Ադրբեջանը պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան
Սոցցանցերի քրոնիկոն
Անկասկած, սա ռազմական հանցագործություն է։ Ադրբեջանն ագրեսոր պետություն է և պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն։ Այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։
«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի իշխանությունները պատերազմական հանցագործություններ են իրականացնում:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի այս և այլ վայրագությունների համար:
Ադրբեջանն ագրեսոր պետություն է և պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն»,- նշել է Էդմոն Մարուքյանը: