Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Երբ ժողովրդավարությունը սպանում են, այնտեղ գտնվող մարդկանց բնաջնջում են, իրական սատարող երկրներն իրենց գործիքակազմով պետք է օգնեն. Սիրանուշ Սահակյան

Քաղաքական

«Պետք  է  շատ  կոշտ  ձևով  բարձրաձայնեն  այս  խնդիրը  և՛ միջազգային կառույցներից, և՛ պետություններից, ովքեր բարեկամական են հռչակել Հայաստանի հետ հարաբերությունները՝  պահանջել անմիջապես պատժամիջոցների  կիրառում  և  հստակ ուղերձներ հղեն, որ երկակի ստանդարտները անթույլատրելի են, և դա ազդեցություն է  ունենալու փոխհարաբերությունների վրա»,- ArmDaily-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։

Իրավապաշտպանի խոսքով՝ միջազգային կառույցների դեկլարատիվ բնույթով հայտարարությունները պետք է փոխարինվեն հստակ գործնական քայլերով, ինչն էլ  թույլ  կտա խուսափել  նման դեպքերից։  «ԱՄՆ-ն, ԵՄ-ն բազմիցս հայտարարում  են Հայաստանի ժողովրդավարությանը աջակցելու մասին , այդ աջակցությունը պետք է գործնական լինի։ Երբ ժողովրդավարությանը  սպանում են  և այնտեղ  գտնվող  մարդկանց  բնաջնջում են, ապա  իրական  սատարող երկրները  իրենց  գործիքակազմով պետք է օգնեն»,-ասաց Սահակյանը։

Ըստ նրա՝ եթե միջազգային գործընկերները շարունակում են ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, այս պարագայում  պետք է գոնե պատժամիջոցներ կիրառել այն ստորաբաժանումների ղեկավարների նկատմամբ, ում վերահսկողության տակ իրականացվել են պատերազմական այս հանցագործությունները։ «Երկրորդ  կարևոր ուղղությունը հենց սեփական ուժերով այս հանցագործությունների բացահայտումն է և մեղավորներին պատժելը։ Հայաստանը կարող է միջազգային քրեական ոլորտում փոխօգնության գործիքակազմի միջոցով հասնել  այլ  երկրներում   քրեական հետապնդումների։ Դրա իրավական ընթացակարգերը  կան,  և մենք  տեսնում ենք, որ սովորական  հանցագործությունների  դեպքում ինչպես են, օրինակ, միջազգային ձերբակալման օրդերներ շրջանառվում, ինչպես  է  հանձման գործիքակազմով հանցագործը մի երկրից տեղափոխվում   այլ երկիր՝ այնտեղ արդարադատության առջև ներկայացվելու»,-ընդգծեց Սահակյանը։

Իրավապաշտպանի գնահատմամբ՝  Հայաստանը  պետք  է արդյունավետ  քննի այս դեպքերը և քննության արդյունքները ներկայացնի միջազգային կառույցների ոչ կառավարական հասարակական կազմակերպություններին՝ տարբեր երկրների իրավապահ մարմինների հետ գործակցելով։ «Իրավապահ մարմինների հետ  համագործակցելով պետք է հսկողության տակ  վերցնի ներգրավված ադրբեջանցիների շարժը  և  հասնի նրանց ձերբակալմանը և հանձնմանը  Հայաստանին, որտեղ  հանցագործները պետք է խստագույն պատիժ կրեն հայ հասարակության առջև՝ կատարած հանցագործությունների համար։

Տարբեր երկրներ հովանավորում են Ադրբեջանին, պատժամիջոցներ չեն կիրառում, մեզ տարբերակում են Ուկրաինայից, չնայած որևէ եվրոպացի կամ ամերիկացի պաշտոնյա չի կարողացել  բերի այնքան  մասշտաբային գլխատումներ Ուկրաինայում, ինչպիսին եղել են Հայաստանում, ավելին՝ այնտեղ  չեն եղել, բայց մեզ մոտ արդեն երեք տասնյակը գերազանցում են, և այս փաստերի հետ իրենք դեռ հաշվի չեն նստում։

Եթե իրենք հովանավորեն նաև քրեական հետապնդումներ չիրականացնելով, այստեղ անելիք  ունեն Հայաստանի հատուկ ծառայությունները, օրինակ՝  եթե Իսրայելը կարողացավ  այլ երկրի սուվերեն տարածքում փնտրվողին ձերբակալել,  առևանգել  և  ներկայացնել դատաստանի Իսրայելում, ուրեմն  թող հետևեն այդ օրինակին։ Մի բան հստակ է՝  եթե մենք ներում ենք  և  չենք պատժում  իրավական  կամ ոչ  իրավական  ճանապարհով մեր նկատմամբ կատարվող հանցագործությունները՝  անպատժելիությունը ծնելու է նոր հանցագործություններ և ավելի վատ բնույթի»,- մանրամասնեց իրավապաշտպանը։ 

ArmDaily-ի այն հարցին, թե ելնելով այս իրավիճակից՝ ինչու՞ Հայաստանը  չի դիմում  Միջազգային քրեական դատարան, գոնե  որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը,քանի որ այս պահին Ադրբեջանի իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելը առաջնահերթ խնդիր է, իրավապաշտպանը պատասխանեց,  որ  այստեղ կան քաղաքական  դրդապատճառներ։ Պետք է լինի քաղաքական որոշում, սակայն այդ որոշում կայացնողները ենթարկվում են ճնշումների։ «Մշտական վավերացումը  նաև  իրավական է, որովհետև նախկինում կա  կայացված որոշում  Սահմանադրական դատարանի, որ Հռոմի ստատուտը հակասահմանադրական է մեր Սահմանադրության հետ, բայց  չկա դիրքորոշում ժամանակավոր ճանաչման առնչությամբ ,ուստի այստեղ իրավական արգելքները ակնհայտ չեն։

Այստեղ պետք է լինի քաղաքական որոշում, բայց քաղաքական որոշում կայացնողները ենթարկվում են արտաքին տարբեր ճնշումների՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի, Թուրքիայի, նաև Ադրբեջանի կողմից։ Վստահ եմ , որ գործոն է բանակցային գործընթացը, որտեղ նրանց զսպում են դիմելու կտրուկ և հետողական գործողությունների։ Քանի դեռ  նրանք ներկայացված  են  այս քաղաքական գործընթացներում  և շարունակում  են աշխատել Ադրբեջանի հետ, զերծ են մնում այնպիսի կոշտ գործիքներ ընտրելուց, որը կարող է պառակտում մտցնել  և խաթարել այդ բանակցությունները Թուրքիայի  և Ադրբեջանի հետ։ Ավելի շատ տեսնում եմ քաղաքական գործոններ»,-եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։

Արփինե Նավասարդյան

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™