Ինչպես է 100 դրամ կաշառք վերցրել, միանգամից բոլորին է սիրահարվել, 3000 դրամով՝ տուն վերանորոգել. Տարոն Սիմոնյանի՝ «Առաջին անգամը»
Exclusive
ArmDaily.am-ը «Առաջին անգամ»-ի շրջանակներում զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։
-Առաջին հարցազրույցը։
-Դժվարանում եմ կոնկրետ հիշել, ուսանողական տարիներին է եղել։ Իրավագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ էի, այդ ժամանակ է եղել՝ 17 տարեեկանում։
-Առաջին աշխատավարձը։
-Ուսանողական տարիներին միշտ աշխատել եմ, անգամ բանվորություն եմ արել։Մի անգամ ընկերներով բանվոություն ենք արել, տուն էինք վերանորոգում և օրը 3000 դրամ տալիս էին։Երևի դա է եղել, հետո ուսանողական տարիներին թարգմանչական գործ էինք անում հայերեն-ռուսերեն, ռուսերեն-անգլերեն, դրանից էլ էի գումաչր վաստակում։ Երևի 16 տարեկանից սկսած։
-Առաջին պաշտոն:
-Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ եմ եղել։
-Առաջին անգամ սիրահարվելը։
-Մի քիչ դժվարանում եմ պատասխանել, քանի որ հարաբերական հասկացություն է։Կոնկրետ անձի հետ կապված չի տպավորվել, միանգամից բոլորին եմ սիրահարվել։
-Առաջին համբույրը։
-Ասեմ, թե չասեմ):Եղել են։
-Առաջին ապտակը կամ առաջին անգամ ապտակվելը։
-Բնականաբար մայրական ապտակն է եղել, բայց շատ փոքր տարիքում։ Ինձ սովորաբար ծնողներս չեն ապտակել, բայց հազվադեպ եղել է։
-Առաջին կաշառքը կամ կաշառվելը։
-Լավ ուտող չէի և որպեսզի ուտեի, ծնողներս կաշառում էին՝ մեղր ու պոպոք էին հիմնականում տալիս և ասում էին, որ ամեն գդալի դիմաց 100 դրամ կտան։
-Առաջին անգամ գողանալը։
-Երեխա տարիքում շատ ենք Վանաձորում բախչագող գնացել։ Վանաձորի կողքի Շահումյան գյուղ էլ էինք շատ բաղչագող գնում։ Մենք շատ ծառեր ունեինք, բայց հարևանի ծառի պտուղն ավելի համով է։
-Ամենատպավորիչ առաջին անգամը։
-Հիմալայների ճանապարհորդությունս։
Դուսյա Ղազարյան