Ապրիլյան հանձնաժողովը վաղը տեսակապով կլսի Էդվարդ Նալբանդյանին. քննարկվում է Արցախ գնալու հարցը Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք. նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ 442 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 8216-ի Ովքեր էին այցելել Սարդարապատի հուշահամալիր Հայկական ո՞ր բրենդներից է հաճախ օգտվում Փաշինյանի ընտանիքը. Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը նախընտրում ALEX-ը (լուսանկարներ) Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցից կորոնավիրուսով վարակված 3 պացիե՞նտ է փախել. ԱՆ պարզաբանումը Ինչ անուններ են շրջանառվում Հանրայինի տնօրենի պաշտոնի համար. ՀՌՀ-ն առաջնությունը կտա իշխանության «սրտի թեկնածուին» Ատելություն եւ բռնություն քարոզողները պետք է դառնան «իզգոյ», նրանց պետք է դատապարտել ուղիղ եւ հասցեական Արտուշ պապիկի աղջիկը բողոքելու փոխարեն թող հոր տունը ամիսը մի անգամ ուբորկա աներ կամ կոմունալները վճարեր. Սամվել Յահյան Դղյակներ կան, որ տարեկան վճարում են 800 հազար դրամ գույքահարկ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն 15 մլն դրամ. վարչապետ
Երևան, 28.Մայիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

2019թ. 31.6%-ով ավելացել է կոռուպցիոն գործերով քրեական հետապնդման ենթարկվածների թիվը. ամփոփում

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2019թ. իրականացված հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ցուցանիշները: Համաձայն վերջինիս՝ 2019 թվականի ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուր 1264 անձ, որը 2018թ․համեմատ (960 անձ) ավելի է 31.6%-ով: Վարույթների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է 375 անձի նկատմամբ, որոնցից 109-ի կամ 29%-ի դեպքում՝ արդարացման, 266-ի կամ 71%-ի դեպքում ոչ արդարացման հիմքով: Ընդ որում՝ վերջիններիս թիվը 2018թ. համեմատ ավելացել է 13.2%-ով:

Հարկ է ընդգծել, որ անձանց նկատմամբ քրեական հետապնդումները ոչ արդարացման հիմքով դադարեցվել են, որպես կանոն, հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու կամ համաներման ակտ կիրառվելու պատճառով: Եվ այս ցուցանիշների որոշակի աճը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների և ընձեռած հնարավորությունների շրջանակներում պետությանը կամ համայնքներին պատճառված վնասի վերականգնումը, հանցագործությունների լիարժեք բացահայտմանն օժանդակումը խրախուսելու, առաջին անգամ ոչ ծանր հանցագործություն կատարող անձանց նկատմամբ առավել մեղմ մոտեցում ցուցաբերելու հարցում վարվող քրեական քաղաքականությամբ:

2019թ. քրեական հետապնդման ենթարկված անձանցից 1073-ի կամ 2018թ․ համեմատ (819) 31%-ով ավելի անձանց վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից մեղադրանք է առաջադրվել 1018-ին: Այս ցուցանիշը վկայում է, որ տարվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված անձանց միայն 5%-ին չի հաջողվել մեղադրանք առաջադրելու համար ներկայացնել վարույթն իրականացնող մարնին, ինչը, ի դեպ, գրեթե կրկնակի պակաս է 2018թ. համեմատ:

Հաշվետու տարվա ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանց ցուցանիշներում 18-ով կամ 159-ով նվազել է (2019թ.-95 անձ-2018թ-113 անձ) ձերբակալվածների թիվը: Այդ պայմաններում 405-ով նվազել է ձերբակալումից ազատված անձանց թիվը, ինչը վկայում է, որ 2019թ զգալի նվազել է անհիմն ձերբակալումների դեպքերը:

