Չտեսա՞ք, որ աշխատում ենք. Սամվել Կարապետյանը՝ իշխանությունների հետ աշխատելու մասին
Քաղաքական
Իշխանությունների հետ նորմալ հարցեր ենք քննարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր եւ նախագահ Սամվել Կարապետյանը:
Հարցին, թե իր կարծիքով տնտեսական հեղափոխությունը որ փուլում է, նա պատասխանեց. «Սկզբնական փուլում է»:
Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ իշխանությունների հետ միասին աշխատելու են. «Երեւի աշխատում ենք, չտեսա՞ք, որ աշխատում ենք: Նոր նախագծեր էլ ենք անում»,-ասաց նա՝ հավելելով, որ նոր ներդրումների մասին հերթով կտեղեկացնեն:
«Նոր իշխանությունների հետ աշխատանքային համագործակցություն է»,-ընդգծեց նա: