ArmDaily.am-ը շարունակում է «Ինչպես ընտրել...» շարքը։
Մեր ընթերցողին ներկայացնում ենք, թե ինչպես ընտրել ճիշտ սնունդը, որպեսզի այն լինի ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար և անվնաս:
Այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում կարևոր փաստեր ծովախեցգետինների մասին։
Եթե ցանկանում եք ընտրել համեղ և լավ ծովախեցգետին, ապա գնելիս ուշադրւթյուն դարձրեք պոչերին։ Ծովախեցգետինները պետք է լինեն ծալած պոչերով և հավասար գունավորմամբ. ուղիղ պոչը վկայում է այն մասին, որ ծովախեցգետինը նախքան սառեցնելն է սատկել։ Ուշադիր նայեք նաև չանչերին և վահանին։
Եթե դրանց վրա սև բծեր կան, ապա վստահ եղեք, որ ծովախեցգետինը հին է։ Շագանակագույն գլուխ ունեցող ծովախեցգետիններին հանգիստ գնեք, քանզի դա վկայում է այն մասին, որ նրանք բեղմնավորված են և ավելի համեղ ու օգտակար միս ունեն։
Եթե գնել եք կենդանի ծովախեցգետիններ, ապա հիշեք, որ դրանք սառը ջրում կարելի է պահել ոչ ավել, քան 48 ժամ։ Որոշ ժամանակով թողեք ծովախեցգետիններին սենյակային ջերմաստիճանոմ, ապա մի քանի անգամ լվացեք աղաջրի մեջ։ Իսկ սառեցված ծովախեցգետինները չի կարելի պահել սառնարանում 3 ամսից ավել։ Եթե նախըտրում եք ծովախեցգետիններտ գնել արդեն իսկ եփած վիճակում, ապա ընտրեք նրանք, որոնք վառ կարմիր են և նրանց վրա վնասված տեղեր չկան։