Կայուն պրակտիկա է ձևավորվել նաև կոռուպցիոն գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայում, քանի որ մեղադրյալների ընդհանուր թվաքանակում կալանքի ներկայացվածների տեսակարար կշիռը էականորեն նվազել է։ Մասնավորապես, 2019թ. 1018 մեղադրյալներից 98-ի կամ 9,6-ի նկատմամբ է կալանավորման միջնորդություն ներկայացվել, մինչդեռ 1018 թվականին՝ 746 մեղադրյալներից 90-ի կամ 12-ի նկատմամբ։ Այս նվազման ֆոնին 22-ով կամ 666-ով պակաս մեղադրյալ է կալանքից ազատվել, ինչը ևս փաստում է, որ դատարանների կողմից բավարարված՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետները երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները եղել են ավելի հիմնավոր ու պատճառաբանված:

2019թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք, հանրային ծառայողներ, ինչը 2018թ. համեմատ ավելի է 60-ով կամ 12.8%-ով: Ըստ պաշտոնների դասակարգման և գործունեության ոլորտների՝ քրեական հետապնդման են ենթարկվել մասնավորապես՝

ՀՀ պաշտոնաթող նախագահ - 2

Փոխնախարար– 3

ՊՎԾ պետ – 1,

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր - 2

Դատախազ – 1,

ՌՈ պետ – 1 ,

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար - 1,

Նախկին գլխավոր դատախազ-1,

ՀՀ ոստիկանության նախկին պետ-1

ՊԵԿ նախկին նախագահ – 1,

Նախկին մարզպետ – 1,

Ոստիկանության աշխատակիցներ՝ 27 (2018թ․-17) անձ, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ աշխատակիցներ՝ 9 (2018թ․-0) անձ, այդ թվում՝ տեսչության պետ,

ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 (2018թ․-12) անձ

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներ՝ 8 (2018թ․-9) անձ, այդ թվում՝ մարզային քննչական վարչության բաժնի պետ և քննիչներ,

ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-4) անձ,

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 10 (2018թ․-15) անձ, այդ թվում՝ ՔԿՀ 2 պետ,

ՀՀ ՊՎԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-0) անձ,

ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ՝ 1 (2018թ․-0) անձ,

Ըստ ոլորտների՝

Առողջապահության ոլորտ-36 (2018թ․-14) անձ

Բժշկական կենտրոնների, պոլիկլինիկայի, ամբուլատորիայի գործող և նախկին տնօրեններ, ՊՈԱԿ 10 տնօրեններ, ՀՀ ԱՆ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն, «Գյումրու պաթոլոգիանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ տնօրեն:

Կրթության ոլորտ-96 (2018թ -35) անձ

Համալսարանի, ինստիտուտի ռեկտոր, պրոռեկտորներ, Կոնսերվատորիայի մասնաճյուղի տնօրեն, ուսումնարանի տնօրեններ, մարզպետարանի, քաղաքապետարանի կրթության վարչության պետեր, հանրակրթական և այլ դպրոցների 73 տնօրեններ, փոխտնօրեններ,մանկապարտեզի տնօրեններ, մշակույթի տան տնօրեն, մարզամշակութային, ստեղծագործական կենտրոնների տնօրեններ:

Սոցիալական ապահովության ոլորտ-63 (2018թ -56) անձ

Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետեր, տարածքային բաժնի գործող և նախկին պետեր, ԲՍՓ հանձնաժողովի նախագահ, տարբեր վարչությունների պետեր,

Պետգույքի կառավարման, Էներգետիկայի և շրջկա միջավայրի պաշտպության ոլորտներ-61 (2018թ -6) անձ

Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, ՀՀ ԱԷԿ ՓԲԸ տնօրեն, 26 անտառտնտեսության պետ, 32 անտառապետ և անտառապահ, Սևան ազգային պարկի նախկին տնօրեն,

Տեղական ինքնակառավարման ոլորտ-113 (2018թ -73) անձ

Վարչական շրջանի ղեկավարներ և տեղակալներ, քաղաքապետ, համայնքի 74 ղեկավար, համայնքի նախկին 20 ղեկավար, տեղակալներ,

