Բաց չէ հարաբերությունների մեջ, չի սիրում կիսվել իր անձնական ինֆորմացիայով. Ալեն Սիմոնյանի ձեռագիրն՝ իր մասին (լուսանկար)
Ձեռագիրդ՝ քո մասին
ArmDaily.am-ը շարունակում է «Ձեռագիրդ՝ քո մասին» շարքի շրջանակներում Գոյ հոգեբանական կենտրոնի հետ համատեղ վերլուծել տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների ձեռագրերը:
Հոգեբանական կենտրոնի մեր գործընկերները միայն վերլուծության ավարտին են տեղեկանում, թե ում ձեռագիրն էինք մենք տրամադրել և ում անձն էին ձեռագրի օգնությամբ իրենք բացահայտում:
Այս անգամ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի ձեռագրի հոգեբանական վերլուծության օգնությամբ փորձել ենք բացահայտել նրա անձը։
Տվյալ ձեռագիրը կրող անձը բնութագրվում է կամքի մեծ ուժով, համառությամբ և նպատակասլացությամբ։ Էմոցիոնալ է, սակայն կարողանում է զսպել իր զգացմունքները և անհրաժեշտության դեպքում աշխատել լարված պայմաններում։ Ունի պատասխանատվության բարձր զգացում, կարող է կատարել այնպիսի հանձնարարություններ, որոնք պահանջում են աշխատասիրություն, մանրակրկիտություն և ուշադրություն։ Երբեմն ունենում է հիասթափություն և անտարբերություն, որի քողարկումը շրջապատից պահանջում է ուժերի գերլարում։ Բաց չէ հարաբերությունների մեջ, չի սիրում կիսվել իր անձնական ինֆորմացիայով: