Parabellum. Ինչ խորհուրդ ունեն Գեորգի Կուտոյանի տանը հայտնաբերված փամփուշտները. Հարություն Բաղդասարյան (տեսանյութ) Այսօր տեղի կունենա վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա երեխայի հուղարկավորությունը. նա ընտանիքի միակ երեխան էր Երբ և ինչպես է արվել Հրայր Թովմասյանին վերագրվող՝ Արծվիկ Մինասյանի լուսանկարը (տեսանյութ) Հրայր Թովմասյան թռի, հեսա հասնում ա Երևան. օգտատերերը քննարկում են Փաշինյանի գրառումը Նոր գործեր են փորձելու պատրաստել երկրորդ նախագահի դեմ. փաստաբանը՝ Պողոս Պողոսյանի գործով Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին Հրայր Թովմասյան, թե՞ Արծվիկ Մինասյան. մի լուսանկարի պատմություն Հրայր Թովմասյանն այս ամբողջ գործընթացում փոքր մասնիկ է. Նորայր Նորիկյան (տեսանյութ) Հարցրու հոգեբանին. ինչպե՞ս երեխաներին «փրկել» հեռախոսներից և համակարգիչներից Մեր երկրում արդարադատություն կա՞, որ մի բան էլ դրանից խուսափել լինի, Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ նրա արտերկրում բուժվելու մասին Գումարը կորոշվի մրցութային կարգով. ԱԺ-ն՝ խորհրդարանի շենքի նոր լուսավորության մասին
Երևան, 26.Հունվարի.2020,
00
:
00

Պարզաբանում. Ինչպե՞ս կարելի է գնված ապրանքը փոխանակել եւ հետ վերադարձնել. ժամկետներ, մեխանիզմներ, պայմաններ

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք, թե որ դեպքում, ինչպես կարելի է գնված ապրանքը փոխանակել եւ հետ վերադարձնել, ժամկետներին, մեխանիզմներին, պայմաններին։  Կամ եթե ապրանք ես գնել եւ պարզել, որ վնասված է կամ օրեր անց օգտագործելուց հետո վնասվել է, ինչպես կարող ես վերադարձնել այն եւ ում կարող ես դիմել, եթե տնտեսվարողը հրաժարվում է գումարը հետ վերադարձնել կամ փոխանակել ապրանքը։

Ո՞ր դեպքում, և ինչպե՞ս կարելի է գնված ապրանքը փոխանակել կամ վերադարձնել:

Գնված ապրանքը փոխանակելու կամ վերադարձնելու կարգն ու պայմանները հստակ սահմանելու համար անհրաժեշտ է առանձնացնել երկու հիմնական ընթացակարգ՝ առաջին՝ ոչ պատշաճ որակի ապրանքի, երկրորդ՝ պատշաճ որակի ապրանքի:
Ի սկզբանե անհրաժեշտ է նշել, որ ապրանքի որակ ասելով պետք է հասկանալ վերջինիս պիտանիությունն է այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է:
1. Այսպես, ոչ պատշաճ որակի ապրանք գնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի դրույթներով:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 491-րդ հոդվածի համաձայն, եթե վաճառողն ապրանքի թերությունների մասին նախապայման չի սահմանել, ապա գնորդը, ում հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, իրավունք ունի վաճառողից, իր ընտրությամբ, պահանջել`
1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը.
2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.
3) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 493-րդ հոդվածի՝
Վաճառողը պատասխանատվություն է կրում ապրանքի թերությունների համար, եթե գնորդն ապացուցում է, որ ապրանքի թերություններն առաջացել են մինչև իրեն հանձնելու պահը կամ մինչև այդ պահը ծագած պատճառներից:
2. Որակի երաշխիքով հանձնված ապրանքի թերությունների համար վաճառողը պատասխանատվություն է կրում, եթե չի ապացուցում, որ ապրանքի թերությունները ծագել են գնորդին հանձնելուց հետո` գնորդի կողմից ապրանքն օգտագործելու կամ պահպանելու կանոնները խախտելու կամ երրորդ անձանց գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:
Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ հանձնված ապրանքի թերությունների հայտնաբերման համար սահմանված են որոշակի ժամկետներ:ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 493-րդ հոդվածի համաձայն եթե ապրանքի նկատմամբ սահմանված չէ երաշխիքային կամ պիտանիության ժամկետ, գնորդը կարող է ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել պայմանով, որ վաճառված ապրանքի թերությունները հայտնաբերված լինեն ապրանքը գնորդին հանձնելուց հետո ողջամիտ ժամկետում` ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում, կամ ավելի երկար ժամկետում, եթե այդպիսի ժամկետ սահմանված է օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով: Փոխադրման կամ փոստով առաքման ենթակա ապրանքի թերությունների հայտնաբերման ժամկետը հաշվարկվում է ապրանքը նշանակման վայրը հասնելու օրվանից:Եթե ապրանքի համար սահմանված է երաշխիքային ժամկետ, գնորդն իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե թերությունները հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում:

Համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝

1.Ոչ պատշաճ որակի ապրանքը նմանօրինակ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինելիս վաճառողն իրավունք չունի պահանջել հատուցելու պայմանագրով նախատեսված ապրանքի գինը կամ ապրանքը փոխարինելու կամ դրա մասին դատարանի վճիռը կայացնելու պահին գոյություն ունեցող գնի տարբերությունը:
2. Ոչ պատշաճ որակի ապրանքն այլ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) նույնպիսի ապրանքով փոխարինելիս, եթե փոխարինման ենթակա ապրանքի գինն ավելի ցածր է, քան փոխարինման համար տրվող ապրանքի գինը, սպառողը պետք է վճարի գների տարբերությունը, իսկ այն դեպքում, երբ փոխարինման ենթակա ապրանքի գինն ավելի բարձր է, քան փոխարինման համար տրվող ապրանքինը, գների տարբերությունը վճարվում է սպառողին: Նշված հաշվարկներում փոխարինման ենթակա ապրանքի գնի բարձրացման դեպքում կիրառվում է սպառողի պահանջի ներկայացման օրվա առկա գինը, իսկ իջեցման դեպքում` այն սպառողի կողմից գնման օրվա գինը:
Եթե վաճառողն սպառողի պահանջը չի բավարարում, ապա փոխարինվող և փոխարենը հանձնվող ապրանքի գինը որոշվում է ապրանքը փոխարինելու մասին դատարանի վճռի կայացման օրվա գներով:
3. Առուվաճառքի պայմանագիրը լուծելիս, կամ ոչ պատշաճ որակի ապրանքն արտադրողին վերադարձնելիս, կամ ապրանքի գնման գինը համաչափորեն իջեցնելու մասին սպառողի պահանջը բավարարելիս հաշվի է առնվում ապրանքի գնի իջեցնելու մասին պահանջը ներկայացնելու, իսկ եթե սպառողի պահանջը կամավոր չի բավարարվել, գինը համաչափորեն իջեցնելու մասին դատարանի վճիռը կայացնելու օրվա գինը:
4. Վաճառողին ոչ պատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս սպառողն իրավունք ունի պահանջել առուվաճառքի պայմանագրով սահմանված ապրանքի գնի և իր պահանջը կամովին բավարարելու օրվա դրությամբ գնի (իսկ եթե նրա պահանջը կամովին չի բավարարվել, ապա դատարանի վճիռը կայացնելու օրվա դրությամբ գնի) միջև տարբերությունը:
5. Այն սպառողներին, որոնց ապրանքը վաճառվել է ապառիկ, առուվաճառքի պայմանագիրը լուծելիս վերադարձվում է ապրանքի համար վճարված դրամական գումարը` ապառիկ ապրանքի վերադարձման օրվա մարման չափով, ինչպես նաև հատուցվում է ապառիկի տրամադրման վճարը:
Ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձման կամ փոխանակման դեպքում պահանջ է ներկայացվում և վաճառողին և արտադրողին,

2. Պատշաճ որակի ապրանք գնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին»ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված դրույթների համաձայն: Ի տարբերություն ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձի, որը կրում է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու և վաճառողի կամ արտադրողի նկատմամբ քաղաքացիական պատասխանատվության միջոց կիրառելու բնույթ, պատշաճ որակի ապրանքի վերադարձը չի պայմանավորում սպառողի իրավունքի խախտում, այլ ուղղված է գնորդի՝ սպառողական պահանջմունքների լավագույնս բավարարմանը:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝

1.Սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:
2.Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության:
3.Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Հետևաբար, եթե անձը գնել է ոչ պարենային ապրանք օրինակ վերնաշապիկ և այն որոշակի հանգամանքներով պայմանավորված (գույն,չափ) չի համապատասխանում գնորդի նախընտրած պահանջներին, այն չի կարող օգտագործվել իր նպատակային նշանակության համաձայն, ապա գնորդը տասնչորս օրվա ընթացքում իրավունք ունի վերադարձնել կամ փոխարինել գնված ապրանքը: Սակայն հարկ է նշել, որ գնված ապրանքը կարող է վերադարձվել կամ փոխարինվել, եթե պահպանված են ապրանքային պիտակները, ապրանքատեսքը, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը:

Ո՞ր ապրանքները ենթակա չեն վերադարձման.

