուտ։ Վիրուսն ամենուրեք է ու անտեսանելի. նա հարվածում է թե՛ առջեւից, թե՛ կողքերից, թե՛ թիկունքից, թե՛ օդից։ Ոչ ոք ապահովագրված չէ ախտահարումից ու ծանր կորուստներից՝ դառնագույն մի ճշմարտություն, որ պարտավոր է մտապահել մեզանից յուրաքանչյուրը, ընդ որում առանց խուճապի, եւ պատասխանատվության բարձր գիտակցությամբ։

Պատերազմները վարում են ոչ թե ժողովրդական զանգվածները կամ ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլ օրվա իշխանությունները՝ անկախ դրանց լավ թե վատ լինելու հանգամանքից։ Հասուն պետություններում պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը, գրված թե չգրված օրենքներով, սառեցվում է՝ հնարավորություն տալով իշխանություններին կենտրոնանալու բացառապես իրավիճակի վերահսկման ու հաղթահարման վրա։ Իմ տպավորությամբ, Հայաստանի իշխանությունները, գուցեեւ ինչ-որ սխալներով ու բացթողումներով հանդերձ (չսխալվող իշխանություն չկա), պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց պարտականություններին, հիմնականում կատարելով իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ ու հնարավոր քայլերը։ Դատելով հասարակության արձագանքներից, ընդհանուր առմամբ, դրական է գնահատվում բուժաշխատողների, ոստիկանության, ԱԻՆ-ի գործունեությունը, անարդարացիորեն թերանալով, սակայն, ընդգծել վերջիններիս աշխատանքը համակարգող պաշտոնատար անձանց՝ Արտակարգ դրության պարետի եւ Առողջապահության նախարարի կարեւոր դերակատարությունը։

Սակայն մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ Առերեւույթ օգտակար խորհուրդների եւ կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ։ Իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության։

Նկատի ունենալով այս ամենը, կարծում եմ, ներկայիս անբնական ու վտանգավոր ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը կարող են նպաստել մեծ ջանքեր չպահանջող հետեւյալ անհրաժեշտ քայլերը.

1. Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել Արտակարգ դրության պարետի եւ Առողջապահության նախարարի հրահանգներին եւ խստորեն կատարել նրանց հանձնարարականները։

2. Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։

3. Հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկներն արտահայտել ոչ թե հրապարակավ ու ցուցադրաբար, այլ ուղղակի հասցեագրել պարետատանը, նրա կազմում ստեղծելով հատուկ խումբ՝ դրանք ուսումնասիրելու եւ նպատակահարմարության պարագայում գործադրելու համար։

4. Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։

5. Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին եւ իշխանության նոր մարմինների շուտափույթ ձեւավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը։

6. Հուսալ, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը եւ այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսեւորելու այս պատեհությունը։

Վերջում թերեւս ավելորդ չէ նշել, որ ներկա օրհասական պահին իշխանություններին խանգարող, սատար չկանգնող, նրանց համար լրացուցիչ խնդիրներ առաջացնող յուրաքանչյուր ոք վտանգում է ոչ միայն երկրի ապահովությունը, այլեւ իր մերձավորների կյանքը։ Ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը և փորձության ժամին բազմիցս դրսևորած համախմբվելու ունակությանը։

