Փրկարարները բացել են փակ դռները
Հասարակություն
Հոկտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Եղվարդ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները: