Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


8,3 մլն շվեյցարական ֆրանկ՝ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության համար

Հասարակություն

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախագիծը համաֆինանսավորող և իրականացնող գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ծրագրի հիմնական փուլի մեկնարկի կապակցությամբ, որն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացմանը, ինչը, ըստ փոխնախարարի, մեր երկրի համար կարևոր և առաջնային ուղղություններից է:

«Այդ առաջնահերթությունները հստակ ամրագրված են ՀՀ կառավարության ծրագրում և «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրի» նախագծում, որտեղ մենք նախանշել ենք բավականին հավակնոտ նպատակներ: ՄԿՈւ ոլորտում մեր անելիքները շատ են, որոնք առաջին հերթին ուղղված են այդ բնագավառի կադրերի զբաղվածունակությանը և դրա ներուժի օգտագործմանը՝ ի նպաստ հանրային և տնտեսության զարգացման»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ այդ անելիքների մի մասը համահունչ է մեկնարկող ծրագրին։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի բոլոր գործընկերներին. «Կարևորում ենք պետության, միջազգային կազմակերպությունների, տեղական դաշտի և մասնավոր սեկտորի համագործակցությունը. միայն այս ճանապարհով կարող ենք հասնել կրթության որակական փոփոխությունների։ Կարևոր է, որ ծրագրի շրջանակում էլ ավելի առարկայական դառնան աշխատանքի վրա հիմնված ուսուցման այն ձևաչափերը, որոնք ներկայում քննարկվում են «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի նախագծի շրջանակում: Հույս ունեմ, որ այս ծրագրի շրջանակում կատարված աշխատանքը կհամադրվի օրենսդրական դաշտի անելիքներին և կունենանք հիանալի արդյունք՝ մի կողմից իրավական կարգավորումներ, իսկ մյուս կողմից՝ արդիական և նորարարական ծրագրեր: Սա է կրթության զարգացման ճանապարհը, և ուրախ եմ, որ այդ ճանապարհին ունենք շարունակական համագործակցություն»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարությունների, կցուցաբերի ինստիտուցիոնալ անհրաժեշտ աջակցություն ծրագրի սահուն իրականացման համար:

Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութի խոսքերով՝ ծրագիրը նպատակ ունի բարելավելու գյուղատնտեսության և հարակից ոլորտների մասնագետների և շրջանավարտների գիտելիքներն ու հմտությունները:

Ռազմավարական զարգացման գործակալության և Գերմանիայի զարգացման գործակալության (GIZ) ներկայացուցիչները ներկայացրել են «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագրի մանրամասները: Նշվել է, որ Շվեյցարիան, Ավստրիայի և Գերմանիայի հետ համատեղ, մեկնարկել են ՄԱՎԵՏԱ նախագծի հիմնական փուլը, որպեսզի աջակցեն ՀՀ կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ​​կրթության համակարգի բարեփոխումներին:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ գործնական ուսուցումն ընկերություններում և ֆերմերային տնտեսություններում պետք է համակցվի ՄԿՈՒ հաստատությունների տված ժամանակակից գիտելիքների հետ: Ընտրված մասնագիտությունները ներառում են՝ անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը/ընկույզի և մրգերի մշակումը։ Նախագծի շրջանակում դուալ կրթության այս մոտեցումը կամրագրվի ինստիտուցիոնալ մակարդակում. քաղաքականությունները կդառնան ավելի համահունչ, իսկ կրթական հաստատությունների և պետական ու մասնավոր հատվածի միջև համագործակցությունը՝ առավել արդյունավետ: Նախագծում ներառված են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը, Բերդի բազմագործառութային քոլեջը, Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանը, ՀԱԱՀ-ի Երևանի և Սիսիանի մասնաճյուղերի միջին մասնագիտական կրթական ծրագրերը։

Նախագիծը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետև մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտևի մինչև 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով: Արդեն հաստատվել է նաև 2-րդ հիմնական փուլը՝ 2026-2030 թվականների համար։

ՄԱՎԵՏԱ նախագիծը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ՝ ներառյալ ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն» (HEKS/EPER) ՀԿ-ն, «Իզմիրլյան հիմնադրամը», «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: Նախագիծն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն« (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™