ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսուհետ հիշե՛ք, ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։ ՄԻԱԿ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՆԴԱՏՈՎ օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։ Ի հեճուկս ԱԺ-ի գործող պաշտոնյա չի կարող լինել և վերջ։
Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է»:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
