Արձագանքում է շրջապատի խնդիրներին, սակայն ներքուստ երբեմն ունենում է ինքնավստահության պակաս. Սուրեն Պապիկյանի ձեռագիրն՝ իր մասին (լուսանկար)
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Ձեռագիրդ՝ քո մասին» շարքի շրջանակներում Գոյ հոգեբանական կենտրոնի հետ համատեղ վերլուծել տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների ձեռագրերը:
Հոգեբանական կենտրոնի մեր գործընկերները միայն վերլուծության ավարտին են տեղեկանում, թե ում ձեռագիրն էինք մենք տրամադրել և ում անձն էին ձեռագրի օգնությամբ իրենք բացահայտում:
Այս անգամ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ձեռագրի հոգեբանական վերլուծության օգնությամբ փորձել ենք բացահայտել նրա անձը։
«Այս ձեռագիրը ցույց է տալիս, որը անձը պատվախնդրորեն է վերաբերվում իր հեղինակությանը, նպատակասլաց է, համառ։ Գործում է՝ հիմնվելով իր շրջահայացության վրա։ Շրջապատողները պետք է շատ ջանք գործադրեն, որպեսզի փոխի իր կարծիքը անձի կամ գործի շուրջ։ Սիրում է առանձնանալ հասարակության մեջ իր կերպարով։ Արձագանքում է շրջապատի խնդիրներին, սակայն ներքուստ երբեմն ունենում է ինքնավստահության պակաս։ Հակված է տրամադրության փոփոխությունների»։
Շարքը՝ Արմինե Նավոյանի