Կան որոշակի ապրանքներ որոնք ենթակա չեն վերադարձման: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկ,այն է ՝

1. Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք
2. Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ և այլն)
3. Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ,բացառությամբ օծանելիքի,
4.Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ` (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն) մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ
5. Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք,
6. Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր)
7. Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ
8. (կետն ուժը կորցրել է 06.04.17 N 353 -Ն)
9. Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր
10. Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ
11. (կետն ուժը կորցրել է 06.04.17 N 353 -Ն)
12. Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր ու դրանց փամփուշտները
13. Կենդանիներ և բույսեր

Ո՞ր դեպքում քաղաքացին չի կարող վերադարձնել ապրանքը.

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն դեպքերը, երբ սպառողը չի կարող վերադարձնել ապրանքը,մասնավորապես այն սահմանում է
Պատշաճ որակի ապրանքը չի կարող վերադարձվել՝
ա) եթե ապրանքների պատրաստումը և մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
բ) երբ մատակարարվում են ապրանքներ, որոնք ունեն արագ փչացման, քայքայման կամ որակի փոփոխության հատկություն, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
գ) կապարակնքված ապրանքների վաճառքի դեպքում, որոնք վերադարձման ենթակա չեն առողջապահական կամ հիգիենիկ նկատառումներից ելնելով, և որոնք մատակարարվելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից.
դ) ապրանքների վաճառքի դեպքում, որոնց մատակարարումից հետո, իրենց բնույթից ելնելով, անքակտելիորեն միախառնվում են միմյանց հետ, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
ե) կապարակնքված ձայնային կամ տեսաձայնային ձայնագրության կամ կապարակնքված ծրագրային ապահովման մատակարարման դեպքում, որոնք մատակարարելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
զ) թերթերի, ամսագրերի, գրքերի կամ այլ տպագիր նյութերի մատակարարման դեպքում.
է) աճուրդում կամ բորսայում կնքված պայմանագրերի առկայության դեպքում.
ը) թվային կրիչի վրա չմատակարարվող թվային բովանդակությ ան մատակարարման դեպքում, երբ դրա կատարումն սկսվել է սպառողի անվերապահ նախնական համաձայնությամբ, ըստ որի` սպառողն այդպիսով կորցնում է իր վերադարձման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով:»:

Սպառողների իրավունքների խախտման դեպքում ինչպիսի՞ պատասխանատվություն է նախատեսված

Օրենքով սահմանվում է պատասխանատվություն սպառողի իրավունքների, այդ թվում վերը նշված՝ ապրանքի փոխարինման կամ վերադարձման իրավունքի խախտման համար: Մասնավորապես՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝
1. Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողը (արտադրողը, կատարողը) կրում է օրենքով և (կամ) պայմանագրով նախատեսված պատասխանատվություն:
2. Սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման լրիվ չափով` չհաշված սույն օրենքով կամ պայմանագրով սահմանված տուժանքը (տուգանքը):
3. Տուժանքի (տուգանքի) վճարումը և վնասների հատուցումը վաճառողին (արտադրողին, կատարողին) չի ազատում սպառողի նկատմամբ բնեղենով պարտավորությունները կատարելու պարտականությունից:
4. Վաճառողը (արտադրողը, կատարողը) ազատվում է պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ պարտավորությունների կատարումը կամ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքի (աշխատանքի, ծառայության) օգտագործման, պահման և փոխադրման սահմանված կանոնների խախտման կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով:
5. Սույն օրենքով կամ պայմանագրով նախատեսված տուժանքի (տուգանքի) վճարման մասին սպառողի պահանջները պետք է բավարարվեն վաճառողի (արտադրողի, կատարողի) կողմից` կամավոր կամ դատական կարգով:

Հարցերին պատասխանել է «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ իրավախորհրդատու Արփինե Մինասյանը:

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից. Արծրուն Հովհաննիսյան «Սերերս». Արարատ Միրզոյանի և տիկնոջ սիրառատ լուսանկարները Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ Վարչապետը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Audi-ն. կա վիրավոր Տարածաշրջանում հասունանում է շատ վտանգավոր իրավիճակ․ Արման Աբովյան Հրդեհ` Վանաձոր քաղաքում. այրվել է բնակարանի հյուրասենյակի հատակը Աջափնյակում մեկնարկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ Նկարներում պատկերված նրբիկ աղջնակը Տաթևիկ Ռևազյանն է. թե բա փախել է Եվրոպա, Հայաստանը չի սիրում, անգրագետ է. Տիգրան Հակոբյան Си Цзиньпин: распространение смертельно опасного коронавируса ускоряется (WP) Վստահ եմ, որ թիմերը իրենց աշխատասիրության շնորհիվ կկարողանան իրենց ստարտափը վերածել մեծ բզինեսի. Մարիամ Փաշինայն Parabellum. Ինչ խորհուրդ ունեն Գեորգի Կուտոյանի տանը հայտնաբերված փամփուշտները. Հարություն Բաղդասարյան (տեսանյութ) Լարված վիճակ Կապանում՝ Փաշինյանի ասուլիսին զուգահեռ. քաղաքացուն բերման են ենթարկել (տեսանյութ) Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման երեք դեպք է գրանցվել (տեսանյութ) Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 քաղաքացին հայտնաբերվել են. նրանք եղել են զինված Boeing 777X ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքը (տեսանյութ, լուսանկարներ) Опубликована дискредитирующая Трампа запись делового ужина с обсуждением Украины (WP) «Երուսաղեմի սրբազան հողը կարող է կամուրջ դառնալ»․ Արմեն​ Սարգսյանն ​այցելել​ է​ Սուրբ​ Հարության​ տաճար Չիկագոյում կինը կրակել է երեք տղամարդու վրա, ապա ինքնասպան եղել Մետրոպոլիտենում տեխնիկական խափանման պատճառով երթևեկության գրաֆիկը խախտվել է. խնդիրը վերացվել է Այսօր տեղի կունենա վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա երեխայի հուղարկավորությունը. նա ընտանիքի միակ երեխան էր Ծաղկաձորում, Հրազդանում, Գորիս-Տաթեւ ավտոճանապարհին ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել Երբ և ինչպես է արվել Հրայր Թովմասյանին վերագրվող՝ Արծվիկ Մինասյանի լուսանկարը (տեսանյութ) Что может ждать Армению в конфликте между Ираном и США? (WP) Ամանորյա ծախսերի արդյունավետությունը դեռ կասկածի տակ է, իսկ ավելի կոշտ ասած, թվերը հուշում են, որ դրանք անարդյունավետ են եղել. Սուրեն Սահակյան Մեծ երազանքով ապրող պետությունը գոնե կմտածեր «հարևանի» խորհրդարանական ընտրություններին արդի տեխնոլոգիական միջամտության մասին. Վարդան Ոսկանյան 2019 թ. երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում. Փաշինյան Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան Հեղափոխության ժամանակ խոստացել էի, որ մեկ-երկու տարում ՀՀ բյուջեն կարող է ավելանալ 30-35 տոկոսով. Փաշինյան Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան Օրվա կադր. «Հուսանք՝ վարորդը մեջը չի» Մի քանի օր առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ համարվող անձի հետ. Սասուն Միրոյան Երևանում ՊՆ ծառայողի կողմից КамАЗ-ով 10-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել Հրայր Թովմասյան թռի, հեսա հասնում ա Երևան. օգտատերերը քննարկում են Փաշինյանի գրառումը Սարալանջում գազի արտահոսք է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ Նոր գործեր են փորձելու պատրաստել երկրորդ նախագահի դեմ. փաստաբանը՝ Պողոս Պողոսյանի գործով Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին Հրայր Թովմասյան, թե՞ Արծվիկ Մինասյան. մի լուսանկարի պատմություն Ժողովուրդ ջան, էսօր էլ ենք Կապանում մնալու. hանգիստ քնեք. Փաշինյան (լուսանկար) Շատ տարօրինակ է լսել, թե ինչպես է Հրայր Թովմասյանը խոսում տղամարդկության, պատվի ու արժանապատվության մասին. Ռուբինյան Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի հագել «Սերժ Սարգսյանի կոստյումը», այլև հրաժարվել ու պայքարում է դրա դեմ. պատգամավոր Իշխանափոխությունից մեկ շաբաթ առաջ չէին հասկանում, որ երկիրն իրենց ձեռքից գնում էր. Էդվարդ Անտինյան Հնուց ի վեր, ինչ-որ մարդկանց համար «деньги не пахнут». Կարեն Քոչարյանը՝ Սորոսի մասին Քիմ Քարդաշյանը, Շերը եւ Նաոմի Քեմփբելը Լոս Անջելեսում մասնակցել են գաղտնի ֆոտոսեսիայի (լուսանկարներ, տեսանյութ) Իմ ընկեր, գեներալ Վահագն Հարությունյանի հետ. Տիգրան Աթանեսյան (լուսանկար) Հրայր Թովմասյանն այս ամբողջ գործընթացում փոքր մասնիկ է. Նորայր Նորիկյան (տեսանյութ) Ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ. ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք. Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանին Asia Times: выборы в США могут решить судьбу переговоров между ЕС и КНР (WP) Հարցրու հոգեբանին. ինչպե՞ս երեխաներին «փրկել» հեռախոսներից և համակարգիչներից