Նպատակասլաց է, եռանդուն, հետ է կանգնում իր գաղափարներից միայն ծայրահեղ դեպքերում. Աննա Հակոբյանի ձեռագիրն՝ իր մասին (լուսանկար)
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Ձեռագիրդ՝ քո մասին» շարքի շրջանակներում Գոյ հոգեբանական կենտրոնի հետ համատեղ վերլուծել տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների ձեռագրերը:
Հոգեբանական կենտրոնի մեր գործընկերները միայն վերլուծության ավարտին են տեղեկանում, թե ում ձեռագիրն էինք մենք տրամադրել և ում անձն էին ձեռագրի օգնությամբ իրենք բացահայտում:
Այս անգամ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ձեռագրի հոգեբանական վերլուծության օգնությամբ փորձել ենք բացահայտել նրա անձը։
«Տվյալ ձեռագիրը կրող մարդը կարողանում է հեշտորեն լեզու գտնել այլ մարդկանց հետ , սակայն իր տեսակով բաց չէ հաղորդակցման մեջ։ Անհրաժեշտության դեպքում արագ է արձագանքում շրջապատի խնդիրներին։ Տվյալ պահին գրելիս նկատելի է զգացմունքայնություն, սակայն առօրյայում կարողանում է ռացիոնալ դատել և որոշումներ կայացնել։ Նպատակասլաց է , եռանդուն, հետ է կանգնում իր գաղափարներից միայն ծայրահեղ դեպքերում։ Ունի ստեղծագործական միտք, չի սիրում սահմանափակումներ»։
Շարքը՝ Արմինե Նավոյանի