ArmDaily.am-ը շարունակում է «Ինչպես ընտրել...» շարքը։
Մեր ընթերցողին ներկայացնում ենք, թե ինչպես ընտրել ճիշտ սնունդը, որպեսզի այն լինի ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար և անվնաս:
Այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում կարևոր փաստեր բանանի մասին։
Բանանն օգտակար է առողջության համար, քանի որ պարունակում է սպիտակուցներ, վիտամինների մեծ պաշար, ինչպես նաև,այլ սննդարար նյութեր: Բանանը օրգանիզմը պաշտպանում է հիվանդություններից` հաշվի առնելով մանրաթելով հարուստ պարունակությունը:
Լավ բանան ընտրելու համար ուշադրություն դարձրեք գույնին։ Այն պետք է լինի վառ դեղին, կանաչ երանգ ունեցող բանաններից նունյպես պետք է խուսափել, դրանք պարզապես լավ հասունացած չեն։
Բացի գույնից, ուշադրություն դարձրեք նաև, որ կեղևը լինի հարթ, խուսափեք սուպերմարկետներում ջրով ցողված մրգերից։
Հաճախ կարելի է տեսնել, երբ բանանի կեղևի վրա սև կետեր կան, նման պտուղներից մի վախեցեք, այն պարզապես նշանակում է, որ լավ հասած է։ Պարզապես նման բանանից քիչ գնեք, քանի որ դրանք չափից շատ են հասունացել և արագ կփչանան։ Սև կետերը վտանգավոր չեն, իսկ այ երբ դրանք ոչ թե կետեր են, այլ հետքեր, նշանակում է, որ բանանի մոտ նեխման պրոցես է սկսել։
Եթե ուզում եք բանանը երկար ժամանակ չկորցնի իր թարմությունը, այն սառնարանում մի պահեք։

