Ամենառոմանտիկ օրը՝ սիրո առաջարկությանս հաստատումն ստանալու օրը. Բլից հարցազրույց Սերգեյ Չիչոյանի հետ
Բլից հարցազրույց
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանի հետ։
Նայեք հայելու մեջ: Ո՞ւմ եք տեսնում այնտեղ:
-Ընտանիքիս:
Որպես անհատականություն` ե՞րբ եք կայացել:
-Երբ գիտակցեցի՝ կարող եմ ինքնուրույն որոշումներ կայացնել:
Ի՞նչ հատկանիշներ կցանկանայիք ունենալ, որ չունեք:
-Հիշաչարություն՝ թեկուզ աննշան:
Ի՞նչ հատկանիշներից կցանկանայիք ձերբազատվել:
-Ներելուց: Շատ եմ հավատում մարդկանց, որը երբեմն բերում է հիասթափության:
Եթե նորից ծնվեիք...ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:
-Շատ գոհ եմ իմ կյանքից:
Ինչպիսի՞ մանուկ էիք, մի հետաքրքիր դրվագ կպատմե՞ք, ցանկալի է` հումորային:
-Առանձնահատուկ դրվագ դժվարանում եմ հիշել, բայց ունեցել եմ վառ ու հետաքրքիր մանկություն:
Ինչի՞ համար եք զղջում:
-Չարածս բաների, ընտանիքիս բավարար ժամանակ չտրամադրելու համար:
Ինչպե՞ս դարձաք դատավոր։
-Ընկերոջս խորհրդով կամ, կարելի է ասել, հորդորով և իմ համառությամբ և աշխատասիրությամբ:
Ինչո՞ւմ եք ամենաշատը ձեզ մեղադրում:
-Երբեմն էմոցիոնալ լինելու մեջ:
Ի՞նչ ստեր եք հաճախակի ստիպված ասել, բացի «10 րոպեիս կհասնեմ»։
-Աշխատում եմ չստել, իսկ ժամադրության առումով չափից դուրս պունկտուալ եմ:
Ձեր հաջողության հասնելու գաղտնիքը ո՞րն է: Բացի Աստծուց եւ ընտանիքից` էլ ո՞ւմ եք շնորհակալ:
-Աշխատասիրությունը: Ընկերներիս:
Ինքներդ ձեզնից գո՞հ եք, եթե այո, ապա ինչպե՞ս է հաջողվել գոհ լինել, եթե ոչ, ապա դժգոհությունը ի՞նչ հարցերի շուրջ է:
- Ընդհանուր առմամբ գոհ եմ և կարծում եմ՝ դա պայմանավորված է իմ էությամբ:
Ովքե՞ր (ինչեր) են ձեր թշնամիները, հակառակորդները եւ աջակիցները:
-Թշնամիներ և հակառակորդներ չունեմ, իսկ աջակիցներս շատ են՝ ինձ շրջապատող մարդիկ:
Ֆոբիաներ ունե՞ք։
-Վախենում եմ բարձրությունից և շներից:
Վիսկի, թե թթի օղի։
-Արաղ:
Ի՞նչ կենացներ եք խմում։
-Ընտանիքիս, ընկերներիս, հայրենիքիս զինվորի, հետո էլ՝ թուփ-առ թուփ:
Սիրելի ուտեստ եւ ուտեստ, որը կարողանում եք պատրաստել։
-Քյավառի քյուֆթա և փախլավա, պատրաստելն էլ կախված է տրամադրությունից և ժամանակից:
Հայաստանում ի՞նչն է ամենից շատ ձեզ նյարդայնացնում:
-Երթևեկությունը՝ խցանումները:
Ամենամեծ նյութական հարստությունը, որ ունեք: Չասեք, թե ձեր համար կարեւորը հոգեւոր հարստությունն է:
-Սիրածս աշխատանքը:
Ամենառոմանտիկ օրը:
-Սիրո առաջարկությանս հաստատումն ստանալու օրը:
Անցած սերեր։
-Եղել են:
Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո։
-Տարբեր խենթությունների:
Եթե Հայաստանում բազմակնություն լիներ, քանի՞ կին կպահեիք:
-Ես քրիստոնյա եմ:
Ձեր սիրտ տանող ճանապարհը ե՞ւս ստամոքսով է։
-Իհարկե ոչ:
Հայոց պատմության ամոթալի դրվագը։
-Անկախացումից հետո սխալ սեփականաշնորհման գործընթացը:
Քանի լեզու գիտեք։
-Ամենակարևորը՝ մարդկայինը:
Բարեվարքության կանոնների նախագծի ո՞ր կետին եք դեմ։
-Գործընթացը ցույց կտա:
Ինչքա՞ն գումար կարող եք ծախսել մեկ օրվա ընթացքում։
-Ինչքան հնարավորությունս ների:
Պարտքով փող տալի՞ս եք, իսկ վերցնո՞ւմ եք։
-Եթե իմ օգնության կարիքն ունեն, պատրաստակամ եմ, իսկ վերցնում եմ միայն բանկից:
Քյավառի քյուֆթա, փախլավա, թե կարտոֆիլ...որն եք նախընտրում կամ որն եք կարողանում պատրաստել։
-Երեքն էլ իմ ծննդավայրի այցեքարտն են, պատրաստման արարողակարգին աշխատում եմ մասնակցել:
Խաղադրույք անել, խաղատուն գնալ, թե բլոտ խաղալ...որտե՞ղ եք անպարտելի։
-Խաղատուն մտած չկամ, խաղում եմ նարդի, բայց անպարտելի չեմ:
Մոլախաղում հաղթած ամենամեծ եւ փոքր գումարը։
-Չեմ խաղացել:
Եթե ոչ դատավոր, ապա...
