Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Քաղաքական
Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները՝ ամբողջապես համապատասխան մեր ինքնիշխանությանն ու օրենսդրությանը, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները:
Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել: Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները՝ ամբողջապես համապատասխան մեր ինքնիշխանությանն ու օրենսդրությանը», - «Թվիթեր»-ում գրել է Փաշինյանը: