Ի դեպ. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորագրի մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի երեք նախկին վարչապետներ՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանն ու Կարեն Կարապետյանը , երաշխավորագիր են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Նրանց է միացել նաեւ Արցախի մեկ նախկին վարչապետ՝ Անուշավան Դանիելյանը։ Սրա մեջ որեւէ արտառոց բան չկա, եթե հաշվի առնենք նրանց քաղաքական անցյալը, այսօրվա քաղաքական դիրքավորումներն ու հեռահար նպատակները։ Ավելին, նույնիսկ տաօրինակ է, որ այս շարքում չեն մյուս նախկին վարչապետները, զոր օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը։
Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները երաշխավորագիր են ներկայացնում հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու առաջարկով։ Նախօրդ անգամ նման երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող ու նախկին նախագահները։ Անցած անգամ դատարանը բավարարեց նրանց երաշխավորությունը, Ռոբերտ Քոչարյանն հայտնվեց ազատության մեջ, շիկացնելով հանրային-քաղաքական կրքերը, որին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ելույթը, հնչեց հայտնի կոչը՝ արգելափակել դատարանների մուտքերն ու սկսել հեղափոխության երկրորդ փուլը՝ դատաիրավական ոլորտում։ Մեկ կարեւոր նրբություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց զատ, նրա գործն ուղարկվեց Սահմանադրական դատարան։
ՍԴ նախագահը Ռոբերտ Քոչարյանի գործընավելի ուշ ուղարկեց Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ՝ խորհրդատվական եզրակացության, իսկ ՍԴ նախագահն ու Ռոբերտ Քոչարյանը, մինչեւ վերջինս նորից կհայտնվեր կալանքի տակ, առանձին-առանձին հանդիպումներ ունեցան Հայաստանում ՌԴ դեսպանի հետ։ ՍԴ շուրջ գործընթացն էլ, խնդիրը լուծելու մի քանի անհաջող փորձերից հետո, հասել է հանրաքվեի փուլ։ Ինչ կլինի այս անգամ։Նախկին վարչապետները, հավատարիմ իրենց քաղաքական անցյալին, փորձում են աջակցություն ցուցաբերել Ռոբերտ Քոչարյանին ու նրա պաշտպանական թիմին, ակնկալելով նաեւ այլ ուժերի, այդ թվում դրսի ուժերի աջակցությունը։ Կբավարարվի՞ նրանց երաշխավորագիրը՝ շատ լավ, Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ կլինի, իսկ դատավարության երկարաձգումը շատ ավելի արդարացված կլինի։
Չի բավարարվի՝ (ինչն ավելի հավանական է թվում) լրացուցիչ առիթ կլինի բարձրաձայնելու, որ տեսեք, օրվա իշխանություններն ինչքան դաժան ու անհանդուրժողական վերաբերմունք ունեն Արցախի հերոսի, Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ։ Բայց, ինչպես ասում են, մեդալը երկրորդ երես էլ ունի։ Այս նախաձեռնությունը կարող է ինչ որ չափով համախմբող գործոն դառնալ իշխանության համախոհների համար։Պատկերավոր ասած՝ «անցյալի վերադարձի» ուրվականը կստիպի նրանց համախմբվել ու «մատերի արանքով» չնայել առաջիկա հանրաքվեին։