Չգիտեմ, չեմ կարող ասել. Դավիթ Հարությունյանը՝ «Վիքիպեդիա»-ում արված փոփոխության մասին
Վազող տող
Այսօր մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ նախկին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լքել է Հանրապետական կուսակցությունը: Այս պնդման համար հիմք է հանդիսացել այն, որ «Վիքիպեդիա» տեղեկատվական համակարգում Դավիթ Հարությունյանի կենսագրականում նշված է, որ նա 2019-ին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։
ArmDaily.am-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ «Վիքիպեդիա»-ում ոչինչ չի ավելացրել.«Ես չգիտեմ՝ ով կարող է ավելացրած լինել, բայց ես դուրս չեմ եկել ՀՀԿ-ից և շարունակում եմ անդամակցել կուսակցությանը»: Հարցին՝ իր կարծիքով ո՞վ կարող էր այդպիսի բան գրել «Վիքիպեդիա»-ում և ինչո՞ւ հենց իրենը, Հարությունյանն ասաց.«Չգիտեմ, չեմ կարող ասել»:
Նշենք, որ, երբ շատերը դադարեցրեցին անդամակցությունը ՀՀԿ-ին, Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ինքը շարունակելու է մնալ Հանրապետական կուսակցության անդամ և կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի:
Անյուտա Աթանեսյան