Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը երևանյան սրճարաններից մեկում
Արցախ եւ մարզեր
Armdaily.am-ը գրել էր, որ Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բանակցում են՝ իշխանությունը կիսելու հարցում․ Դրանից հետո AD TV հարցազրույցի ժամանակ Արայիկ Հարությունյանը հերքել էր լուրը՝ նշելով, որ Արցախում Սամվել Բաբայանի հետ իշխանության բաժանման հարց չեն քննարկել։
Սակայն այսօր համացանցում է հայտնվել Հարությունյանի և Բաբայանի ջերմ լուսանկարը, որն արվել է երևանյան սրճարաններից մեկում:
Արցախի բնապահպանության նախարարի նախկին խոսնակ Լալայան Բելլան իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարը և արցախցիներին կոչ արել իրար դեմ դուրս չգալ, միմյանց հետ չթշնամանալ։
«Եթե ամեն ինչ լավ լինի՝ այսինքն, հանդիպման կողմերի ուզածով լինի՝ իշխանությունը կիսելու են ..»,-գրել է նա։