Ես ընկերներ ձեռք չեմ բերել, որ հիասթափվեմ. Բլից հարցազրույց դատավոր Գոռ Թորոսյանի հետ
Վազող տող
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանը։
Նայեք հայելու մեջ: Ո՞ւմ եք տեսնում այնտեղ:
- Տեսնում եմ ինձ, բայց հայելու մեջ:
Որպես անհատականություն` ե՞րբ եք կայացել:
-Երբ առաջին դասարանում ոչ ոք ինձ չէր ցանկանում ընդունել իր դասարան:
Ի՞նչ հատկանիշներ կցանկանայիք ունենալ, որ չունեք:
-Այն հատկանիշները, որը չունեմ, չէի ցանկանա ունենալ, այլապես երևի կունենայի:
Ի՞նչ հատկանիշներից կցանկանայիք ձերբազատվել:
-Ուշանալու հատկանիշի որոշ դետալներից:
Եթե նորից ծնվեիք...ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:
-Բնակությանս հասցեն:
Ինչպիսի՞ մանուկ էիք, մի հետաքրքիր դրվագ կպատմե՞ք, ցանկալի է` հումորային: -Եղել եմ անցումային շրջանի մանուկ, հետաքրքիր և հումորով լի մանկությամբ, բայց կոնկրետ դրվագ չեմ մտաբերում:
Ինչի՞ համար եք զղջում:
-Զղջում եմ, որ չի ստացվում ...:
Ինչպե՞ս դարձաք դատավոր ընդամենը 29 տարեկանում։
-Օրենքով սահմանված կարգով:
Ինչո՞ւմ եք ամենաշատը Ձեզ մեղադրում:
-Մեղադրում եմ, որ գիրք քիչ եմ կարդում:
Ի՞նչ ստեր եք հաճախակի ստիպված ասել, բացի «10 րոպեիս կհասնեմ»։
-Կհասնեմ 15 րոպեից:
Ձեր հաջողության հասնելու գաղտնիքը ո՞րն է: Բացի Աստծուց եւ ընտանիքից` էլ ո՞ւմ եք շնորհակալ:
-Հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը:
Ինքներդ Ձեզնից գո՞հ եք, եթե այո, ապա ինչպե՞ս է հաջողվել գոհ լինել, եթե ոչ, ապա դժգոհությունը ի՞նչ հարցերի շուրջ է:
-Գոհ եմ այն ժամանակ, երբ արել եմ անել այն, ինչ կարող էի, դժգոհ եմ, երբ պետք է անեի այն, ինչ կարող էի, բայց չեմ արել:
Ովքե՞ր (ինչեր) են Ձեր թշնամիները, հակառակորդները եւ աջակիցները:
-Ես:
Ֆոբիաներ ունե՞ք։
-Ունեմ մտահոգություններ:
Վիսկի, թե թթի օղի։
-Հայկական խնձորի հյութ:
Ի՞նչ կենացներ եք խմում։
-Խմում եմ նախավերջին և վերջին կենացները:
Սիրելի ուտեստ եւ ուտեստ, որը կարողանում եք պատրաստել։
-Սիրելի է այն ուտեստը, որն արդեն պատրաստ է:
Հայաստանում ի՞նչն է ամենից շատ Ձեզ նյարդայնացնում:
-Ոչինչ:
Ամենամեծ նյութական հարստությունը, որ ունեք: Չասեք, թե ձեր համար կարեւորը հոգեւոր հարստությունն է:
-Իմ ունեցած նյութական հարստություններն ամենամեծը չեն:
Ամենառոմանտիկ օրը:
- Դեկտեմբերի 14: Այդպես ճիշտ է:
Անցած սերեր։
- Բայց ինչու անցած և ինչու (եր):
Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո։
-Բանականության:
Եթե Հայաստանում բազմակնություն լիներ, քանի՞ կին կպահեիք:
-Ոչ մի:
Ձեր սիրտ տանող ճանապարհը ե՞ւս ստամոքսով է։
-Ոչ միայն:
Հայոց պատմության ամոթալի դրվագը։
-Հայոց պատմության ամոթալի դրվագները հայոց պատմության մեջ չեն:
Քանի լեզու գիտեք։
-Հայերեն, և հայերենի հետ կապված ևս երկու լեզու:
Բարեվարքության կանոնների նախագծի ո՞ր կետին եք դեմ։
-Ոչ մեկին:
Ինչքա՞ն գումար կարող եք ծախսել մեկ օրվա ընթացքում։
-Իսկ ինչքա՞ն գումար ունեմ:
Պարտքով փող տալի՞ս եք, իսկ վերցնո՞ւմ եք։
-Ոչ:
Ընկեր, որից հիասթափվել եք։
-Ես ընկերներ ձեռք չեմ բերել, որ հիասթափվեմ:
Խաղադրույք անել, խաղատուն գնալ, թե բլոտ խաղալ...որտե՞ղ եք անպարտելի։
-Գործի բերումով ոլորտը կարգավորող օրենսդրության իմացության:
Մոլախաղում հաղթած ամենամեծ եւ փոքր գումարը։
-0 ՀՀ դրամ, գումարած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ:
Եթե ոչ դատավոր, ապա...։
-... ավելին:
Խորհրդակցական սենյակում։
-Մենակ ես, բայց մտքերն են շատ:
Ասֆալտին փռվել, պատերին ծեփվել, թե հանգիստ նստել տեղները...ո՞րն է նախընտրելի։
-Աշխատելը:
Ամուսնանում են, որովհետեւ սիրում են, թե սիրում են, քանի որ ամուսնացել են...։
-Ամուսնանում են, որովհետև այդպես պետք է սերն արտահայտել:
Բարսելոնա, թե Ռեալ-Մադրիդ...սիրելի ֆուտբոլիստը։
-Անունը չեմ հիշում:
Սիրելի հավաքականի խաղին հետեւելիս ձեր գործողությունները...եղուգներն եք կրծում, բազմոցի վրա թռչկոտում, ափսեներ ջարդում, գոռգռում, թե...։
-Գիրք եմ կարդում:
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Դուք էլ զանգերին չեք պատասխանում։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը
Գագիկ Հովհաննիսյանը
Քրիստինե Մկոյանը
Գեւորգ Նարինյանը
Անի Հարությունյանը
Սուրեն Մնոյանը
Ռաֆիկ Խանդանյանը
Ստեփան Միքայելյանը
Դավիթ Հարությունյանը
Արսեն Նիկողոսյանը
Արման Օհանյանը
Աննա Փիլոսյանը
Հովսեփ Բեդեւյանը
Դավիթ Բալայանը
Վահե Խալաթյանը
Տիգրան Փոլադյանը
Լիլիթ Սարգսյանը
Լիլիթ Կատվալյանը
Հովհաննես Ավագյանը
Ռուբեն Վարդազարյանը
Ելիզավետա Դանիելյանը
Նախշուն Տավարացյանը
Կարեն Մաթեւոսյանը
Արթուր Աթաբեկյանը
Կարինե Բաղդասարյանը
Դավիթ Գրիգորյանը
Լիզա Գրիգորյանը
Արշակ Վարդանյանը
Սիմիզար Հովսեփյանը
Գրիգոր Առաքելյանը
Երեմ Եսոյանը
Սիմա Իսկանդարյանը
Մարինե Մելքոնյանը
Սարգիս Երիցյանը
Նարինե Հովակիմյանը
Միքայել Մելքումյանը
Ռուզաննա Ազրոյանը
Ռուզաննա Հակոբյանը
Արթուր Ավագյանը
Ռուբեն Ափինյանը
Շարքը՝ Ինգա Մարտինյանի