Ի դեպ. «Մարտի 1»-ի գործով Գեւորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին հայտնի դարձավ, որ, ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով որոշել է որպես մեղադրյալ ներգրավել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։Նրան 48 ժամ է տրվել վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու համար։Ինքը՝ Գեւորգ Կոստանյանը Մոսկվայում է, դասախոսական աշխատանքով է զբաղված։Գեւորգ Կոստանյանին, իր խոսքերով ասած, չի զարմացրել ՀՔԾ որոշումը, բայց զայրացրել է հապճեպությունը։Մեջբերում. «Որովհետև ես շատ երկար բացատրել էի, թե երբ եմ ներկայանալու, երբ որ սեսիան կավարտվեր՝ նոր, բայց այդ հրատապությունն արդեն խոսուն է։ Հետևաբար մեկնաբանելու անհրաժեշտություն ամենևին չկա»։
Մինչեւ մարտի մեկի գործի բացահայտման հարցում Գեւորգ Կոստանյանի հավանական առանցքային դերակատարությանն անցնելը, հատկանշական դրվագներ՝ նոր իշխանությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Գեւորգ Կոստանյանի վերաբերմունքի մասին։ Այն ժամանակ, երբ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրելու հարցը, Գեւորգ Կոստանյանն ասում էր, թե Նիկոլի նկատմամբ անձնական հարգանք ունի, որ նա նորմալ տղա է,լավ տղա է, բայց պետության ղեկը ստանձնելու տեսանկյունից խնդիր է տեսնում։
«Նիկոլ Փաշինյանը դեռ պատրաստ չէ ստանձնել պետության ղեկը»,-հայտարարում էր Գեւորգ Կոստանյանը։Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո արդեն վերաբերմունքն այլ էր՝ «Ես միշտ կկանգնեմ իրա կողքին», որովհետեւ «ազնիվ ա իր նպատակների մեջ, ազնիվ ա իր ցանկությունների մեջ»։Այսքանը ոչ հեռավոր անցյալից։Ինչ վերաբերում է Մարտի մեկի գործի բացահայտման հարցում Գեւորգ Կոստանյանի դերակատարությանը, ապա միայն նրա զբաղեցրած պաշտոնը բավարար է կարծելու, որ նոր կարգավիճակում նրա վարքագիծը կարող է բեկումնային նշանակություն ունենալ։ Նա կարող է լույս սփռել մի շարք հարցերի վրա՝ կապված ապացույցների, վկաների, եւ ընդհանրապես գործը առերեւույթ կոծկելու հրահանգների ու հանձնարարությունների հետ։Կվերադառնա՞ Գեւորգ Կոստանյանը Հայաստան եւ կներկայանա՞ քննչական մարմիններին, ասում է՝ կներկայանա անխուսափելիորեն։Հարցը ժամկետներն են։
Ինչ կկատարվի, եթե Գեւորգ Կոստանյանը չվերադառնա Հայաստան 48 ժամվա ընթացքում։ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարզաբանել է՝ կգործեն ըստ օրենքի։ Այն, որ չվերադառնալու պարագայում հետախուզում կհայտարարվի, նախկին դատախազի համար հարցի 48-րդ կողմն է։Մտավախությունը, որ վերադառնալուն պես կձերբակալվի, դա էլ հարցի 49-րդ կողմն է։ Իսկ մինչ այդ նա այս ամենը շոու է համարում՝ նախատոնական շոու։ Ինչպես ասում են՝ «The show must go on»։