Այսօր Կառավարություն-Աժ հարցուպատասխանի ժամանակ իմքայլական պատգամավոր Տաթև Հայրապետյանը Նիկոլ Փաշինյանից հարցրեց, արդյոք հատուկ հրահանագներ իջեցվում են այնպիսի դեպքերի քննության հետ կապված ինչպիսիք են Գեորգի Կուտոյանի, Հայկ Հարությունյանի մահը և արդյոք նախկին պաշտոնյաների համար առանձնակի պաշտպանվածության կարիք կա։
Վարչապետը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց.
«Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, իմ միակ հրահանգը եղել է հետևյալը՝ հնարավորինս օպերատիվ տեղ հասնել և պահպանել դեպքի վայրը, որպեսզի պահպանվեն բոլոր հանցանշանները։ Ինչ վերաբերվում է հսկողության տակ պահելուն, ապա դրա համար պետք է իրավական հիմք, և ես կարծում եմ, որ սա է ճիշտ մոտեցումը»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