-Հնագետ:
Խորհրդակցական սենյակում
-Խղճիս, համոզմունքիս և օրենքի հետ:
ԲԴԽ անդամ լինելը առավելությո՞ւն է, թե առանձնահատկություն...կաշկանդված չե՞ք Ձեր գործընկերների վարքը քննելիս նրանց դեմ որոշումներ կայացնել, քանի ընկեր եք կորցրել եւ ձեռք բերել այդ պաշտոնից հետո։
-Ավելի շատ պատասխանատվություն, մենք էլ մարդ ենք: Ընկերներին չեն կորցնում, ավելին՝ ձեռք եմ բերել աշխատանքային ընկերներ:
Ամուսնանում են, որովհետեւ սիրում են, թե սիրում են, քանի որ ամուսնացել են...
-Առաջինը:
Բարսելոնա, թե Ռեալ-Մադրիդ...սիրելի ֆուտբոլիստը
-Բարսելոնա, Մեսսի:
Սիրելի հավաքականի խաղին հետեւելիս ձեր գործողությունները...եղունգնե՞րն եք կրծում, բազմոցի վրա թռչկոտո՞ւմ, ափսենե՞ր ջարդում, գոռգռո՞ւմ, թե՞...
-Գոռգոռում եմ:
Զանգ ԲԴԽ-ից...թե դուք եք բոլորին զանգում, ձեզ չեն զանգում։
-Զանգ ԲԴԽ-ից՝ ամեն օր:
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Ինչպե՞ս կգնահատեք ԲԴԽ աշխատանքը:
Ձմեռ պապ, թե Ձյունանուշ...։
-Ձյունանուշ:
Ամանորյա սեղանի ուտեստներից ո՞րն եք դուք պատրաստում, օրինակ՝ խոզի բուդը, կամ նախապատրաստական աշխատանքներին ինչքանով եք մասնակցում...։
-Մասնակցում եմ աղցաննների պատրաստմանը:
Ամանորյա սեղանի կենացները, պարտադիր ո՞ւմ շնորհավորանքի խոսքն եք լսում։
-Մորս:
Ձեր տարած «բոնբոնեռկան» Ձեր տուն հետ չի՞ եկել։
-Պատահել է:
Ի՞նչ պաշտոնյաների եք այցելում եւ Ամանորը շնորհավորում:
-Բացառապես այցելում եմ հարազատներիս և ընկերներիս:
-Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Սերժ Ավետիսյանը Ձեզ հարցնում է՝ սիրո՞ւմ եք առանց ձյուն ձմեռ:
-Ոչ, չեմ սիրում, ձմռանը պետք է ձյուն լինի:
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը
Գագիկ Հովհաննիսյանը
Քրիստինե Մկոյանը
Գեւորգ Նարինյանը
Անի Հարությունյանը
Սուրեն Մնոյանը
Ռաֆիկ Խանդանյանը
Ստեփան Միքայելյանը
Դավիթ Հարությունյանը
Արսեն Նիկողոսյանը
Արման Օհանյանը
Աննա Փիլոսյանը
Հովսեփ Բեդեւյանը
Դավիթ Բալայանը
Վահե Խալաթյանը
Տիգրան Փոլադյանը
Լիլիթ Սարգսյանը
Լիլիթ Կատվալյանը
Հովհաննես Ավագյանը
Ռուբեն Վարդազարյանը
Ելիզավետա Դանիելյանը
Նախշուն Տավարացյանը
Կարեն Մաթեւոսյանը
Արթուր Աթաբեկյանը
Կարինե Բաղդասարյանը
Դավիթ Գրիգորյանը
Լիզա Գրիգորյանը
Արշակ Վարդանյանը
Սիմիզար Հովսեփյանը
Գրիգոր Առաքելյանը
Երեմ Եսոյանը
Սիմա Իսկանդարյանը
Մարինե Մելքոնյանը
Սարգիս Երիցյանը
Նարինե Հովակիմյանը
Միքայել Մելքումյանը
Ռուզաննա Ազրոյանը
Ռուզաննա Հակոբյանը
Արթուր Ավագյանը
Ռուբեն Ափինյանը
Գոռ Թորոսյանը
Ռուբիկ Մխիթարյանը
Լիանա Հակոբյանը
Սերժ Ավետիսյանը
Շարքը՝ Ինգա Մարտինյանի: