Դժվարությամբ է զբաղվում այնպիսի գործունեությամբ, որտեղ անհրաժեշտ է մշտական համառություն ցուցաբերել. Կարեն Կարապետյանի ձեռագիրն՝ իր մասին (լուսանկար)
Հասարակություն
ArmDaily.am-ը շարունակում է «Ձեռագիրդ՝ քո մասին» շարքի շրջանակներում Գոյ հոգեբանական կենտրոնի հետ համատեղ վերլուծել տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների ձեռագրերը:
Հոգեբանական կենտրոնի մեր գործընկերները միայն վերլուծության ավարտին են տեղեկանում, թե ում ձեռագիրն էինք մենք տրամադրել և ում անձն էին ձեռագրի օգնությամբ իրենք բացահայտում:
Այս անգամ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռագրի հոգեբանական վերլուծության օգնությամբ ենք փորձել բացահայտել նրա անձը։
«Տվյալ ձեռագիրը կրող անձը հակված է բացահայտ արտահայտել իր զգացմունքները, սակայն միևնույն ժամանակ չի կարելի ասել, որ նա իմպուլսիվ է։ Լարված իրավիճակներում ունի հույզերի կառավարման կարողություն, սակայն կյանքի տարբեր իրավիճակներում դրսևորում է վարքի տարբեր ձևեր։
Տվյալ ձեռագիրը բնորոշ է անբիվերտ անձի տեսակին, նրանք հակված են արտաքին աշխարհի ճանաչմանը միևնույն ժամանակ մեծ նշանակություն են տալիս ներքին անձնային արժեքներին։ Նրա վարքագիծը հիմնականում հասկանալի է և կանխատեսելի։ Չի անհանգստանում մանր աշխատանքային կամ կենցաղային անհաջողություններից։ Նա պատրաստակամ է համագործակցության, սակայն հակված չէ համառություն ցուցաբերելու սեփական ծրագրերի և դիրքորոշումների հաստատման մեջ։ Նման անձը դժվարությամբ է զբաղվում այնպիսի գործունեությամբ, որտեղ անհրաժեշտ է մշտական համառություն ցուցաբերել»։
Շարքի նախորդ հերոսներն են՝
Շարքը՝ Արմինե Նավոյանի