Զինված ուժեր - 164 (2018թ -131) անձ

Զորամասի 11 հրամանատար, հրամանատարի 18 տեղակալներ, զորամասի նախկին հրամանատարներ, դասակի, ջոկի, դիվիզիոնի վաշտի մարտկոցի 34 հրամանատարներ, տարբեր ծառայությունների 29 պետ, շտաբի պետեր և տեղակալներ, Ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պահեստապետեր, գործող և նախկին զինկոմիսարներ, զինկոմիսարի տեղակալ, բժիշկներ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետեր և այլն,

Այլ ոլորտներ-71 (2018թ -91) անձ

ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների 10 տնօրեններ, տեղակալներ, ՍՊԸ-ների տնօրեններ, տեղակալներ, Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մասնագետներ, ՀՀ ԱՆ գլոբալ հիմնադրամի ծրագրեր համակարգող խմբի ղեկավար, գրադարանի տնօրեն և այլն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ապրիլյան հանձնաժողովը վաղը տեսակապով կլսի Էդվարդ Նալբանդյանին. քննարկվում է Արցախ գնալու հարցը Հայաստանի Առաջին Հանրապետության պետական շինարարության առանցքային արդյունքների շուրջ. Վահե Դավթյան «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք». «Հետք» 14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի «Կարմիր» կամրջից ու փորձել ինքնասպան լինել ԲԴԽ նախագահի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ В США приняли закон о санкциях против Китая (WP) Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք. նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Պարզվում են ՀԿԵ էլեկտրամեխանիկի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները 442 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 8216-ի Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը «Զվարթնոցում» ռումբի մասին ահազանգ է եղել. տարհանել են 4 աշխատակիցների Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը Ովքեր էին այցելել Սարդարապատի հուշահամալիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում. ժամանել են մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ Գողացված մեքենայով վթարի էին ենթարկվել․ Տավուշի ոստիկանների բացահայտումը Վարչապետը հարգանքի տուրք է մատուցում Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին. ուղիղ Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից. ահազանգ (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Առանց ինքնիշխանության վերահաստատման և հզորացման հայոց պետականությունը մնալու է քաղաքականապես անհաստատ. հայտարարություն ՀՀ-ն երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան. վարչապետի շնորհավորանքը՝ Հանրապետության տոնի առթիվ Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան «Ժամանակ». Էդվարդ Նալբանդյանը «կքննվի» օտար ափերից «Ժամանակ». Երկու մարզպետ՝ պլանի տակ. ովքեր են նրանք «Ժողովուրդ». Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները Օրվա աստղագուշակ «Ժողովուրդ». Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի Ծանր վիճակում պացիենտ՝ 271. Արսեն Թորոսյանը նոր թվեր է հրապարակել «Ժողովուրդ». պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն Еще чуть более опасный мир. Чем чреват выход США из Договора об открытом небе (WP) Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը «Փաստ». Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին «Փաստ»․ Իշխանությունը քաղաքական այս շրջափուլում շարունակում է ձեւավորել դատավորների առանձին «թիմ» Ակնալիճ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով Աննա Հակոբյանն այցելել է Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի միջնակարգ դպրոց Ինքնաձիգեր, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել Մահացել է հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գազարյանը Երկրորդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ Սպասում ենք, որ «Իմ քայլը» չեղարկի հանրաքվեն ու հանգիստ թողի ՍԴ-ն ու մեր քաղաքացիներին. Ավետիք Չալաբյան Թիվ 8 երթուղու ավտոբուսում կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը. բերման է ենթարկվել 42-ամյա բնակիչ (տեսանյութ) Հրազդանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Կոտայքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 33-ամյա աշխատակիցը էլեկտրահարվել եւ տեղում մահացել է Մանկապարտեզներից մեկում տեսչական մարմնի ներկայացուցիչները արձանագրել են որոշ թերություններ Названы самые популярные страны для путешествий после пандемии коронавируса (WP) Նորք Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում 36 տնտեսվարողից 21-ի մոտ խախտումներ են արձանագրվել ՊԲ արևելյան հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը կապիտալ վերանորոգվել ու կահավորվել է Քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակի հարվածներ է հասցրել ապագա փեսային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա․ Արման Թաթոյան Պարետատունը քննարկում է գրադարաններն այցելուների համար բացելու հնարավորությունը