Պալաչը՝ փոխմարզպե՞տ. Ռոմանոս Պետրոսյանը հերքում է շրջանառվող լուրերը
Քաղաքական
ArmDaily.am-ի աղբյուրների փոխանցմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկել են Աբովյանի քաղաքապետի ընտրության արդյունքները։ Մասնավորապես, մեղադրանքներն ուղղված են եղել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, ով երաշխավորել է Գրիգոր Գուլյանի թեկնածությունը։
Ըստ նույն աղբյուրի՝ ՔՊ-ի մի թեւը մնացել է այն կարծիքին, որ պիտի առաջադրեին «Քինգ դե լյուքս» ընկերության հիմնադիր Արթուր Հարությունյանին (Պալաչ), որը հակասություն ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։
Ի դեպ, իշխանական կուլիսներում մտածում են Արթուր Հարությունյանին եթե ոչ առայժմ Կոտայքի մարզպետ, ապա փոխմարզպետ նշանակելու մասին՝ որպես հակակշիռ Գագիկ Ծառուկյանի։ Արթուր Հարությունյանն այժմ ապրում է Բելգիայում եւ առաջիկա օրերին կլինի Հայաստանում։
Փորձեցինք պարզաբանում ստանալ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից: Armdaily.am-ի հետ զրույցում մարզպետն ասաց. «Ես պաշտոնապես հերքում եմ այդ տեղեկությունը, նման բան չկա: Առհասարակ, Արթուր Հարությունյանը որևէ կապ չունի ՔՊ-ի հետ, ընդամենը Աբովյանի քաղաքացի է, ով նախորդ ՏԻՄ ընտրությւններին պարտվել է»:
Մենք կապ հաստատեցինք նաև Արթուր Հարությունյանի հետ, ով հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց: