Ներգնա տուրիզմը Հայաստանում ակտիվացել է.որքա՞ն գումար է հարկավոր մեր երկրում հանգստի համար Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող. տնտեսագետը՝ անկանխիկ վճարումների օրենքի մասին Ուլիխանյանը հեռացավ ՔՊ-ից, Երևանը հայտնվել է գերհզոր ամպրոպի ազդեցության ներքո. օրվա լրահոս ՌԴ-ի և Ադրբեջանի մերձեցման մեղավորը մեր իշխանություններն են. ադրբեջանագետ Մոնտաժված ձայնագրությամբ վերջնական եզրակացություն անել ճիշտ չէ. Գրիգոր Բեքմեզյանը՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի մասնակցությանբ աղմկահարույց ձայնագրության մասին Ո՞վ է Ջհանգիրյանի «վզին դրել» և ովքե՞ր են գլխավորելու ՔՊ-ի ցուցակը. օրվա լուրերը՝ տեսաշարով «Հայբիզնեսբանկ»-ը տուգանվել է, իսկ ՔՊ- ականները Գորիս են գնում պետբյուջեի հաշվին. մամուլ Դոն Պիպոն նոր շարժում կառաջնորդի, իսկ Մոսկվան խոսում է հայ զինվորի մահվան մասին Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը՝ Նուբարաշենի բանտից Ազնիվ կլիներ, որ ավագանին Հայկ Մարությանից հետո լուծարվեր. Իզաբելլա Աբգարյան Վանեցյանը փորձում է իրագործել երրորդ ուժի ֆենոմենը. քաղաքագետ Լավրովը մեկնում է Բաքու.ի՞նչ սպասել Ալիևի հետ բանակցություններից. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Թատերական տոն Լոռիում. մշակութային երկու տոների միավորման առանցքը Հովհաննես Թումանյանի հոբելյանն է

Մշակույթ

Թատերական տոն Լոռիում. Աբելյանական երրորդ հանրապետական փառատոնն այս տարի հանդես կգա Թատերական Լոռի փառատոնի հետ համագործակցությամբ։ Լոռու մշակութային այս երկու տոների միավորման առանցքը Հովհ. Թումանյանի հոբելյանն է։ Աբելյանական փառատոնը տեղի է ունենում երկու տարին մեկ՝ արդեն երրորդ անգամ։ Փառատոնի նպատակն է միավորել Հայաստանում գործող թատրոնների լավագույն ներուժը, ստեղծել փորձի փոխանակման հնարավորություններ, ինչպես նաև փոխշահավետ համագործակցություն թատրոնների միջև։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը:

Այս տարի փառատոնին կմասնակցեն Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական, Ալավերդու քաղաքային, Երևանի պետական կամերային երաժշտական, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական, Հրազդանի դրամատիկական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Աբովյանի դրամատիկական, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական, Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային, Երևանի խամաճիկների «Միմոս», Երևանի պատանի հանդիսատեսի, Հովհ.Թումանյանի անվան պետական տիկնիկային, Երևանի մնջախաղի պետական, Երևանի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի, Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնները, ինչպես նաև Ճապոնիայի Սայտամա նահանգի «Իտո Գումի թատրոն»-ը՝ խաղացանկային լավագույն ներկայացումներով ու պրեմիերաներով՝ «Անուշ», «Լոռեց Սաքոն», «Ռոմեո և Ջուլիետ», «Տերն ու ծառան», «Շունն ու կատուն», «Սուտասանը», «Անխելք մարդը», «Մորգանի խնամին», «Չախչախ թագավորը», Թումանյանի հեքիաթները՝ remake տարբերակով և այլն:

