Ի դեպ. Հրայր Թովմասյանի տան խուզարկության եւ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
ADTVՀՔԾ-ն այսօր խուզարկություն էր իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։ Հիշեցնեմ, ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվել անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 27–ին, նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործով, քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:Հրայր Թովմասյանի փաստաբանները բնականաբար, ՍԴ նախագահի շուրջ զարգացող իրադարձությունները, այդ թվում այս խուզարկությունը, համարում են քաղաքական հետապնդում՝ հայտնի պատճառներով։
Մեջբերում Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանից. «Ակնհայտ են քաղաքական հետապնդման ու տարբեր ռեպրեսիվ մեթոդների կիրառումը: Խուզարկության որոշմանը դեռևս իմ և պարոն Թովմասյանի կողմից ծանոթացած չլիենելու պարագայում, քննիչը հայտարարեց, որ շարունակում է խուզարկության իրականացնումը: Քննիչը տվյալ փաստաթղթերը չներկայացրեց և սկսեց, մեր գնահատմամբ, իր անօրինական գորոծղություները»: Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը եւս հայտարարեց, թե Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը։ՀՔԾ-ն հայտարարեց, որ դա ակնհայտ ապատեղեկատվություն է:
«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը»,-հայտարարեց ՀՔԾ-ն: Այնուհետ փաստաբանը մի տեսանյութ հրապարակեց Թովմասյանի տանից, ապացուցելու համար, որ դատարանի որոշմանը ծանոթանալու հնարավորություն իրենց չի տրվել։ Ինչեւէ. Խուզարկության ավարտին արդեն Ամրամ Մակինյանը հայտնեց, որ Հրայր Թովմասյանի տանից ոչինչ չի առգրավվել։ Հրայր Թովմասյանն էլ ասաց, որ խնդիրը շատ ավելի խորն է, իշխանությունն ուզում է հնարավորինս արագ ազատվել իրենից որպես ՍԴ նախագահ։
Դե՝ դա նորություն չէ։ Իշխանությունն ուզում է ազատվել ոչ միայնՀրայր Թովմասյանից, այլեւ ՍԴ դատավորներից։Իսկ դրան միտված օրենքը՝ դատավորներին վաղաժամ թոշակավորելու մասին, կարծես թե չի աշխատում, ինչպես եւ կանխատեսվում էր։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ դատավորներն են հրաժարվում իրենց պաշտոններից կամ առաքելությունից, ինչպես կուզեք, ոչ ինշխանությունն է հրաժարվում իր ծրագրից։ Այս ընթացքով հարցը կձգվի մինչեւ սահմանադրական փոփոխություններ։ Բայց կա մի տարբերակ։ Այն է՝ Հրայր Թովմասյանն ու դատավորները մինչեւ օրենքով սահմանված երկու ամիսը լրանալը հրաժարական չեն տալիս, իսկ այդ ժամկետի ավարտից հետո արդեն հրաժարական են ներկայացնում, մերժելով իշխանության առաջարկած վաղաժամ թոշակը ու պահպանելով սեփական դեմքը։ Ինչքնո՞վ է իրատեսական այս տարբերակը, չեմ կարող ասել։