Շրջապատում դոմինանտող անձանվորություն է, սիրում է հաղթանակած լինել անկախ բնագավառից. Հրաչյա Հակոբյանի ձեռագիրն՝ իր մասին (լուսանկար)
Ձեռագիրդ՝ քո մասին
ArmDaily.am-ը շարունակում է «Ձեռագիրդ՝ քո մասին» շարքի շրջանակներում Գոյ հոգեբանական կենտրոնի հետ համատեղ վերլուծել տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների ձեռագրերը:
Հոգեբանական կենտրոնի մեր գործընկերները միայն վերլուծության ավարտին են տեղեկանում, թե ում ձեռագիրն էինք մենք տրամադրել և ում անձն էին ձեռագրի օգնությամբ իրենք բացահայտում:
Այս անգամ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ձեռագրի հոգեբանական վերլուծության օգնությամբ փորձել ենք բացահայտել նրա անձը։
«Այս ձեռագրի կրողը շրջապատում դոմինանտող անձանվորություն է, սիրում է հաղթանակած լինել անկախ բնագավառից։ Չի սիրում ձևականություններ, նախընտրում է անցնել գործի բուն էությանը։ Նրան բնորոշ է կոպիտ զգացմունքայնությունը, սակայն բարեսիրտ է և դրական է տրամադրված շրջապատի նկատմամբ։ Հավասարակշռված է, կայուն և ռացիոնալ»։
Շարքը՝ Արմինե Նավոյանի