Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան

Քաղաքական

ArmDaily-ի զրուցակիցն է արցախաբնակ քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:

-Պարոն Ազիզյան, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է (խաղաղության պայմանագրում) Արցախի հարցը չներառելու մասին և դա վերահաստատեց Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում՝ հայտարարելով՝ մեր ընկալումն այն է, որ (խաղաղության պայմանագրի) մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է չլինել: Ինչո՞ւ է կասկածում Փաշինյանը, և որո՞նք են այն կողմնորոշիչները, որոնք կօգնեն նրան կողմնորոշվել՝ ներառե՞լ Արցախի հարցը, թե՞ ոչ:

-Այդ հայտարարությունը նորմալ է այնքանով, որքանով որ արցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի Հանրապետությունն այլևս, ցավոք սրտի, դերակատար չէ: Մենք գիտենք, որ եռակողմ համաձայնագրի տրամաբանությունից ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի  ռազմական առումով անվտանգության երաշխավորը չէ: Այսօր Արցախի անվտանգության փաստացի երաշխավորն առաջին հերթին Արցախի պաշտպանության բանակն է և ռուսական խաղաղապահ զորախումբը, որն ավելի շուտ հանդիսանում է ոչ այնքան որպես ռազմական, որքան ռազմաքաղաքական զսպման ուժ , քանի որ 2000 կոնտիգենտ ունեցող զորախումբը ռազմական առումով չի կարող լինել զսպող ուժ Ադրբեջանի համար:

Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից օգտվելով՝ Ադրբեջանը փորձում է արցախյան հարցում Ռուսաստանից որոշակի զիջումներ կորզել, դա կարող է լինել տարածքների տեսքով կամ սուբյեկտայնության իջեցման տեսքով: Ամեն դեպքում, Ադրբեջանը ձգտում է ցանկացած գնով հասնել իր նպատակներին:

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության կողմ ներկայացված է զուտ ֆորմալ առումով: Այսինքն՝ եթե այսօր հակամարտության անմիջական երաշխավորը չէ, ապա ի՞նչ հիմքով կարող է ՀՀ-ն գնալ բանակցությունների:
Պատկերացնենք մի իրավիճակ, երբ բանակցային գործընթացը մտնում է փակուղի, և Ադրբեջանն անցնում է ռազմական էսկալացիայի, Հայաստանը, որը անվտանգության երաշխավորը չէ, ի՞նչ է անելու: Իսկ ռուսական խաղաղապահ զորախմբի առումով մենք գիտենք, որ նրանք փաստացի Արցախում են և դե յուրե հանդիսանում են անվտանգության պատասխանատուն:

-Գիտենք, որ այդ (խաղաղության պայմանագրի) հիմքում դրվելու է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային փոխճանաչման հարցը: Հիմա, եթե Հայաստանը (ձեռքերը լվացել) է Արցախի հարցից, իսկ նույն հարցազրույցի ժամանակ էլ Փաշինյանը հանրությանը հորդորեց առերեսվել իրականությանը՝ նշելով, որ Արցախի հարցով հիմնական միջնորդները պատրաստ չեն ճանաչել Արցախի անկախությունը կամ Արցախը Հայաստանի մաս, ինչպե՞ս է տեղի ունենալու տարածքային ամբողջականության ճանաչում առանց Արցախի խնդրին անդրադառնալու այն դեպքում, երբ Ադրբեջանն Արցախը համարում է որպես իր տարածքային ամբողջականության մաս:

