Նախկինում էլ ԲԴԽ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը. Սիրանուշ Սահակյան Անհետ կորած զինծառայողի աշխատավարձը սառեցվել է. Մանրամասներ պայմանագրային զինծառայողի անհետացման դեպքից Սա Վահան Քերոբյանի հերթական stand-up-ն էր. Աշոտ Բարսեղյան Ժամանակն է եկել, որ Կառավարությունը դեմքով դեպի գյուղացին շրջվի, թե չէ գյուղացին շուռ կգա Կառավարությանը մեջքով. Հրաչ Բերբերյան Սա բանակը քանդելու պրոցեսի հերթական քայլերից մեկն է. Արշակ Զաքարյանը՝ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելության հետաձգման մասին Երեկոյան իմացա, եթե չեմ սխալվում Էդուարդ Աղաջանյանն էլ է վարակվել. Հովիկ Աղազարյան Բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ սա պայքարի իմիտացիա է ու պատվաստանյութի գովազդ. առողջապահության փորձագետը՝ քովիդի թվերի աճի և Պապիկյանի հարսանիքին հնարավոր քովիդով վարակման մասին Մամիկոն Ասլանյանն ուղղակի կալանավորվել է նրա համար, որ ինքը ընտրվել է. Ասլանյանի պաշտպանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանը առավելագույնը կարող է առավոտյան 6-ին գողեգող գա, ծաղկեփունջ դնի, իբր խոնարհում անի և արագ նստի մեքենան ճողոպրի այդ տարածքից. ռազմական փորձագետ Հասել ենք այնտեղ, որ արդեն կրթության հանձնաժողովում չկա տարրական, հարգալից քննարկում. Սոֆյա Հովսեփյան Արդարադատության ակադեմիան կառավարման խորհրդի նոր նախագահ ունի. ով է նա Իհարկե «Քաղաքացիական պայմանագիրն» իր նշանակած օմբուդսմենին որոշակի դիվիդենտներ կտա, բայց գործ չունենք հեղինակության չափանիշը բավարարող անձի հետ. իրավապաշտպան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հիմա ո՞վ է մանիպուլյացիա անում․ վարչապետի խոսնակի և Արցախի նախկին ՄԻՊ-ի հակամարտությունը շարունակվում է

Հասարակություն

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի և Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հակամարտությունը շարունակվում է։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետի խոսնակը հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը Փաշինյանին ուղղված նամակում պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին եւ «վեթինգի» իրականացմանը:
Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում մեջբերել էր հատված Վենետիկի Հանձնաժողովի հայտարարությունից, ու հարցրել թե որտե՞ղ է Հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցել վեթինգին։ «Ավելին, նամակի որոշակի հատվածներ, դիվանագիտական լեզվից թարգմանած, խիստ, շատ խիստ քննադատություն են նշանակում․․․․ Ակնհայտորեն փորձ է կատարվում սևը սպիտակ և քննադատությունը քաջալերում ներկայացնել»,-գրել էր Մելիքյանը։
Վլադիմիր Կարապետյանն արձագանքել էր այս գրառմանը՝ նշելով, որ ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից»։ «Բայց այն, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանը կցուցաբերի իր բացահայտ իրավական մերկությունը, դա նորություն է նույնիսկ իմ՝ հանրապետական խունտայի օրոք գրեթե ամեն տեսակի մանիպուլյացիա տեսածիս համար»։ Կարապետյանը նշել էր, որ Ռուբեն Մելիքյանն իրեն մեղադրում է նրանում, որ, իբր վեթթինգի մասին Ջիաննի Բուքիքիոն չի խոսել ու մեջ է բերում նամակի մեկ այլ հատված։ «Կարելի է միայն պատկերացնել , թե նախկին ռեժիմի թալանչիկան բարքերին ու անցուդարձին սովոր մարդու իրավունքների վայ պաշտպանը ինչպե՞ս է կատարել իր պարտականությունները Արցախում»,-գրել էր Կարապետյանը։
