Եթե ինձ առաջարկեն լինել ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովում, կհամաձայնեմ․ Ալեն Սիմոնյան
ՏեսանյութԵթե ինձ առաջարկեն ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում լինել, ես կհամաձայնեմ:
Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ապրիլյան պատերազմի մանրամասները քննող հանձնաժողովի նպատակը եղած մտահոգությունների առիթները ստուգելն ու ճշտելն է, որպեսզի որևէ դրվագ անհետևանք չմնա ու նախադեպ չդառնա։
Ալեն Սիմոնյանը ընդգծեց՝ հանրության մոտ պետք է վստահություն լինի, որ ՊՆ և պետության կողմից արվում է ամեն ինչ զինվորներին ըստ անհրաժեշտության ապահովվելու համար:
«Հայաստանում չպիտի լինի նախադեպ, որը որ եղավ: Օրինակ՝ նախկին վարչապետներից մեկը հայտարարեց, որ տանկերից մեկի մեջ վառելիք չկար ու դա անհետևանք մնաց», - ասաց Ալեն Սիմոնյանը: