Անունդ ոսկետառ կմնա դարեդար. համացանցը քննարկում է Ռազմիկ Ամյանի երգը՝ նվիրված Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
Տեսանյութ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 65-ամյակն է: Նրա ծննդյան տարեդարձը տեսանյութով շնորհավորել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, գրառմամբ՝ Մգեր Արմենիան, Արմեն Աշոտյանը և այլք: Սակայն ամենաքննարկվողը Ավետ Բարսեղյանի բառերով, Կարեն Սևակի գործիքավորմամբ Ռազմիկ Ամյանի երգն էր՝ նվիրված Սերժ Սարգսյանին:
Օգտատերերը չհապաղեցին և անմիջապես սկսեցին գրառումներով ու մեկնաբանություններով իրենց կարծիքը հայտնել: