Հայկական մենթալիտետին համապատասխան. Նորա Առուստամյանի առաջին համբույրը, սիրահարվելն ու առաջնեկին գրկելը
Առաջին անգամ
ArmDaily.am-ը «Առաջին անգամ»-ի շրջանակներում զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանի հետ։
-Առաջին հարցազրույցը։
Եղել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ: Թեև մի փոքր անհանգիստ էի, այնուամենայնիվ հարցազրույցը բավականին հաջող անցավ:
-Առաջին աշխատավարձը։
Ստացել եմ 2014 թվականի փետրվարին իմ առաջին և դեռևս միակ աշխատավայրում` Ազգային ժողովում: Այդ ժամանակ աշխատում էի որպես Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար պարոն Գագիկ Ծառուկյանի օգնական:
-Առաջին պաշտոնը:
2014-2017թթ աշխատատել եմ որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար պարոն Գագիկ Ծառուկյանի օգնական, իսկ 2017 թվականից մինչ օրս պատգամավոր եմ:
-Առաջին անգամ սիրահարվելը։
Դպրոցում))) Բայց կարծում եմ ավելի ճիշտ կլինի ասել հրապուրանք:
-Առաջնեկին գրկելը։
Աննկարագրելի, անբացատրելի զգացողություն էր: )) Իմ դեպքում երջանկությունը կրկնակի էր, քանի որ զույգ տղաներ ունեմ:
-Առաջին համբույրը։
Հայկական ավանդույթներին և մենթալիտետին համապատասխան: )))
-Առաջին ապտակը կամ առաջին անգամ ապտակվելը։
Նման բան իմ կյանքում չի եղել: Ինչ վերաբերում է իմ ապտակելուն, ես ինձ կարողանում եմ կառավարել` մշտապես խոսքը ֆիզիկականից գերակա համարելով։
-Առաջին կաշառքը կամ կաշառվելը։
Երբեք))) Այս պատասխանը փոփոխման ենթակա չէ:
-Առաջին անգամ գողանալը։
Նման բան չի եղել և երբեք չի լինի:
-Ամենատպավորիչ առաջին անգամը։
Վստահաբար, իմ և որդիներիս առաջին հանդիպումը:
Դուսյա Ղազարյան