ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում կնշանակվի Լուսինե Մարտիրոսյանը
Սոցցանցերի քրոնիկոն
Լուսինե Մարտիրոսյանը ազատվել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խորհրդականի պաշտոնում նշանակվելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից։
«Այսօր իմ դիմումի համաձայն ազատվել եմ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նշանակվելու նպատակով»,-գրել է նա։