Երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Իմ քայլ»-ի հավաքույթից ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ Հակոբ Սիմիդյանի հետ։ Լուսանկարի հետին ֆոնին երևում էր, թե ինչպես է պատգամավոր Կարեն Սարուխանյանը ծխում։
Ալեն Սիմոնյանի լուսանկարի մեկնաբանություններում օգտատերերից մեկը հարցրել էր թե ո՞ է հետևում ծխում։ Օգտատերը նաև շեշտել էր, որ դա հասարակական վայր է։ Այս մեկնաբանությունի ընդամենը րոպեներ անց նույն լուսանկարն իր էջում հրապարակում է Կարեն Սարուխանյանը և կից գրում. «Հետևի ֆոնին պարապ չեմ մնացել, Արսեն Թորոսյանի ականջը կանչի»։
Նկատենց, որ ընդամենը ամիսներ առաջ իշխանական պատգամավորներն իրենք էին դատապարտում հասարակական վայրերում ծխելը և ծխելու դեմ մեծ արշավ էին սկսել։
Զավեշտականն այն է, որ ծխելու դեմ արշավին միացել էր նաև Կարեն Սարուխանյանը և իր ֆեյսբուքյան էջի գլխավոր լուսանկարին տեղադրել էր «չծխախոտել»։

