Երբեմն անկայուն է, ունակ չի լինում պաշտպանելու ինքն իրեն. Գագիկ Հարությունյանի ձեռագիրն՝ իր մասին (լուսանկարներ)
Ձեռագիրդ՝ քո մասին
ArmDaily.am-ը շարունակում է «Ձեռագիրդ՝ քո մասին» շարքի շրջանակներում Գոյ հոգեբանական կենտրոնի հետ համատեղ վերլուծել տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների ձեռագրերը:
Հոգեբանական կենտրոնի մեր գործընկերները միայն վերլուծության ավարտին են տեղեկանում, թե ում ձեռագիրն էինք մենք տրամադրել և ում անձն էին ձեռագրի օգնությամբ իրենք բացահայտում:
Այս անգամ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի ձեռագրի օգնությամբ ենք փորձել բացահայտել նրա անձը։
«Տվյալ ձեռագիր ունեցող մարդուն բնորոշ է կենսուրախությունն ու լավատեսությունը։ Զգացմունքային է, կոկիկ և զգույշ։ Էսթետ է, ձգտում է, որ իր շուրջը լինի գեղեցիկ ու ճիշտ։ Հոգեկան դաշտում երբեմն անկայուն է և հուզական դրսևորումներ է ցույց տալիս։ Երբեմն ունակ չի լինում պաշտպանելու իր հետաքրքրություններն ու իրավունքները։ Ունի ստեղծագործական միտք, ճկուն մտածողություն»։
Շարքի նախորդ հերոսներն են՝
Շարքը՝ Արմինե Նավոյանի