«Ես չեմ ասում, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ՀՀ վարչապետին ուղղված իր նամակում չի խոսել վեթինգի մասին, ես պնդել եմ, որ Հայաստանում վեթինգին աջակցելու պատրաստակամություն չի հայտնել և վերահաստատում եմ պնդումս»,-այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի գրառմանը, թե «Ռուբեն Մելիքյանն ինձ մեղադրում է, որ, իբր վեթթինգի մասին Ջիաննի Բուքիքիոն չի խոսել ու մեջ է բերում նամակի մեկ այլ հատված։ Կարելի է միայն պատկերացնել , թե նախկին ռեժիմի թալանչիկան բարքերին ու անցուդարձին սովոր մարդու իրավունքների վայ պաշտպանը ինչպե՞ս է կատարել իր պարտականությունները Արցախում»։
Մելիքյանն ասաց, որ վեթինգի մասին նամակում իրոք խոսվում է, այն էլ երկու անգամ, բայց այլ համատեքստում. նախ՝ Բուքիքիոն ծանոթ է Փաշինյանի կոչերին իրականացնելու «նույնիսկ վեթինգ», ապա նաև՝ Վենետիկի հանձնաժողովը նախկինում ունեցել է փորձ աջակցելու «նույնիսկ վեթինգին»։ «Ավելին, այս երկու տեղերում վեթինգի մասին խոսելուց հետո Հայաստանին աջակցելու «պատրաստակամությանը» վերաբերող հատվածում «վեթինգին» աջակցելու ուղիղ հանձնառությունից ձեռնպահ մնալը շա՜տ խոսուն է»,-նշեց Մելիքյանը՝ ընդգծելով, որ վարչապետի մամուլի խոսնակը ոչ միայն իր հասցեին թույլ է տվել անպատեհ պիտակումներ, այլև նենգափոխել է թե՛ իր և թե՛ Մելիքյանի խոսքերը։
Նա նշեց, որ Կարապետյանը գրառման մեջ մեջբերելով իր խոսքերը. թե «Վենետիկի հանձնաժողովը օժանդակել է արդարադատության արմատական բարեփոխումներին և նույնիսկ վեթինգին»։ Մելիքյանն ընդգծեց, որ այո, հանձնաժողովը այլ երկրներում «նույնիսկ վեթինգին» աջակցել է։ «Մինչդեռ վարչապետի խոսնակը խոսում է ոչ թե այլ երկրներում Վենետիկի հանձնաժողովի փորձի, այլ Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին. «Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և «վեթթինգի» իրականացման հարցում»։ Հիմա ո՞վ է մանիպուլյացիա անում, պարոն Կարապետյան։ Ե՞ս, թե Դուք։ Նամակում իրոք տեղեկացվում է, որ նախկինում Վենետիկի հանձնաժողովն այլ երկրներում աջակցել է դատական բարեփոխումներին և «նույնիսկ վեթինգին»։ Բայց նամակի՝ Հայաստանին աջակցելու պատրաստակամությանը վերաբերող պարբերությունում «վեթինգ» բառը պարզապես բացակայում է։ Իսկ Դուք պնդում եք, որ պատրաստակամություն են հայտնել մեր երկրում աջակցել վեթինգին։ Ստու՞մ եք, սխալվե՞լ եք, թե՞ լրատվամիջոցն է Ձեր խոսքը սխալ ներկայացրել»,-ասաց Մելիքյանը։
Նա նաև նշեց, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանի աշխատանքից անմիջապես առաջ ինքը եղել է ՀՀ արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր, անձնական ներդրում է ունեցել ՀՀ դատական իշխանության բարեփոխման գործում, իրեն բարոյական իրավունք է վերապահում ակտիվորեն հակազդել դատական իշխանության նկատմամբ իշխող քաղաքական ուժի «անհեռանկար, անհեռատես քաղաքականությանը»։
Ինչ վերաբերում է Կարապետյանի՝ իրեն ընդդիմադիր որակելուն Մելիքյանը ընդգծեց, որ ինքը ընդդիմադիր չէ, որևէ կուսակցության անդամ չէ և երբևէ չի եղել։ Կոնկրետ խնդրո առարկա հարցում, այո՛, ես ընդդիմախոս եմ։ Պնդել եմ և շարունակում եմ պնդել, որ մայիսի 19-20-ի հակասահմանադրական գործողությունները պարզապես խայտառակություն էին մեր պետականության համար, որոնց դառը պտուղները դեռ երկար ենք ճաշակելու, իսկ սևը սպիտակ ներկայացնելու մանիպուլյացիոն փորձերն ուղղակի դատապարտված են անհաջողության»,-ընդգծեց Մելիքյանը։

Հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով
«Խոր Վիրապ»-ի լճերի մոտակայքում այրվել է մոտ 15 հա եղեգնուտ
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին
Հայտարարվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման միջազգային բաց մրցույթ