Ինչպես նշում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ. Սահակյանը, փառատոնի նպատակն է ինչպես թումանյանական, այնպես էլ այլ հեղինակների գործերի բարձրարժեք ներկայացումը թատերարվեստի երկրպագուներին: «Գաղտնիք չէ, որ համաշխարհայնացման և արդիականացման գործընթացներն ավելի ու ավելի են արագացնում ավանդական և ազգային շատ արժեքներ կիրառությունից դուրս մղելու գործընթացը: Հետևաբար՝ անհրաժեշտ է արագ և համարժեք արձագանքել մեր շուրջը կատարվող փոփոխություններին: Մշակույթի ոլորտում նույնպես պետք է արդիականացվեն գիտելիքի ու տեղեկատվության ձևավորման և փոխանակման համակարգերը: Ազգային, ավանդական մշակութային շատ երևույթներ փառատոնի շրջանակում թատերասերներին կմատուցվեն առավել նոր, դինամիկ և հագեցած, որի արդյունքում մենք կունենանք ոչ նյութական մշակութային ավանդական արժեքների նորովի մատուցում», - նշում է տնօրենի պաշտոնակատարը, - «Ինչպես տեսնում ենք, աբելյանական փառատոնն արդեն իսկ ավանդական է դարձել և միավորում է բազմաթիվ թատերասերների՝ նպաստելով թատերական կյանքի աշխուժացմանը մարզում, հանդիսատեսի գեղագիտական ճաշակի զարգացմանը՝ նորովի մատուցելով բազմաթիվ ստեղծագործություններ: Այս փառատոնը բացահայտումների, ստեղծագործական հայտնությունների, վերանայումների և ձեռքբերումների ազդակ է յուրաքանչյուրի համար: Ակնկալվում է բազմաժանր և հետաքրքիր ներկայացումների շարք, փոխշահավետ համագործակցություն հայաստանյան և մերձավոր սփյուռքի թատրոնների միջև: Իսկ մշակութային իրողությունների ապակենտրոնացումը, կարծում ենք, կնպաստի մշակութային կյանքի համաչափ զարգացմանը հանրապետությունում»:

Փառատոններին ընդառաջ ս.թ. սեպտեմբերի 17–ին տեղի ունեցավ ասուլիս: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի համոզմամբ՝ փառատոների միավորումն իսկապես նպատակային էր։ «Սեպտեմբերի 20-ին մեծ իրադարձություն է Լոռվա աշխարհում, որովհետև այս տարի համայն հայությունը նշում է մեծ բանաստեղծի, մեծ լոռեցու 150-ամյակը, և աբելյանցիները չեն կարող անմասն մնալ այդ տոնակատարությունից. այդ իսկ պատճառով բեմադրվում է Թումանյանի «Անուշ»-ը: Պրեմիերան կկայանա սեպտեմբերի 20-ին՝ թատերական երկու փառատոնների՝ Աբելյանական 3-րդ հանրապետական փառատոնի և Թատերական Լոռի 25-րդ փառատոնի համատեղ հանդիսավոր բացման օրը: Սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 5-ը ամբողջ Լոռվա աշխարհում լինելու են հոբելյանական տոնական ներկայացումներ», ֊ իր խոսքում նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

Ասուլիսին ներկա «Անուշ» ներկայացման գլխավոր դերակատարները նշեցին, որ ներկայացումն ավանդական մոտեցումներով չի արված, և իրենք ներկայացմանը տվել են նոր մտածողություն և մեկնաբանություն: Իսկ Թատերական Լոռի փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանն արձանագրեց, որ Թատերական Լոռին իր պատմության հնագույն փառատոններից է. այն սկիզբ է առել գյուղական թատերախմբերից և տարիների ընթացքում դարձել կարևոր ու սպասված փառատոն:
Դե ինչ, փառատոնների և նոր թատերաշրջանի բացմանը մնացել են հաշված օրեր, և թատրոնի ամբողջ անձնակազմը կոչ է անում չհապաղել ու դառնալ մշակութային այս տոնի մասնակիցը։

 

Հունաստանի հյուպատոսությունները դադարեցրել են վիզայի դիմումների ընդունումը Ռուսաստանի քաղաքացիների համար
Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ
Գեղարքունիքի մարզի ‬զորակոչային հանձնաժողովը հերթական նիստում քննարկել է ‬2022 թվականի ամառային ‭զորակոչի ընթացքին վերաբերող հարցեր
Ռոնալդուն չի ներառվել «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստների տասնյակում
Այս մենամարտից հետո բոլորը կխոսեն իմ մասին. Արման Ծառուկյանը՝ Գամրոտի հետ մենամարտի մասին
Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում «Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտի՝ խնդիրներ, առաջարկվող լուծումներ» թեմայով
Պատմական օր է, Վրաստանի եվրոպական հեռանկարը ճանաչված է. Զուրաբիշվիլի
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին
Կարեն Թռչունյանը ԵՊՀ-ում մասնակցել է գիտակրթական հետազոտական կենտրոնի բացման արարողությանը
Վարչապետն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
Մարզիչը փրկել է սինխրոն լողորդուհուն, ով ելույթի ժամանակ կորցրել է գիտակցությունը
Ջանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ նախագահին
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել
Ձերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակը
«Խաղաղապահների» անվան տակ Արցախում գտնվող ռուսական զորքը մեղմ ասած չի իրականացնում իր առաքելությունը. ԱԺ Բևեռ
Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը արգելոց-թանգարանների մուտքն ազատ է. ԿԳՄՍ նախարարություն պահպանության ծառայություն ՊՈԱԿ
Գնել Սանոսյանն այցելել է Ազատի ջրամբար
Արկղերով կանեփ, պլաստմասե շշեր՝ կանեփանման զանգվածով․ Շիրակի մարզի պարեկների բացահայտումը
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ազատի ջրամբարից
Կարեն Գիլոյանը մասնակցել է Գյումրիի համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքի բացմանը
Ներգնա տուրիզմը Հայաստանում ակտիվացել է.որքա՞ն գումար է հարկավոր մեր երկրում հանգստի համար
4 առաջատար Ջերմուկի միջազգային մրցաշարում
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովի հետ
Ռուս պատրիարք Կիրիլը պատարագի ժամանակ ընկել է (տեսանյութ)
Խնդիրների պատճառով Եկատերինբուրգ- Երևան չվերթի օդանավը վերադարձել էր «Կոլցովո» օդանավակայան․ այժմ այն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում
Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը շարունակվում է
Մխիթար Հայրապետյանն այսօր ամուսնանում է
Դանակահարություն Արարատ գյուղում. հանցագործությունը բացահայտվել է
Վայոց Ձորի մարզում մեղուն խայթել է 37-ամյա վարորդին, ով Chevrolet Pickup-ով բախվել է ծառին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սլովենիայի նախագահին
Համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ․ ԱՀ նախագահ
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է եռակողմ գործընթացներին․ հայտարարություն
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Ապարանում բողոքի ակցիա են անում Նիգավանի արյունահեղության զոհերի հարազատները
Վարչապետը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Քրիստինա Կվիենի և Լորա Հոչլայի նշանակումները
Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող. տնտեսագետը՝ անկանխիկ վճարումների օրենքի մասին
Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով
Արցախցի սամբիստները 3 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Հրդեհ Արմավիր քաղաքում
ԱԺ պատգամավորի ազգականի ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ
Դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել Բայդենի հետ
Բացահայտվել և չեզոքացվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը
Փրկարարները բացել են փակ դռներ
Դիմիտրով գյուղում բախվել են «Mitsubishi»-ն և «Opel Zafira»-ն․ վերջինս բռնկվել է և վնասել տարածքով անցնող գազատար խողովակը
ՊՆ-ն հայտնեց երեկ ավտովթարից մահացած պայմանագրային զինծառայողի ինքնությունը
Նիկոլ Փաշինյանը առաջիկայում կպատասխանի լրատվամիջոցների հարցերին
Սիսիան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™