Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանը Թուրքիայի իշխանություններին է փոխանցել երկու քուրդ գործիչների․ Էդգար Ղազարյան
Սոցցանցերի քրոնիկոն
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ Հունգարիան Ադրբեջանին հանձնեց Ռամիլ Սաֆարովին, Հայաստանում հրավիրվեց անվտանգության խորհրդի արտահերթ նիստ և որոշում կայացվեց սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք այդպիսին են մնում մինչ օրս։
Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանը` Թուրքիայի իշխանություններին է փոխանցել իրենց ազատության համար պայքարող երկու քուրդ գործիչների։
Տարածաշրջանում սպասվող լայնամասշտաբ հնարավոր պատերազմի ֆոնին` Հայաստանի հետ սահմանակից շրջաններում առավելապես քրդերով բնակեցված ժողովրդին հայերի դեմ թշնամացնելու այդ քայլը ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի փոխգործակցության թուրք-թրքական շահերի տիրույթում, որից պիտի տուժեն միայն հայերն ու Հայաստանը։ Մեր պետության և ժողովրդի համար այս բախտորոշ շրջանում Հայաստանը շարունակում է ղեկավարել հայ ժողովրդի ամենամեծ թշնամին»։