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տուժածների թիվը հասել է 17-ի
Երևան-Սևան ավտոճանապարհին 11 մեքենա է բախվել. կա տուժած
Արագածոտնի մարզում 35-ամյա վարորդը Volkswagen-ով գերեզմանների մոտ բախվել է ծառին, կա 3 վիրավոր
ՀՀ-ում ՍԴ-ն ունի ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգ և հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում. Արման Դիլանյան
ՀՀ մարզերում ձյուն է, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եթե Անկախության հռչակագիրը կորցնի իր իրավական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կվերանա. Էդգար Ղազարյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը
Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյան
Թաթոյանն ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողը Բրյուսելում քննարկում են անցկացրել
ԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը
Այս իշխանության խնդիրն է անտարբերություն սերմանել զինծառայողների, ԶՈՒ-ի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
Հայկական պատմական մշակութային արժեքների նսեմացում է իրականացվում. Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն
Որոնումները Վարանդայում արդյունք չեն տվել
Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Ապարանում տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցչին
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Նոր արգելապատնեշներ՝ ժամանակավոր տարբերակի փոխարեն
Նախկինում էլ ԲԴԽ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը. Սիրանուշ Սահակյան
Զարեհ Սինանյանը Մինսկում այցելել է հայկական կիրակնօրյա դպրոց
Առանձին շրջաններում սպասվում են ձյուն և մառախուղ
Բանակի օրվա ընդունելությունը հետաձգվել է. «Օմիկրոն»-ով հիվանդացությունը աճել է. Հունվարի 27-ն՝ ամփոփ
Զորամիավորումներից մեկում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները
Արփի Գաբրիելյանը հմայիչ կերպարում
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Էդգար Ղազարյանը. Դիտեք այսօր՝ 22.30-ին
Պրեմիերա․ Սարո Թովմասյան՝ «Էլ ավելի»
Զինվորական ու պետական էլիտան փաստացի խուսափելու է այդ պատմական օրը նշելուց. Վարդևանյան
Անհետ կորած զինծառայողի աշխատավարձը սառեցվել է. Մանրամասներ պայմանագրային զինծառայողի անհետացման դեպքից
Ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման․ Աղաջանյան
Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA -ի նախագահին
Աղվան Հովսեփյանի նկատմամբ տարբեր մակարդակներով ապօրինությունների շարքը շարունակվում է. հայտարարություն
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17484 նոր դեպք, մահացել է 27 քաղաքացի
Պեսկովը հայտնել է՝ երբ Պուտինը կայցելի Թուրքիա
ՄԻՊ-ը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու հրատապությունը
Միրզոյանն ու Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի համաժողովին․ Չավուշօղլու
Նախարարն աշխատավայրում է, բայց պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել. ՊՆ
Արայիկ Հարությունյանին՝ նախագահի թեկնածու առաջադրելու որոշում չկա․ Էդուարդ Աղաջանյան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են
Սա Վահան Քերոբյանի հերթական stand-up-ն էր. Աշոտ Բարսեղյան
Արցախի Դատախազությունը՝ Սամվել Բաբայանի որդու կողմից քաղաքացի Արթուր Օսիպյանին բռնության ենթարկելու լուրերի մասին
Երևանում ժողինստիտուտի մոտ բախվել են BMW-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր
Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™