Խաբեցին, աշխատավարձս չտվեցին, հարված կերել եմ թե՛ երեսիս, թե՛ մարմնիս մյուս մասերին. Հրաչյա Հակոբյանի «Առաջին անգամը»
Exclusive
ArmDaily.am-ը «Առաջին անգամ»-ի շրջանակներում զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։
-Առաջին հարցազրույցը։
-Երբ թատրոնում էի աշխատում, հրավիրեցին ներկայացման հետ կապված հարցազրույցի։ Երևի 2005 թվականն էր։
-Առաջին աշխատավարձը։
-Խաբել են, չեն տվել։ Չեմ հիշում ինչքան էր, բայց աշխատեցի, չտվեցին։ Իսկ դրանից առաջ եղել է առաջին հոնորար։ Դա եղել է 12 տարեկանում, երգչախմբում էի երգում, ձայնագրվել ենք և ստացել եմ հոնորարս, իսկ դրանով գնել եմ մոգնիտաֆոն։
-Առաջին պաշտոնը:
-«Մեր տպարան»-ի փոխտնօրեն։
-Առաջին անգամ սիրահարվելը։
-Երևի 7-րդ դասարանում էի սովորում։ Մեր դասարանից էր, փոխադարձ չէր։
-Առաջին համբույրը։
-17 տարեկանում է եղել։
-Առաջին ապտակը կամ առաջին անգամ ապտակվելը։
-Ճամբարում եմ ապտակել։ Դիմացի աղջիկը պարտվեց, ապտակեցի։ Ինձ որպես այդպիսին չեն ապտակել, բայց կռիվ եմ արել, հարված կերել եմ թե՛ երեսիս, թե՛ մարմնիս մյուս մասերին։
-Առաջին կաշառքը կամ կաշառվելը։
-Ոչ կաշառել, ոչ էլ կաշառվել եմ։ Նույնիսկ ճանապարհային ոստիկաներին գումար չեմ տվել, երբևէ ինչ-որ մեկին կաշառքի տեսքով գումար կամ ինչ-որ բան տված չկամ, նույնն էլ ինձ չեն տվել։
-Առաջին անգամ գողանալը։
-Հիմա որ ասեմ, կնստեմ)))Որ փոքր էինք, այդ ժամանակ «սետկա» հասկացողություն կար, էդպես կարող է մեկ-երկու հատ սմբուկ, բիբար վերցնեինք, տանեինք բակում խորոված անեինք։Բայց դա գողություն չէր էլի։
-Առաջնեկին գրկելը։
-Գրկել եմ, երբ 2 օրական էր։ Զգացողություններն աստվածային էին։
-Ամենատպավորիչ առաջին անգամը։
-Շատ են նման դեպքերը։
Դուսյա Ղազարյան