Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առաջարկում եմ կառավարությունը դադարեցնել գրաքննության ռեժիմը։ Այն անիմաստ է, գցում է երկրի վարկանիշը։ Ինչ-որ պահերի սկսի հակառակ ազդեցություն ունենալ։ Իսկ որոշ դեպքերում նաեւ զավեշտալի է դարձնում ուժայինների գործողությունները այս ոչ շատ զավեշտալի, լրջություն պահանջող ժամանակներով։ Բացի ամենից, ես համոզված չեմ, որ այս հարցով զբաղվող մարդիկ ունակ են հասկանալ․ լուրը խուճապ է առաջացնում, թե, օրինակ, թեթեւ ադրենալինի ներհոսք արյան մեջ։ Ո՞րն են չափանիշները։ Երկար չծավալվեմ, պարզապես նայեք, թե որ երկներում են առ այսօր գրաքննություն մտցրել, որտեղ՝ ոչ։ Մենք այնքան էլ հետաքրքիր թիմում չենք»:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