ilur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ինչ պետք է անենք, որ գնանք դպրոց. Արսեն Թորոսյանի երեխաների տեսաուղերձը Մարիամ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել Պարզվել է, թե ով է եղել «Զվարթնոցում» ռումբի մասին ահազանգողը Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով կազմվել է 15241 արձանագրություն (տեսանյութ) Յուրի Խաչատուրովը ևս 2 օր ժամանակ ունի հանձնաժողով ներկայանալու համար․ Անդրանիկ Քոչարյան Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին համավարակի զոհերի կապակցությամբ Նախարարն ուղիղ եթերում կխոսի սեպտեմբերի 1-ին դպրոցները բացելու մասին Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտի կոնվենցիան Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը Կենտրոնի պապենական առանձնատներում ապրող աղքատների գույքը հարկվելու է նույն սկզբունքով, ինչ շքեղ առանձնատներինը. Թադևոս Ավետիսյան Մենք դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը՝ ԼՂ խնդրում Բաքվի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով. Մհեր Գրիգորյան Кадыров открестился от личного самолета (WP) Վիրուսի բուժմամբ զբաղվող աշխատողների վարձատրությունները միջինում 2-3 անգամ բարձրացել են. Փաշինյան Խիստ կարանտինային համակարգին վերադառնալը մի զարգացում է, որը մեզանից ոչ մեկը չի ուզում. Նիկոլ Փաշինյան 90 տոկոսով զբաղեցված է վերակենդանացման բաժանմունքների մահճակալային ֆոնդը. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Մենք մի դեպքով ունենք մեկ ընտանիքում 3 մահ կորոնավիրուսից. վարչապետ Մենք այսօր մի ամբողջ գյուղ կորոնավիրուսով վարակվածներ ունենք. Արտավազդ Վանյան Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ եւ Օձուն համայնքներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և հավասարվել ՌԴ-ի ցուցանիշներին. Փաշինյան Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին հանձնարարել է ակտիվացնել արտաքին քաղաքական ճակատում աշխատանքները Ռոբերտ Քոչարյանի գործի քրեադատավարական գործընթացի շրջանակներում դատարանը նույնպես պետք է հաշվի առնի ՄԻԵԴ կարծիքը. Արամ Օրբելյան Տոթին ահավոր դժվար է. շնչառականի հետ անհարմարություն է լինում. քաղաքացիները՝ դիմակ կրելու մասին (տեսանյութ) Ինչու է Դավթաշենում ուժեղացված հսկողություն․ բազմաթիվ դեպքեր են գրանցվել. խանութներից մեկի աշխատակիցները վարակվել են (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության ռազմավարությունների կարեւորությունը Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Twitter-ը բլոկել է ԱՄՆ նախագահի թվիթը. Սուրեն Սարգսյան Արցախի նախագահը եւս երկու նախարար է նշանակել Ունենք 103 վարակակիր. կան մի քանի օջախներ, որոնց մասին տեղեկացված են համապատասխան մարմինները. Սևանի քաղաքապետ Մինչև 10 մլն դրամ արժեք ունեցող տների դեպքում էլ է վճարվելու գույքահարկ. տնտեսագետ Նախկին դատավորի դստեր ընկերությունը 750,000 դրամի տաբատ է մատակարարել ԴԱՀԿ-ին և մոտ 177 մլն դրամի պայմանագրեր է կնքել այլ մարմինների հետ Երեւանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի Հայտնի են Եվրոպայի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները Գնում ենք Երևանի կենդանաբանական այգի. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել Արփիի հետ Մի հասարակություն, որ տասնամյակներ շարունակ շնչել է բարձր աղտոտվածություն ունեցող օդ, հանկարծ սկսում է մտահոգվել իր սեփական շնչից առաջացող հիվանդություններով. Մարտիրոսյան Երկուշաբթի օրվանից խիստ կարանտին կսահմանվի՞. Խոսնակը մեկնաբանում է «Газпром» не стал снижать цену для Белоруссии и потребовал вернуть долг (WP) Լրատվամիջոցներն իմ խոսքը մանիպուլացրել են, համեմատություն չեմ արել հիվանդ մարդու և զոհված մեր եղբայրների հետ. պատգամավոր (տեսանյութ) Մենք տվել ենք պարզաբանումներ. Մարուքյանը՝ ԱԺ միջադեպի մասով եվրոպական կառույցներին դիմելու լուրերի մասին «Հայկական եկեղեցու վրա հարձակումն անընդունելի է». Թուրքիայի արդարադատության նախարար Մայիսի 29-ի Red Wings ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով. Քաղավիացիայի կոմիտե Սուրեն Պապիկյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ Գուցե covid-19-ի դեմ պայքարում հաջողված փորձ ունեցող երկրներում ոչ թե ժողովուրդն է պատասխանատու, այլ իշխանությունը Օրվա կադր. «Պատասխանատու քաղաքացին սենց կլինի» Ինչու է դատարանի նախագահը դատի տվել Արման Բաբաջանյանին. Հրաչիկ Սարգսյանը եւ նրա փաստաբանը պարզաբանում են ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է հանրային սննդի մի շարք կազմակերպությունների գործունեությունը Արամ Վարդևանյանի և Սարգիս Գրիգորյանի ճեպազրույցը. ուղիղ Նիկոլ Փաշինյանին չեմ տեսնում, որ հարցնեմ՝ ե՞րբ է գալու Վահե Գրիգորյանի ճգնելու ժամը.Գեւորգ Պետրոսյան Վրաստանը սահմանը կբացի ոչ բոլոր երկրների համար. AliQ Media Տատիկիս՝ տնային պայմաններում կարած դիմակը. Արմեն Փամբուխչյան (լուսանկար) ՀՀ-ում կորոնավիրուսի խայտառակ տարածման անմիջական պատասխանատուն ՀՀ կառավարությունն է. Սաքունց