-Ես չգիտեմ, թե ինչ տրամաբանությամբ է տարածքային ամբողջականությունը ճանաչվելու, միևնույն ժամանակ չեմ կարծում, որ Արցախի հարցը կարող է լուծված համարվել, եթե Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները ճանաչվեն ՀՀ-ի կողմից: Խնդիրն այն է, որ ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԼՂ-ի օկուպացված տարածքներով և մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները ներառյալ, այլև ամբողջ միջազգային հանրությունը: Դեռևս չի եղել միջազգայնորեն ճանաչված մի պետություն, որը որևէ տարածքով կճանաչի Արցախի  անկախությունը: Այս տրամաբանության մեջ ես չեմ կարծում, որ Արցախի հարցը կարող է համարվել փակված, եթե ՀՀ-ն ճանաչի միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ համանախագահող երկրները, ճանաչելով անգամ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, այնուամենայնիվ, պարբերաբար շեշտում են հակամարտության չլուծված լինելու մասին և խոսում են խնդրի քաղաքական լուծման հրատապության և խնդիրը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու կարևորության մասին: Սա մենք կարող ենք տեսնել ինչպես Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ ստորագրված փաստաթղթի մեջ արձանագրված կետով, այնպես էլ առանձին-առանձին համանախագահ երկրների ամենաբարձր մակարդակով արված հայտարարություններու­մ:

Մենք պետք է հասկանանք, որ խնդիրը զուտ տարածքային չէ, այն պատմաիրավաքաղաքական խնդիր է: Այս առումով պետք է գիտակցենք, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունները պարզապես թույ չեն տալիս որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նստեն բանակցային սեղանի շուրջ և կարգավորման որևէ առաջարկ ներկայացնեն կամ հակամարտության շուրջ քննարկումներ իրականացնեն:

Հաջորդ հանգամանքը, որը ևս կարևոր է հասկանալ, այն է, որ ի սկզբանե համանախագահ երկրները իրականում ոչ թե ձգտել են հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանը, այլ փորձել են խնդրի քաղաքական կարգավորման կառավարելիությունը վերցնել իրենց ձեռքը՝ դրանով ազդեցություն հաստատելով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա:

Մենք այսօր տեսնում ենք 2 ձուգահեռ ընթացող ձևաչափեր՝ մոսկովյան և բրյուսելյան, որոնք կարծես թե փորձում են հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ շրջանցելով ԼՂ-ի հակամարտությունը և ածանցելով այն այդ գործընթացից:

Հաշվի առնելով այն կարևորագույն հանգամանքը, որ 2 ոխերիմ հարևանների հարաբերությունների հիմնական խնդիրը եղել է և այսօր էլ մնում է ղարաբաղյան հակամարտությունը, իրատեսական չեմ համարում առանց հակամարտության վերջնական լուծման հասնել հարաբերությունների կարգավորման:

Տեսնում ենք, որ մոսկովյան հարթակը փորձում է խնդիրն առկախել, հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, իսկ ղարաբաղյան հակամարտությունը թողնել հետագային, քանի որ իր ներկայությունն Արցախում ազդեցություն է ապահովում և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի վրա:
Հավաքական արևմուտքը փորձում է այս դերը Մոսկվայից խլել , և ինքը ստանձնել քաղաքական կառավարելիության դերակատարությունը: Այսինքն՝ այստեղ, կրկին նշեմ, որ պայքարն ընթանում է ոչ թե հակամարտության կարգավորման, այլ դրա կառավարելիությունն իրենց ձեռքը վերցնելու շուրջ: Եվ այս տրամաբանության մեջ շատ դժվար է ասել, թե կողմերն ինչ վերջնական փաստաթղթի շուրջ պետք է գան ընդհանուր հայտարարի, որը կարող է իրապես լինել հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ:

-Պարո՛ն Ազիզյան, Փաշինյանի  հարցազրույցից հետո Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց: Տեղյա՞կ եք, թե ինչ է քննարկվել: 

-Մոտավորապես տեղեկացված եմ: Բայց, գիտեք, ընդհանուր առմամբ Արցախի հակամարտության հետ կապված քննարկումներից առաջ և հետո հրավիրվում է նմանատիպ խորհրդակցություն: ՀՀ-ի իշխանությունները մշտական կապի մեջ են Արցախի  իշխանությունների հետ, վերջիններն էլ Անվտանգության խորհրդի կազմով քննարկումներ են իրականացնում: Տարբեր ձևաչափերով քննարկումներ են իրականացվում նաև արցախահայության հետ:

Իզաբելա Սուլթանյան

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™